Ադալաթ Վալիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադալաթ Վալիև
 
Կրթություն՝ Բաքվի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ արվեստագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և թատերագետ
Ծննդյան օր մարտի 4, 1959(1959-03-04) (65 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ադրբեջան
Ամուսին Tamara Vəliyeva?
 
Պարգևներ
The jubilee medal on the occasion of the 100th anniversary of the state security and foreign intelligence agencies (1919-2019 Baku State University 100th anniversary medal
Honored Art Worker of Azerbaijan և Honorary Cultural Worker

Ադալաթ Մագսադ օկլի Վալիև (ադրբ.՝ Ədalət Məqsəd oğlu Vəliyev, մարտի 4, 1959(1959-03-04), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի հասարակական գործիչ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ադրբեջանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2013), ԱՀ մշակույթի նախարարի տեղակալ (1993–2006), ԱՀ մշակույթի և զբոսաշրջության նախարարի տեղակալ (2006–2018), ԱՀ նախագահի աշխատակազմի քաղաքական կուսակցությունների հետ կապերի վարչության պետ (2019 թվականից)[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադալաթ Վալիևը ծնվել է 1959 թվականին Բաքու քաղաքում։ 1966–1976 թվականներին սովորել է Բաքվի թիվ 102 միջնակարգ դպրոցում, միևնույն ժամանակ 1968–1973 թվականներին ՝ թիվ 21 երաժշտական դպրոցում։ Ադալաթ Վալիևն իր կարիերան սկսել է 1976 թվականին։ Նա ծառայել է բանակում 1978-1980 թվականներին։ 1977 թվականին ընդունվել է Ադրբեջանի պետական համալսարան, ավարտել բանասիրական ֆակուլտետը։

1980 թվականից նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ Ադրբեջանի պետական ակադեմիական դրամատիկական թատրոնում և Սամեդ Վուրղունի անվան ռուսական դրամատիկական թատրոնում։ Աշխատել է որպես տնօրենի տեղակալ 1986-1987 թվականներին Ադրբեջանի պետական ռուսական դրամատիկական թատրոնում, իսկ 1987-1989 թվականներին ՝ Ադրբեջանի պետական ակադեմիական ազգային դրամատիկական թատրոնում։

Աշխատել է որպես տնօրեն 1989-1991 թվականներին Ադրբեջանի պետական ակադեմիական ազգային դրամատիկական թատրոնում, իսկ 1991-1993 թվականներին ՝ Ադրբեջանի պետական ռուսական դրամատիկական թատրոնում։

Ադալաթ Վալիևը աշխատել է 1993-2006 թվականներին որպես ԱՀ մշակույթի նախարարի, իսկ 2006-2018 թվականներին ՝ մշակույթի եւ զբոսաշրջության նախարարի տեղակալ[3]։

2019 թվականի նոյեմբերի 29-ին նա նշանակվել է ԱՀ Նախագահի աշխատակազմի քաղաքական կուսակցությունների հետ կապերի վարչության պետ[4]։

Նա Ադրբեջանի գրողների միության[5], Թատերական գործիչների միության[6], Ադրբեջանի նկարիչների միության անդամ է։

Ամուսնացած է, ունի երկու երեխա և չորս թոռ։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. president.az
  2. ԱՀ նախագահի աշխատակազմի վարչության պետ
  3. İlham Rəhimli (2016). Azərbaycan Teatr Ensiklopediyası. I cild. Azərnəşr. səh. 321
  4. https://president.az/articles/35028 Ə.M.Vəliyevin Azərbaycan Respublikası Prezidentinin Administrasiyasının Siyasi partiyalar və qanunvericilik hakimiyyəti ilə əlaqələr şöbəsinin müdiri təyin edilməsi haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı
  5. Ադրբեջանի գրողների միություն
  6. «Թատերական գործիչների միություն». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին.