Յուհան Սևերին Սվենսեն
Յուհան Սևերին Սվենսեն | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | նորվ.՝ Johan Severin Svendsen |
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1840[1][2][3][4][5][6][7] Օսլո, Նորվեգիա[8] |
Երկիր | Նորվեգիա |
Մահացել է | հունիսի 14, 1911[1][2][3][4][5][6][7] (70 տարեկանում) Կոպենհագեն, Դանիա[8] |
Ժանրեր | սիմֆոնիա |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, դասական երաժիշտ և երաժշտագետ |
Գործիքներ | կլառնետ և ջութակ |
Կրթություն | Լայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց |
Պարգևներ | Knight of the Order of St. Olav?, commander of the Order of the Dannebrog? և Medal of Merit? |
Johan Svendsen Վիքիպահեստում |
Յուհան Սևերին Սվենսեն, Սվենդսեն (նորվ.՝ Johan Severin Svendsen, 1840-1911), նորվեգացի կոմպոզիտոր և դիրիժոր։
Սովորել է հոր մոտ, 1863-1867 թվականներին՝ Լայպցիգի կոնսերվատորիայում։ Հանդես է եկել որպես ջութակահար։ 1868-1870 թվականներին ապրել է Փարիզում, ապա՝ Լայպցիգում։ 1872-1877 թվականներին և 1880-1883 թվականներին գլխավորել է Օսլոյի համերգային ընկերությունը (մինչև 1874 թվականը՝ Է․ Գրիգի հետ), 1883-1908 թթ. Կոպենհագենում եղել է պալատական կապելմայստեր։
Սվենսեն նորվեգիայի ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է։ Կրելով գերմանական ռոմանտիզմի ազդեցությունը, այնուամենայնիվ, իր նվագախմբային երկերում (Սվենսենը նորվեգիայի առաջին սիմֆոնիաների և ժողովրդական թեմաներով սիմֆոնիկ ռապսոդիաների հեղինակն է) մարմնավորել է նորվեգիայի արվեստի ժողովրդայնության և ազգային ինքնատիպության սկզբունքները։ Հայտնի են Սվենսենի նվագախմբային երկերը՝ «Զորահայդա» սիմֆոնիկ պոեմը, նորվեգական 4 ռապսոդիաները, «Նորվեգիայի արվեստագետների կառնավալը», «Կառնավալ Փարիզում», ջութակի ու նվագախմբի համար ռոմանսը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119013754 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 SNAC — 2010.
- ↑ 4,0 4,1 International Music Score Library Project — 2006.
- ↑ 5,0 5,1 Discogs — 2000.
- ↑ 6,0 6,1 Norsk biografisk leksikon — Kunnskapsforlaget.
- ↑ 7,0 7,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ 8,0 8,1 Свенсен Юхан Северин // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 91)։ ![]() |