Աբա (քաղաք, Նիգերիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աբա (քաղաք)ից)
1rightarrow blue.svgԱյս հոդվածը Նիգերիայի քաղաքի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Աբա (այլ կիրառումներ)։
Քաղաք
Աբա
Aba
Abá
Aba Nigeria hotel.jpg
Կոորդինատներ: 05°07′00″ հս․ լ. 07°22′00″ ավ. ե. / 5.11667° հս․. լ. 7.36667° ավ. ե. / 5.11667; 7.36667
Երկիր Նիգերիա Նիգերիա
ԲԾՄ 205±1 մետր
Բնակչություն 1 277 300 մարդ (2014)
Կրոնական կազմ քրիստոնեություն
Պաշտոնական կայք http://www.abiastateonline.com/
##Աբա (քաղաք, Նիգերիա) (Նիգերիա)
Red pog.png

Աբա[1][2] (անգլ.՝ Aba), քաղաք Նիգերիայի Աբիա նահանգում։ Գտնվում է Աբա գետի ափին, Պորտ ՀարկորտԷնուգու երկաթուղու և ավտոմայրուղու հատման կետում։ Քաղաքը շատ հաճախ անվանում են «փղերի քաղաք»:

Բնակչությունը՝ 1 277 300 մարդ (2014 թվականի տվյալներով)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե Աբա քաղաքը եղել է իգբո ցեղի բնակության վայր։ 1901 թվականին այստեղ կառուցվել է բրիտանական ռազմական դիրք, որը 1915 թվականին կապված էր Պորտ Հարկորտի հետ։ Եղել է Բրիտանական գաղութային վարչակազմի կենտրոն[3][4]: 1929 թվականին եղել է կանանց՝ գաղութային իշխանությունների հարկային քաղաքականության դեմ ուղղված ապստամբության կենտրոն։ 1967 թվականին ոչ կարճ ժամանակով դարձել է անջատողական Բիաֆրա պետության կենտրոնը։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Նիգերիայից մեծաքանակ փախստականների հոսքի պատճառով Աբա քաղաքը դարձել է երկրի ամենաաղտոտված քաղաքը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում առկա են արմավենու յուղի վերամշակման, օճառի, գարեջրի գործարաններ, դեղագործական, անվադողերի, տրիկոտաժե և տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ[3]: Քաղաքում առկա են բազմաթիվ առևտրի կենտրոններ, որոնց թվում է նաև հայտնի «Արիարիա» շուկան։

Աբա քաղաքում գործում են մի շարք առևտրային և տեխնիկական ուսումնական հաստատություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Атлас мира. Карта «Государства Западной Африки» (масштаб 1:7 150 000). — Роскартография, 2010. — С. 146—147. — ISBN 978-5-85120-295-7
  2. Словарь географических названий зарубежных стран. — 3-е изд. перераб. и доп. — М.: Недра, 1986. — С. 7. — 459 с.
  3. 3,0 3,1 Munro 1995, էջ. 2
  4. Hoiberg 2010, էջ. 6