Ադամանդ գողացողները (վեպ)
Ադամանդ գողացողները ֆրանսերեն՝ Les voleurs de diamants | |
|---|---|
| Հեղինակ | Լուի Բուսենար |
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
| Լեզու | ֆրանսերեն |
| Թարգմանիչ | Վիկտոր Ֆինգ |
«Ադամանդ գողացողները» (ֆրանսերեն՝ Les voleurs de diamants), ֆրանսիացի գրող Լուի Բուսենարի[1] արկածային վեպը, որը գրվել է 1883 թվականին։ Վեպն արժեքավոր տեղեկություններ է պարունակում աֆրիկյան վայրի բնության մանրամասն և ստույգ նկարագրությունների, ադամանդի հանքավայրերի աշխատողների, սպիտակամաշկ բնակիչների և տեղական ցեղերի կյանքից կենցաղային գունեղ տեսարանների մասին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեք ֆրանսիացի՝ Ալեքսանդր Շոնին, Ալբերտ դը Վիլրոժը և Ժոզեֆը (Ալբերտի կաթնեղբայրը), գնում են Հարավային Աֆրիկա՝ գանձեր որոնելու։ Գանձերի մասին տեղեկանում են նաև բուրերի կողոպտիչների խումբը և նրանց հանցակիցները՝ արկածախնդիր Սեմ Սմիթի գլխավորությամբ։ Հաղթահարելով շատ վտանգներ՝ խիզախ ֆրանսիացիները իրենց տեղաբնիկ ուղեկցորդների՝ որսորդ-բուշմենի, տսվան Զուգայի և զուլուս Մոգոպոյի հետ հանցագործների դեմ գոտեմարտում հաղթող են դուրս գալիս և հայտնաբերում կորցրած գանձը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սողոմոն թագավորի հանքերը (1885)
- Էմիլիո Սալգարիի ստեղծագործությունը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Финк В. Г. Луи Буссенар // Буссенар Л. Похитители бриллиантов. — М.: Детгиз, 1957. — (Библиотека приключений) — С. 516—519. — 519 с. — 300 000 экз.
- Louis Boussenard : Les Drames de l’Afrique Australe. Paris : Bibliothèque des Grandes Aventures, Editions Jules Tallandier, 1883.