Праздник на улице 36
Праздник на улице 36 | ||||
---|---|---|---|---|
Սկրիպտոնիտի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | 2017 թվականի մայիսի 24-ին | |||
Ձայնագրված | 2015-2017 | |||
Ժանր | Հիփ-հոփ, Ռիթմ ընդ բլյուզ, Թրեպ երաժշտություն | |||
Տևողություն | 45:48 | |||
Լեզու | Ռուսերեն | |||
Լեյբլ | Gazgolder | |||
Պրոդյուսեր | Սկրիպտոնիտ | |||
Սկրիպտոնիտի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ Праздник на улице 36 ալբոմից | ||||
|
«Праздник на улице 36» (թարգմ.՝ «Խնջույք՝ 36 փողոցում»), ղազախ ռեփ-կատարող Սկրիպտոնիտի երկրորդ ստուդիական ալբոմն է, որը թողարկվել է 2017 թվականի մայիսի 24-ին՝ «Gazgolder» լեյբլի միջոցով։ «Праздник на улице 36»-ը «Уроборос: Улица 36 /Зеркала» ալբոմի պրիկվելն է[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբնապես պլանավորված էր, որ Սկրիպտոնիտի երկրորդ ալբոմը կթողարկվի դեբյուտային ալբոմի հետ՝ նույն օրը[3]։ Meduza պարբերականի հետ հարցազրույցում Սկրիպտոնիտը հավաստիացրել է, որ գրեթե ավարտված ալբոմը, որը կոչվում է 3P, պետք է թողարկվի 2016 թվականի հունվարին[4], բայց ինչ-ինչ պատճառներով ալբոմը չի թողարկվել ժամանակին։ Դրանից հետո հայտարարվել է, որ Սկրիպտոնիտի երկրորդ ստուդիական ալբոմը կկոչվի «Отель „Эверест“»:
2016-ի դեկտեմբերի 4-ին, Սկրիպտոնիտը թողարկում է տեսահոլովակ՝ «Витамин» երգի համար, որում նաև ներկայացվել է հատված «Напомни»-ից[5]։
2017 թվականի մարտին The Flow-ին տված հարցազրույցում Սկրիպտոնիտն իր այն ժամանակվա երկրորդ ալբոմը որակել է որպես «կոկաին», մինչդեռ դեբյուտ ալբոմը նկարագրվել է որպես «հարբեցող»[6]։
Ալբոմի թողարկումից մի քանի ժամ առաջ թողարկվել են «Outro» երգը և Սկրիպտոնիտի`«Вечеринка» և Jillzay-ի «Бар „2 лесбухи“» երգերի կրկնակի տեսահոլովակները[7]։
2017-ի մայիսի 24-ին ITunes Store-ում թողարկվել է Սկրիպտոնիտի «Праздник на улице 36» ալբոմը[8]։ Ձայնագրությանը մասնակցում էին Jillzay-ից գործընկերներ` 104, Niman-ը, Benz-ը, ինչպես նաև Բաստան և Նադեժդա Դորոֆեևան՝ «Վրեմյա ի Ստեկլո» խմբից։
Ալբոմի շնորհանդեսը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 26-ին, Սանկտ Պետերբուրգի A2 ակումբում[9]։
Ալբոմի գնահատում և հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2017-ի մայիսի վերջին, Газета.Ru հրատարակությունը Սկրիպտոնիտի ալբոմը դասել է ամսվա լավագույն թողարկումների շարքին. «Սկավառակը ոճային առումով այնքան էլ տարբեր չէ, բայց միևնույն ժամանակ դրա ոճը որոշել հնարավոր չէ»[10]։
![]() |
Ադիլը փայլուն պրոդյուսերական աշխատանք է կատարել երաժշտության ուղղությամբ, բայց այստեղ ամենամեծ հիացմունքը, միևնույնն է, ձայնն է, որը միավորում է ասիական մեղեդայնությունը, հոգու նյարդը և ռուս անօթևան հուսահատությունը։ - Յարոսլավ Զաբալուև, Газета.Ru[10]
|
![]() |
