Ագնես ֆոն Կուրովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագնես ֆոն Կուրովսկի
Դիմանկար
Ծնվել էհունվարի 5, 1892(1892-01-05)[1]
ԾննդավայրGermantown, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 25, 1984(1984-09-25)[2] (92 տարեկան)
Մահվան վայրGulfport, Փինելաս շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
ԳերեզմանUnited States Soldiers' and Airmen's Home National Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունբուժքույր, վիպասան և գրող
 Agnes von Kurowsky Վիքիպահեստում

Ագնես ֆոն Կուրովսկի Ստենֆիլդ (անգլ.՝ Agnes von Kurowski Stanfield, հունվարի 5, 1892(1892-01-05)[1], Germantown, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - սեպտեմբերի 25, 1984(1984-09-25)[2], Gulfport, Փինելաս շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի բուժքույր, գրող, որը հանդիսացել է Քեթրին Բարկլին կերպարը Էռնեստ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին» սիրավեպում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գերմանական ծագումով ընտանիքում, որը նրա մանկության տարիներին անընդհատ տեղափոխվում էր մի վայրից մյուսը։ Նա Նյու-Յորքում բուժքույրական ուսուցման ծրագիր է ուսուցանել և 1917 թվականին ստացել բարձրագույն կրթություն։ Նա խնդրել է ծառայելԿարմիր Խաչին և 1918 թվականին մեկնել Եվրոպա, որտեղ էլ աշխատնքի է անցել Միլանում[3]։

Կուրովսկին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ աշխատել է որպես բուժքույր Միլանի Ամերիկյան Կարմիր Խաչի հոսպիտալում։ Նրա հիվանդներից մեկը եղել է Հեմինգուեյը, որը սիրահարվել էր նրան[4]։ Պատերազմից հետո Հեմինգուեյը վերադարձել է Միացյալ Նահանգներ և հույս ուներ, որ Կուրովսկին շուտով կմեկնի նրա մոտ և նրանք կամուսնանան։ Սակայն դրա փոխարեն նա նրանից ստացավ նամակ իրենց բաժանման մասին։ Թեպետ Կուրոսկին վերջին հաշվով վերադարձել է Միացյալ Նահանգներ, սակայն նրանք այլևս չեն հանդիպել։

Նա ամուսնացել է երկու անգամ։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին նրա ամուսինը ծառայում էր ռազմածովային կայանում, իսկ Ագնեսը աշխատում էր Նյու-Յորքում Կարմիր Խաչի հովանավորությամբ գործող Արյան և պլազմայի բանկում։ Նա իր երկրորդ ամուսնու՝ Ուիլյամ Ստենֆիլդի հետ ապրել մինչև իր մահը։ Մահացել է 92 տարեկան հասակում։ Նրան հուղարկավորլ էին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների զիվորների և օդաչուների Ազգային գերեզմանոցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 SNAC — 2010.
  3. «Агнес фон Куровски • ru.knowledgr.com». ru.knowledgr.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.
  4. Villard, Henry Serrano & Nagel, James. Hemingway in Love and War: The Lost Diary of Agnes von Kurowsky: Her letters, and Correspondence of Ernest Hemingway (ISBN 1-55553-057-5 H/B/ISBN 0-340-68898-X P/B)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնես ֆոն Կուրովսկի» հոդվածին։