Ագնես Քիթելսենը ծնվել է 1980 թվականի մայիսի 20-ին նորվեգական Քրիսթիանսանդ քաղաքում։ Մայրն ազգությամբ ֆինն է[4]։ Թատրոնի բեմում դեբյուտը կայացել է 2002 թվականին։ Թատերական ինստիտուտն ավարտել է դեբյուտից մեկ տարի անց՝ 2003 թվականին։ Կինեմատոգրաֆիայում դեբյուտը որպես դերասան կայացել է 2004 թվականին։ 2009 թվականին արժանացել է մրցանակի «Մաքս Մանուս» ֆիլմի համար։