Պատմություն Հունաց
Պատմություն Հունաց հին հունարեն՝ Ἑλληνικά | |
---|---|
Հեղինակ | Քսենոֆոն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմագրություն |
Թեմա | history of ancient Greece? |
Բնօրինակ լեզու | հին հունարեն |
Ստեղծման տարեթիվ | մ.թ.ա. 4-րդ դար |
Նկարագրում է | Պելոպոնեսյան պատերազմներն ու դրա հետևանքները Հին Հունաստանում |
Երկիր | Հին Հունաստան |
![]() |
«Պատմություն Հունաց» կամ «Հելլինիկա» (հին հունարեն՝ Ἑλληνικά), աթենական ծագումով հին հունական գրող և պատմիչ, ինչպես նաև զորավար Քսենոփոնի աշխատությունը՝ նվիրված Հունաստանի պատմությանը[1]։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաղկացած է երկու անկախ մասերից, որոնք բաժանված են ըստ պատմական ժամանակահատվածների։ Առաջին մասը իր հերթին բաղկացած է երկու գլխից[1]։ Այդտեղ ներկայացված են ամբողջ Հունաստանը ցնցած Պելոպոնեսյան պատերազմների վերջին վեց տարիները։
Խորհրդանշական է այն, որ Քսենոփոնն իր աշխատության սկիզբը համարել է պատմիչ Թուկիդիդեսի աշխատության ավարտը (Թուկիդիդեսի «Պելոպոնեսյան պատերազմի պատմություն» աշխատությունն ավարտվում է Պելոպոնեսյան պատերազմների սկզբի և ընթացքի նկարագրությամբ)։
Ենթադրվում է, որ Քսենոփոնն իր այս աշխատությունը գրել է Հին Հունաստանի Սկիլունտե քաղաքում։
Երկրորդ մասը բավականին տարբեր է առաջինից՝ և՛ կառուցվածքով և բովանդակությամբ։ Այն ներառում է հինգ գլուխներ։ Այն հիմնականում ներկայացնում է Հին Հունաստանում տիրող աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրադրությունը Պելոպոնեսյան արյունարբու մարտերից հետո։
Խորապես նկարագրված է Կինոսկեֆալեի և Մանտինեասի ճակատամարտերի սկիզբը, ընթացքն ու հետագա զարգացումները՝ մ.թ.ա. 4-րդ դարում։ Հայտնի է, որ Քսենոփոնն այս գիրքը ավարտին է հասցրել իր մահից կարճ ժամանակ առաջ[1]։
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Ксенофонт. Приложение. Автор Л. И. Горбачевский // Греческая история. — М.:: ООО "Издательство АСТ", 2010. — С. 392. — 448 с. — 3000 экз. — ISBN 978-5-17-060056-4.
|