Աբու Ֆիրաս ալ-Համդանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբու Ֆիրաս ալ-Համդանի
أبو فراس الحمداني
Abou Feras al-Hamdani Portrait.jpg
Ծնվել է932[1]
ԾննդավայրԲաղդադ,
Աբբասյան խալիֆայություն Աբբասյան խալիֆայություն (այժմ՝ Իրաք)
Վախճանվել էապրիլի 4, 968(0968-04-04)[1][2][3]
Վախճանի վայրՍադադ (Հոմսի շրջան),
Աբբասյան խալիֆայություն Աբբասյան խալիֆայություն (այժմ՝Սիրիա)
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուարաբերեն
Ազգությունարաբ
ՔաղաքացիությունBlack flag.svg Աբասյան խալիֆայություն
Ուշագրավ աշխատանքներ«Ալ-Ռումիյաթ»
Commons-logo.svg Abu-Firas al-Hamdani Վիքիպահեստում

Աբու Ֆիրաս ալ-Համդանի (ամբողջական անուն՝ արաբ․՝ الحارث بن سعيد بن حمدان الحمداني التغلبي الوائلي‎‎, Ալ-Հարիս իբն Սայիդ իբն Համդան ալ-Համդանի ալ-Թաղլիբի ալ-Ուաիլի, 932[1], Մոսուլ, Նինվեի մարզ - ապրիլի 4, 968(0968-04-04)[1][2][3], Հոմս, Սիրիա), հռչակավոր արաբ բանաստեղծ, ռազմական և պետական գործիչ։ Նա Համդանիների իշխանական տոհմից էր, որոնք 10-րդ դարում ղեկավարում էին հյուսիսային Սիրիայի և Միջագետքի տարածքները։

Աբու Ֆիրաս ալ-Համդանին մանկությունից ապրել է Հալեպում Համդանի իշխանականների հովանու ներքո։ Նա դաստիարակվել է Հալեպում որտեղ հավաքվել էին այդ ժամանակաշրջանի արաբական և իսլամական մշակույթի փայլուն գործիչները, ինչպիսիք են ալ-Մութանաբբին, ալ-Ֆարաբին, Աբու ալ-Ֆարաջ ալ-Իսֆահանին, Իբն Խալավայհը, Իբն Նուբաթան և ուրիշներ։

Եղել է Հալեպի իշխան Սայֆ ալ-Դաուլայի զարմիկը և նրա արքունի բանաստեղծը։ Նրա կողմից նշանակվել է որպես Մանբիջի կառավարիչ։ Մասնակցել է Համդանիների մղած պատերազմներին ընդդեմ Բյուզանդական կայսրության։ 962 թվականի գերեվարվել է բյուզանդացիների կողմից ու ապրել 4 տարի Կոստանդնուպոլսում։ Այստեղ է, որ նա հեղինակել է իր ամենահայտնի բանաստեղծությունների շարքը՝ ալ-Ռումիյաթ (الرّوميات)։

Աբու Ֆիրասն սպանվել է 968 թվականին, Սայֆ ալ-Դաուլայի հաջորդող իշխան՝ Սաադ ալ-Դաուլայի դեմ ապստամբություն ղեկավարելիս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]