Աբակաշիս[1] (պորտ.՝ Rio Abacaxis), գետ Հարավային Ամերիկայում[2]՝ Բրազիլիայի հյուսիս-արևմուտքում։ Ամազոնի խոշորագույն վտակի՝ Մադեյրայի աջ վտակը։ Սկիզբ է առնում բրազիլական Ամազոնաս նահանգի հարավարևելյան մասում, հոսում արևմուտքից արևելք ուղղությամբ, հատում է Գարիբաս լիճը[3], Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆի նախաձեռնությամբ 2016 թվականին հիմնված Ակարի ազգային պարկը[4]։ Գետը ձևավորում է Ալտո Մաուես / Alto Maués էկոլոգիական կայանի և Պուա-Ռոզա / Pau-Rosa ազգային անտառի արևմտյան սահմանագիծը[5]։ Երկարությունը մոտավորապես 610 կիլոմետր է[6]։ Մադեյրայի առավել խոշոր վտակներից մեկն է[7]։
↑Южная Америка, северо-запад // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред. Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 254—255. — ISBN 5-85120-055-3.
↑Voz Abacaxis. In Diciopédia 2005 [DVD-ROOM]. Porto: Porto Editora, 2004. (ISBN 972-0-65258-6).