Jump to content

Աբդել Համիդ Զահրավի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդել Համիդ Զահրավի
عبد الحميد الزهراوي
Դիմանկար
Ծնվել է1855
ԾննդավայրՀոմս, Սիրիա
Մահացել է1916
Մահվան վայրԴամասկոս, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունազգային-քաղաքական գործիչ

Աբդել Համիդ Զահրավի (1855, Հոմս, Սիրիա - 1916, Դամասկոս, Օսմանյան կայսրություն, արաբ.` عبد الحميد الزهراوي), արաբ ազգային-քաղաքական գործիչ, թուրքական լծի դեմ արաբական ազատագրական շարժման ղեկավար։ Գործունորեն հանդես է եկել հայերի իրավունքների պաշտպանությամբ և Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ անցկացնելու օգտին։ Ելնելով Օսմանյան կայսրությունն ապակենտրոնացնելու սկզբունքից՝ Զահրավին գտնում էր, որ այդ հարցում հայերի և արաբների շահերը համընկնում են, և երկուսն էլ պետք է միավորեն իրենց ուժերը։ Արաբական առաջին կոնգրեսում (1913) արտասանած ճառում Զահրավին ընդգծել է, որ «Մեր հայ եղբայրների դրությունը նման է մեր դրությանը։ Նրանք այնպիսի մարդիկ են, ինչպես մենք, ... նրանք մտածում են այնպես, ինչպես մենք, նրանք պահանջում են ինչպես մենք։ Եվ մենք հաջողություն ենք ցանկանում ինչպես մեզ, այնպես էլ նրանց։ Եվ մենք միասնական ենք Օսմանյան կայսրության ապակենտրոնացման պահանջում»։ Ջեմալ փաշայի հրամանով Զահրավին արաբական ազգային-ազատագրական շարժման մի խումբ ղեկավարների հետ կախաղան է բարձրացվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։