Ագնես Նիբլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ագնես Նիբլին
Ծնվել էհունվարի 25, 1869(1869-01-25)
ԾննդավայրAskøy, Հորդալան, Նորվեգիա
Մահացել էօգոստոսի 20, 1945(1945-08-20) (76 տարեկանում)
Մահվան վայրԲերգեն, Նորվեգիա
ՔաղաքացիությունՆորվեգիա
Մասնագիտությունլուսանկարիչ
ԱմուսինKarl Anton Peter Dyrendahl Nyblin?
Agnes Nyblin Վիքիպահեստում

Ագնես Նիբլին (ծննդյան անունը՝ Յանսոն, հունվարի 25, 1869(1869-01-25), Askøy, Հորդալան, Նորվեգիա - օգոստոսի 20, 1945(1945-08-20), Բերգեն, Նորվեգիա), նորվեգացի լուսանկարիչ: Բերգենում ամուսնու հետ սկսել է լուսանկարչական բիզնես, բայց ամուսինը մահացել է 1894 թվականին: Ագնես Նիբլինը լուսանկարչական բիզնեսով զբաղվել է մինչև 1911 թվական:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկարն արվել է 1898 թվականին Երաժշտական փառատոնում: Այստեղ ներկայացված են Նորվեգիայի առաջատար կոմպոզիտորներ և երաժիշտներ[1]՝ (ձախից աջ) Քրիստիան Կապելեն, Կատարինուս Էլլինգ, Օլե Օլսեն, Գերհարդ Շելդրուպ, Իվեր Հոլթեր, Ագաթա Բաքքեր-Գրյոնդալ, Էդվարդ Գրիգ, Քրիստիան Սինդվինգ, Յուհան Սևերին Սվենսեն, Յուհան Հալվորսեն: Լուսանկարիչ՝ Ագնես Նիբլին

Ագնես Յանսոնը ծնվել է 1869 թվականին՝ Յակոբ Նոյման և Մարթա Հելեն (ծննդյան անունը՝ Շուման) Յանսոնների ընտանիքում: Ամուսնացել է լուսանկարիչ Կառլ Անտոն Պետեր Դիրենդալ Նիբլինի հետ և Բերգենում բացել են "K. Nyblin" ստուդիան: 1894 թվականին ամուսինը մահացել է, բայց Ագնեսը շարունակել է լուսանկարչական բիզնեսը[2]:

Ագնեսը համալրել է նորվեգացի կին լուսանկարիչների աճող թիվը: Աճը պայմանավորված էր 1866 թվականին օրենքի փոփոխությամբ, ըստ որի կանայք կարող էին բիզնես գործունեություն ծավալել: «Տասնիններորդ դարի լուսանկարչության հանրագիտարանը» թերագնահատում է կին լուսանկարիչների նոր խումբը, սակայն առանձնացնում է յոթ հիշարժան կանանց, այդ թվում՝ Մարի Հյոգը Հորթենում, Լուիզ Աբելը Քրիստիանայում, Լուիզ Վոլդը Հոլմստրանդում, Ավգուստա Սուլբերը Լիլեհամերում և Նիբլինն ու Հուլդա Մարի Բենցեն Բերգենում: 1897 թվականին Ագնես Յանսոնն ընտրվել է ոստիկանության լուսանկարիչ[3]:

1911 թվականին Նիբլինը թողել է բիզնեսը: 1945 թվականին Նիբլինի մահից հետո լուսանկարչական բիզնեսը 4 տարի շարունակել է կրտսեր եղբայրը՝ Հելմիչ Յանսոնը[2]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bonge, Susanne (1980). Eldre norske fotografer: fotografer og amatørfotografer i Norge frem til 1920. Bergen: Universitetsbiblioteket i Bergen. s. 307. ISBN 8271300148.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Norske komponister ved Musikkfesten i Bergen, 1898, Document.dk, Retrieved 22 May 2016
  2. 2,0 2,1 Agnes Nyblin, Retrieved 21 May 2016
  3. John Hannavy (2008)։ Encyclopedia of nineteenth-century photography: A-I, index։ Taylor & Francis։ էջ 1010։ ISBN 978-0-415-97235-2