Ագեսիլաոս (Քսենոփոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագեսիլաոս
հին հունարեն՝ Ἀγησίλαος
ՀեղինակՔսենոֆոն
Անվանվել էԱգեսիլաոս II
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմագրություն
ԹեմաԱգեսիլաոս II
Բնօրինակ լեզուհին հունարեն
 Agesilaus (Xenophon) Վիքիպահեստում

Ագեսիլաոս (հին հունարեն՝ Αγησίλαος), ծնունդով աթենացի հին հույն գրող, պատմաբան, զորավար և քաղաքական գործիչ Քսենոփոնի փոքրածավալ ստեղծագործությունը՝ գրված մեր թվականությունից առաջ 360 թվականի (Ագեսիլաոսի մահվան տարին է) և մ. թ. ա. 356 թվականի (Քսենոփոնի մահվան տարին է) միջակայքում։ Բաղկացած է 11 գլխից և իրենից ներկայացնում է պանեգիրիկ կամ մահախոսական / նեկրոլոգ՝ ձոնված Սպարտայի Ագեսիլաոս II թագավորին, ով, ըստ Քսենոփոնի, մարդու և զորավարի կատարելատիպ էր, քաղաքացիական ու զինվորական բոլոր առաքինությունները մարմնավորողի անգերազանցելի օրինակ։

Աշխատության անգլերեն հրատարակության տիտղոսաթերթը

Աշխատության առաջին երկու գլուխներում Քսենոփոնը ներկայացնում է Ագեսիլաոսի (մ. թ. ա. 440 – մ. թ. ա. 360) կենսագրությունը՝ հատկապես շեշտելով նրա տարած հաղթանակները և շրջանցելով Լևկտրաքիի մոտ տեղի ունեցած ճակատամարտը, որտեղ սպարտացիների զորքը ջախջախիչ պարտություն էր կրել։ Արքայի կյանքի պատմությունը շարադրված է ժամանակագրական կարգով, և դրանով իսկ այդ աշխատությունը կարող է համարվել կենսագրական բնույթի առաջին նմուշօրինակ գրվածքներից մեկը։

Հաջորդ գլուխներում հեղինակը նկարագրում է Ագեսիլաոսի կյանքից զանազան դեպքեր՝ նրան օժտելով կատարյալ զորավարի, ղեկավարի և մարդու որակներով։

Աշխատության որոշ հատվածներ Քսենոփոնը քաղել է իր մեկ այլ աշխատությունից՝ Hellenica-ից (Պատմություն Հունաց)՝ անհրաժեշտ դեպքերում ենթարկելով լեզվական ոչ մեծ փոփոխությունների[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marchant E.C, Xenophon - Scripta Minora, XIX

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ագեսիլաոս (Քսենոփոն)
  • Agesilaus full text in English from Project Gutenberg
  • Агесилай [Текст] / Перевод В. Г. Боруховича // Киропедия / Ксенофонт; издание подготовили В. Г. Борухович, Э. Д. Фролов; ответственный редактор С. Л. Утченко. — М. : Наука, 1976. — Дополнения. — С. 218—239. — 335 с. — (Литературные памятники / Академия наук СССР; председатель ред. коллегии Д. С. Лихачёв).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագեսիլաոս (Քսենոփոն)» հոդվածին։