Ախենի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աախենի տաճարից)
Jump to navigation Jump to search
WorldHeritageBlanc.svg
Ախենի տաճար
Aachen Cathedral*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Aachen Germany Imperial-Cathedral-01.jpg
Երկիր {{{2}}} Գերմանիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ i, ii, iv, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1978  (2 նստաշրջան)
Համար 3
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 3
ռուս..անգլ..ֆր.

Ախենի տաճար կամ Կայսերական տաճար (գերմ.՝ Aachener Dom, Aachener Münster, Kaiserdom), Ախենյան եպիսկոպոսության մայր տաճար, որտեղ դարեր շարունակ թագադրվում էին Հռոմեական կայսրության կայսրերը։ Գտնվում է Գերմանիայի Ախեն քաղաքում։ Համալիրի ամենահին ամենաարժեքավոր մասը Կառլ Մեծի կապելլան է՝ Կառլոս Մեծի (796 - 806) գերեզմանատունը։ Կապելան բյուզանդական ճարտարապետության ավանդույթներով ունի ութանկյուն տեսք՝ 31 մ բարձրությամբ և 32 մ տրամագծով։ Տաճարի արևելյան մասում գտնվում է գոթական ոճի վերին բաց հատվածը՝ նախատեսված երգչախմբի համար։

1978 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախենի տաճարը 1900 թվականի բացիկին

Տաճարի շինարարությունը սկսվել է 800-ական թվականներին։ Նրա կառուցման համար Կառլոս Մեծը մասնագետներ է հրավիրել հարավային երկրներից՝ Պապական մարզից, Բյուզանդական կայսրությունից գերմանական տարածքում մոնումենտալ քարե շինություն կառուցելու համար։

Պալատական կայսերական կապելլան, որը կառուցվել է մոտ 796 թվականին բյուզանդական ոճով Կառլոս Մեծի նախաձեռնությամբ, տաճարի կենտրոնն է հանդիսանում։ Այն ունի 31 մ բարձրություն և ութանկյուն գմբեթ, որը շրջապատված է երկհարկ բաց սյունաշարով։ Գմբեթը պահում են 8 սյուները։ Վերին հատվածի ութ կամարներում կրկնակ սյունաշարեր են, որոնք գեղազարդային բնույթ ունեն։ Երգչախմբի համար նախատեսված հատվածը կառուցվել է 1353-1414 թվականներին գոթական ոճով։ Ութանկյունը շրջապատող կապելլաների մեծ մասը գոթական ոճով է։

Նրա կենտրոնում կա քար, որի վրա արված է մակագրություն՝ «Carolo Magno»: Սակայն նրա տակ չի գտնվում Կառլոս Մեծի գերեզմանը, որը 1000 թվականին բացվել է Օտտոն III կայսեր պատվերով։ Նովալեզի վանքի տարեգրության համաձայն, որը մեզ է հասել 1048 թվականից, կայսեր աճյունը լավ պահպանված է եղել. նա նստած է եղել գահին, գլխին եղել է թագ, ձեռքին՝ գավազան, իսկ հագին եղել են կայսերական ճերմակ շորեր։ 1165 թվականին Կառլոս Մեծի թագադրման ժամանակ Ֆրիդրիխ I Շիկամորուսը պատվիրել է դարձյալ բացել կայսեր գերեզմանը։ Ամենայն հավանականությամբ, նա պատվիրել է կայսեր մասունքները տեղափոխել շքեղ զարդարված արկղի մեջ, որից էլ 1215 թվականին կայսր Ֆրիդրիխ II-ի հրամանով այն տեղափոխվել է գեղարվեստական արժեք ունեցող ավելի թանկարժեք արկղի մեջ։ Այս վերջին դագաղում, որ դրված է եղել վերին բաց հատվածի խորանում, կայսեր մնացորդներն իրենց հանգիստն են գտել մինչև 19-րդ դարի վերջը, ինչից հետո տեղափոխվել են խորան։ Դամբարանում հայտնաբերված կայսերական խորհրդանիշները 1798 թվականին տեղափոխվել են Վիեննա։ Մարմարե սպիտակ աթոռը, որի վրա իբր կայսերը գտել են նստած, հետագայում ոսկեզօծվել է և մինչև 1531 թվականը ծառայել որպես կայսերական գահ։ Ներկայումս այն գտնվում է ութանկյան վերևում։

