Աբեշե
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Աբեշե | ||
| 13°49′59″N 20°50′5″E / 13.83306°N 20.83472°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Ouara Department? | |
| ԲԾՄ | 542 մետր | |
| Բնակչություն | 76 492 մարդ (2012) | |
|
| ||
Աբեշե (ֆրանսերեն՝ Abéché, արաբ․՝ أبشي տառադարձ․ Abišī[1], նախկինում՝ Աբեշիր[2]), քաղաք Չադի արևելքում։ Վադայ շրջանի վարչական կենտրոնը։ Բնակչության թվով երկրի չորրորդ քաղաքը, որը գտնվում է Մարաոնե լեռնազանգվածի հարավարևմտյան կիսաանապատում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում Աբեշիրը՝ Սուդանի սուլթանության Վադայայի մայրաքաղաքը, գտնվել է Խարթումից Կորդոֆան և Դարֆուր քարավանային ճանապարհի վրա, Չադ լճի շրջանում, 13°50′N 20°50′E / 13.84°N 20.84°E կոորդինանտների տակ։ 17-րդ դարից մինչև ֆրանսիացիների ժամանումը 1911 թվականին այն եղել է Սահելում ստրկավաճառության կենտրոն։
Հիմնադրվել է 1850 թվականին, նախկին մայրաքաղաք Վարայից 60 կմ հարավ։ Առաջին եվրոպացին, ով այցելել է Աբեշիր, Ֆոգելն էր, որը սպանվել է այստեղ 1856 թվականին։ Այն ժամանակ դա ժամանակակից Չադի տարածքում ամենամեծ քաղաքն էր՝ մոտ 28000 մարդ բնակչությամբ, սակայն 1919 թվականին համաճարակի պատճառով բնակչությունը կրճատվեց մինչև 6000 մարդ։
2006 նոյեմբերի 25-ին քաղաքը նվաճվել և ավերվել է Դեմոկրատիայի և զարգացման համար միացյալ ուժերի կողմից, որոնք ձգտում էին տապալել Չադի նախագահ Իդրիս Դեբի Իտնոյին։ Հաջորդ օրը կառավարական զորքեր քաղաքից դուրս են քշել ապստամբներին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը՝ 76 492 մարդ (2012)[3]։
Բնակչության թվի դինամիկա․
| Տարի | Բնակչություն |
|---|---|
| 1988 | 40 000 |
| 1993 | 54 628 |
| 2008 | 78 191 |
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբեշեի սեզոնայնությունը բաժանված է կարճ խոնավ սեզոնի (հունիսից սեպտեմբեր) և երկար չոր սեզոնի (հոկտեմբեր-մայիս)։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Աբեշեն կարևոր առևտրի կենտրոն է տավարի մսի, արմավի, աղի, ինդիգոյի և տեղական ջուլհակների արտադրանքի համար։ Քաղաքին հարող տարածքը անասնապահության կարևոր կենտրոն է։ Մեծ տեղ ունի ուղտի բրդից վերմակների արտադրությունը[4]։
Կա օդանավակայան, քաղաքի մոտակայքում տեղակայված է Չադի ռազմաօդային ուժերի ռազմաբազան։ 2003 թվականի դեկտեմբերին բացվել է Ադամ Բարկի անվան համալսարանը։ Քաղաքի տեսարժան վայրերից են շուկան, երկու մզկիթները, Անկախության կենտրոնական հրապարակը, սուլթանի պալատը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեսարան օդից
- Օդանավակայան
- Գոզ Բեյդա
- Կաշվի խանութ
- Աբեշե (1918)
- Շուկա Աբեշեում (1918)
- Թաթա ամրոց (1918)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «GEONAMES — Chad». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Абеше // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
- ↑ «World Gazetteer». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Hoiberg, Dale H., ed. (2010). «Abéché». Encyclopedia Britannica. Vol. I: A-ak Bayes (15th ed.). Chicago, IL: Encyclopedia Britannica Inc. էջ 24. ISBN 978-1-59339-837-8.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբեշե» հոդվածին։ |
| ||||||||||
