Կազմվում է Անդերից սկիզբ առնող Մամորի և Բենի գետերի խառնուրդից։ Երկարությունը 3230 կմ է, ավազանը՝ 1158 հազար կմ²։ Վերին հոսանքում առաջացնելով սահանքների և ջրվեժների շարք՝ շրջանցում է Բրազիլիական բարձրավանդակը, հոսում Ամազոնի դաշտավայրով։ Ջրի միջին ծախսը՝ ավելի քան 4200 մ³/վրկ։ Նավարկելի է մինչև Պորտու Վելյու քաղաքը։ Մադեյրաի ափերին են Պորտու Վելյու, Ումայտա, Մանիկորե քաղաքները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 126)։