Ֆրիդրիխ I-ը տաճարը զարդարել է տվել ճյուղավոր հոյակերտ աշտանակներով, որոնք կախված են մակագրությամբ քարի վերևում։ Բացի Կառլոս Մեծից՝ տաճարում թաղված է նաև Օտտոն III-ը։ Խորանում, բացի Կառլոս Մեծի մասունքներից, պահվում են Մարիամ Աստվածածնի առօրեական հագուստը՝ դեղնա-սպիտակավում կտորից, մանուկ Հիսուսի խանձարուրը, գոտիներ, որոնք Քրիստոսը կրել է խաչելության ժամանակ և ծածկոցը, որի վրա գլխատվել է Հովհաննես Մկրտիչը։ Բոլոր այս մասունքները, որոնք Արևելքից բերել է Կառլոս Մեծը, 19-րդ դարում ցուցադրվել են ամեն 7 տարին մեկ (1881, 1888)՝ հուլիսի 10-24-ը։ Բացի այդ՝ խորանում պահվում են փոքր բազմաթիվ մասունքներ և սկիհներ։

"Ախենի տաճար", նկարիչ՝ Յու. Կուշևսկի, 2019

Տաճարի հին կառույցը ժամանակի ընթացքում խիստ կերպարանափոխվել է տարբեր վերակառուցումների արդյունքում։ Հատկապես տուժել է խճանկարը, որը նախկինում զարդարել է գմբեթի առաստաղը, և որից 20-րդ դարի սկզբին պահպանվել են միայն փոքր հատվածներ։ 19-րդ դարի վերջին 1849 թվականին հիմնադրված «Կառլոս Մեծի միավորումը» (Karlsverein) իր առաջ նպատակ է դրել վերականգնելու ինչպես տաճարի ներսը, այնպես է արտաքինը. դա զգալիորեն հաջողվել է Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի և Վիլհելմ I Հոհենցոլեռնի նյութական աջակցությամբ։ Ութանկյունները կրկին զարդարվել են մարմարե հրաշալի սյուներով, որոնք 1794 թվականին առևանգել են ֆրանսիացիները և կրկին վերադարձրել Փարիզի հաշտության պայմանագրից հետո։ Վերին բաց հատվածի 14 քանդակները դարձյալ վերստացել են իրենց նախկին շքեղ գունազարդումը։ Խճանկարի վերականգնումն ավարտվել է 1881 թվականին։ Վերին բաց հատվածի խորանի մոտ 1873 թվականի նոյեմբերի 18-ին օծվել է նոր խորանը։

Իր ավելի քան հազարամյա պատմության ընթացքում տաճարն անընդհատ վերաշինվել է, մասամբ ավերվել և կրկին վերականգնվել։ Նրա հետ կապված են լեգենդներ, մասնավորապես սագան այն մասին, որ շինարարության համար անհրաժեշտ գումարը վերցվել է սատանայից այն պայմանով, որ նա կստանա առաջինը տաճար մտնողի հոգին։ Այս լեգենդի համաձայն՝ քաղաքացիները դիմել են խորամանկության. նրանք առաջինը տաճար են բաց թողել մի գայլի, և ագահ սատանան արագ խլել է զոհին՝ հետագայում միայն հասկանալով խաբեությունը[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վավերագրական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 թվական -Ախենի տաճար / Der Aachener Kaiserdom (ռեժիսոր՝ Մարտին Պապիրովսկի / Martin Papirowski)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Aachen Cathedral - UNESCO World Heritage Centre»։ whc.unesco.org (անգլերեն)։ Վերցված է 2016-01-19 
  2. Die Dombausage Archived 2006-12-28 at the Wayback Machine.(գերմ.) — легенда о строительстве.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]