Ա՜խ, երանի թե լիներ մի հնար...
Ա՜խ, երանի թե լիներ մի հնար․․․ | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1889 |
Վիքիդարան | Ա՜խ, երանի թե լիներ մի հնար... |
«Ա՜խ, երանի թե լիներ մի հնար...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1889 թվականին[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1889 թվականին։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 280-ում պահվում է 1892 թվականի մարտի 24-ին Թումանյանի՝ Ան․ Աբովյանին ուղղված նամակը և դրա մեջ՝ ինքնագիրը՝ հետևյալ ծանոթագրությամբ[1]․
Այս բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության հինգերորդ հատորում (էջ 66) Ան․ Աբովյանին ուղղված նամակի մեջ։ Այնուհետև տպագրվել է Երևանում, 1940-1959 թվականներն լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության I հատորում (էջ 436)։ Այստեղ կազմողները վերնագրել են «Վեչերում» և իրենց կողմից ավելացրել «Էքսպրոմտ» ենթավերնագիրը՝ ըստ երևույթին հենվելով նամակի վերը բերված հատվածի վրա և թյուրիմացաբար ենթադրելով, թե «Վեչերումը» բանաստեղծության վերնագիրն է, մինչդեռ այն վերաբերում է գրության տեղին։
Տպագրվել է ինքնագրից[1]։