Աբրահամ Ղուկասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբրահամ Ղուկասով
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 23, 1872(1872-11-23)
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 27, 1969(1969-04-27) (96 տարեկան)
Մահվան վայրԺնև, Շվեյցարիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԼազարյան ճեմարան (1890) և Լայպցիգի համալսարան (1894)
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունձեռնարկատեր

Աբրահամ Հովսեփի Ղուկասով (Աբրահամ Ղուկասյանց, նոյեմբերի 23, 1872(1872-11-23), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 27, 1969(1969-04-27), Ժնև, Շվեյցարիա), ազգությամբ հայ նավթարդյունաբերող, գործարար, մեկենաս, հրատարակիչ[1] և հասարակական գործիչ։ Ռուսաստանի տոհմիկ պատվավոր քաղաքացի։ Բնական և փիլիսոփայական գիտությունների (1890) դոկտոր։

Պավել Ղուկասովի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամ Ղուկասովը ծնվել է 1872 թվականի նոյեմբերի 23-ին Շուշի քաղաքում։ 1890 թվականին ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի Արևելյան լեզուների ինստիտուտը։ Սովորել է Նովոռոսիյսկի կայսերական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում (Օդեսա), 1894 թվականին՝ Լայպցիգի համալսարանում։

1899 թվականից Եվրոպայում եղել է «Կասպիական ընկերության» նախագահ։ Ապրել է Լոնդոնում, ներկայացրել է ընտանիքի նավթային շահերը։ Հիմնադրել է «Balting Trading Co» շինարարական ընկերությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Պետրոգրադում ղեկավարել է «Պելլա» գործարանը[2]։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տարագրվել է Փարիզ և հիմնադրել Les «Petroles d’Outre-Mer» շինարարական ընկերություն, իր միջոցներով հրատարակել է «Վերածնունդ» լրագիրը (1925-1940, 1949-1969՝ ամսագիր)[3]։ 1926 թվականից եղել է Ռուսական ազգային միավորման վարչության նախագահ։ Եղբայրների՝ Պավելի և Արշակի հետ հիմնադրել է «Ղուկասյանց եղբայրներ» հիմնադրամը։ Ֆրանսիայում եղբայրներն ակտիվորեն մասնակցել են «Առևտրա-ֆինանսական և արդյունաբերական կոմիտեի» (Տորգպրոմ) գործունեությանը, որը ստեղծվել էր ռուս գաղթականների շահերը պաշտպանելու համար։

Մահացել է 1969 թվականին, Շվեյցարիայում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Лариса Жигальцова: «Принадлежность России должна быть источником гордости…»: Абрам Осипович Гукасов». Рамблер/новости (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2005։
  3. «Газеты в Сети. ВОЗРОЖДЕНИЕ = VOZROJDENIE = LA RENAISSANCE : орган русской национальной мысли. - 1925, 3 июня - 1940, 7 июня». nlr.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
  4. «Абрам Гукасов в истории нефтяных промыслов Баку | Вне Строк» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гукасовы / Ю. Н. Емельянов // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  • Саркисян С.Т., Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.:
  • Материалы по истории СССР, т. 6. М., 1959.
  • Боханов А.Н., Деловая элита России 1914 г.