Աբդլմսեհի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աբդլմսեհ (վանք)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբդլմսեհ (այլ կիրառումներ)
Աբդլմսեհի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԽարբերդ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը12-րդ դար
Ներկա վիճակգոյություն չունի
Հիմնադրված12-րդ դար
Առաջին հիշատակում1295
Փակված է19-րդ դար

Աբդլմսեհ (Աբալմսեհ, Աբդուլ Մսեհ, Ապալմսեհ, Ապտլ-Մսեհ, Ապտ-ուլ-Մեսեհ, Ապտուլ Մուսեղ, Զարդառին, Զարդառիշ, Իշմե, Մերկերիոս), վանք, մենաստան Թուրքիայում, Խարբերդի նահանգում[1] Զարդարիչ գյուղի մոտ, Մաստան լեռան վրա, ջրառատ վայրում։

Անունն արաբերեն նշանակում է «փրկչի ծառա»՝ «աբդ ալ-մասիհ» (արաբ․՝ عبد المسيح‎‎)։ Մեկ այլ տարբերակի համաձայն՝ անվանումը կապվում է հայերեն Մուշեղ անձնանվան հետ։

Կառուցվել է XII դարում։ Առաջին հիշատակությունը 1295 թվականին է։ Մինչև XVII դարը Կեսարիայի թեմի առաջնորդների նստավայրն էր։ XIX դարի կեսերին ուներ 24 գյուղ, դարավերջին ավերվել է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 3, էջեր 3 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 6 — 992 էջ։