2017-ի վերջին ալբոմը ռուսական երաժշտության մեջ ամենատարածված ալբոմների շարքում զբաղեցրել է Apple Music-ի և iTunes-ի աղյուսակում երրորդ շարքը[11]։ The Flow պորտալը ալբոմը անվանել է 2017 թվականի յոթերորդ լավագույն ալբոմ[12]։
Երգերի ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Капли вниз по бёдрам» (Niman-ի հետ) | 3:52 | |||||||
2. | «Напомни» |
|
3:21 | ||||||
3. | «104» (Скит) |
|
1:13 | ||||||
4. | «Цепи» (104-ի հետ) |
|
3:27 | ||||||
5. | «Точно не нужно новых» |
|
4:05 | ||||||
6. | «Поворот» (Niman-ի հետ) |
|
4:04 | ||||||
7. | «Первый» (Բաստայի հետ) |
|
3:57 | ||||||
8. | «Ага, ну» |
|
3:07 | ||||||
9. | «Вечеринка» (Այլ տարբերակ) |
|
4:12 | ||||||
10. | «Не забирай меня с пати» (Նադեժդա Դորոֆեևայի հետ) |
|
3:57 | ||||||
11. | «Темно» |
|
2:50 | ||||||
12. | «Оставь их» |
|
5:10 | ||||||
13. | «Outro» (104-ի և Benz-ի հետ) |
|
2:33 | ||||||
45:48 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Скриптонит выпустил новый трек «Outro», помогают ему коллеги по Jillzay»։ the-flow.ru։ 2017-05-24։ Վերցված է 2017-05-24
- ↑ Ярослав Забалуев (2017-12-28)։ «Интервью с Адилем «Скриптонитом» Жалеловым об альбоме «Уроборос»»։ Газета.Ru։ Վերցված է 2018-01-02
- ↑ Радиф Кашапов Скриптонит: «Мне не нравится, когда говорят, что я делаю русский рэп» // Colta.ru. — 4 января 2016.
- ↑ Алексей Пономарев «У нас воспитание другое, ментал другой»: Интервью рэпера Скриптонита, выпустившего один из лучших альбомов 2015 года на русском языке // Meduza. — 21 января 2016.
- ↑ «Скриптонит «Витамин»»։ the-flow.ru։ 2016-12-04։ Վերցված է 2017-05-24
- ↑ Руслан Муннибаев (2017-03-11)։ «Jillzay: «Есть артисты, которых продюсер не исправит, только могила»»։ the-flow.ru։ Վերցված է 2017-05-24
- ↑ «Скриптонит и Jillzay «Вечеринка» / «Бар „2 лесбухи“»»։ the-flow.ru։ 2017-05-24։ Վերցված է 2017-05-24
- ↑ «Вышел второй альбом Скриптонита «Праздник на улице 36»»։ the-flow.ru։ 2017-05-24։ Վերցված է 2017-05-24
- ↑ «Презентация второго альбома Скриптонита пройдет в мае»։ the-flow.ru։ 2017-03-17։ Վերցված է 2017-05-24
- ↑ 10,0 10,1 Ярослав Забалуев (2017-05-30)։ «Лучшие музыкальные альбомы мая»։ Газета.Ru։ Վերցված է 2017-06-01
- ↑ Александр Горбачев (2017-12-07)։ «Что россияне слушали в Apple Music в 2017 году? 30 лучших альбомов и песен (вы удивитесь)»։ Meduza։ Վերցված է 2017-12-28
- ↑ «50 отечественных альбомов 2017. Финал»։ the-flow.ru։ 2017-12-30։ Վերցված է 2018-01-02
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ««Вышел второй альбом Скриптонита Праздник на улице 36»»։ the-flow.ru։ 2017-05-24։ Վերցված է 2017-05-24
- «Разбор альбома «Праздник на улице 36»»։ fastfoodmusic.ru։ 2017-05-30։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-06-ին։ Վերցված է 2017-07-29
|