Աբրահամ Կոստանդնուպոլսեցի (17-րդ դար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբրահամ Կոստանդնուպոլսեցի (այլ կիրառումներ)
Աբրահամ Կոստանդնուպոլսեցի
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Մասնագիտությունկենդանաբան

Աբրահամ Կոստանդնուպոլսեցի (ծն. և մահ. թթ. անհտ.), XVI ֊ XVII դարերի հայ ինքնուս կենդանաբան։ Ապրել և ստեղծագործել է Կոստանդնուպոլսում[2]։

1611 թվականին գրել է «Պատմութիւն անասնոց և գազանաց, չորքոտանեաց, սողնոց և թիւնաւորաց, թռչնոց և մարդկան, ծովային ձկանց և անասնոց և գազանաց և այլ ժժմակաց ծովու և ցամաքի» մեզ հասած հայերեն ամենահին կենդանաբանական աշխատությունը (Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռագիր № 1418)[3]։ Օգտվելով վեց լեզուներով աղբյուրներից և սեփական դիտողությունների ու լսածի հիման վրա Աբրահամ Կոստանդնուպոլսեցին տվել է 180 կենդանիների՝ չորքոտանիների (դրանց մի մասի մորթու կամ մուշտակի), թռչունների, ձկների, խեցեմորթների, միջատների, առասպելական կենդանիների ու մարդկանց («սովորաբար Հրեշք կոչվածքն») նկարագրությունը՝ հաճախ ուղեկցելով առասպելաբանություններով և բարոյախոսական գրքերից քաղած նյութերով[2][3]։

Աբրահամ Կոստանդնուպոլսեցին կրկնել է XVI դարի նշանավոր կենդանաբանների (Գեսներ, Ռոնգելեն, Բելոն, Ալգրովանդի) գործածած դասակարգումը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1974, էջ 41 — 720 էջ։
  3. 3,0 3,1 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 15, էջեր 15 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեր-Պողոսյան Ա., Բիոլոգիական մտքի զարգացումը Հայաստանում սկզբից մինչև XVIII դարը, Ե., 1960
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 41