Песенка о медведях
«Песенка о медведях» | |
---|---|
![]() | |
Աիդա Վեդիշչևայի երգը | |
Թողարկված | 1967 |
Ժանր | թվիստ |
Լեզու | ռուսերեն |
Տևողություն | 2:58 |
Լեյբլ | «Мелодия» |
Հեղինակ | Լեոնիդ Դերբենյով |
Կոմպոզիտոր | Ալեքսանդր Զացեպին |
«Песенка о медведях» (թարգմ.՝ «Երգ արջերի մասին»), կոմպոզիտոր Ալեքսանդր Զացեպինի երգը բանաստեղծ Լեոնիդ Դերբենյովի տեքստի հիման վրա 1967 թվականի «Կովկասի գերուհին» խորհրդային ֆիլմից։ Գլխավոր դերի կատարողի փոխարեն կադրից դուրս երգը կատարել է Աիդա Վեդիշչևան[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ պատրաստվում էին ֆիլմի նկարահանումներին, Լեոնիդ Դերբենյովը և ֆիլմի ռեժիսոր Լեոնիդ Գայդայը որոշել են, որ ֆիլմում հնչելու է երկու երգ։ Դրանցից մեկը պետք է երգեր Նիկուլինը, իսկ Նինայի երգի կատարողի հարցը մնացել է անորոշ։ Այդ ժամանակ որոշվել է մրցույթ կազմակերպել։ Մրցույթին մասնակցելու են հրավիրվել այն ժամանակ հայտնի մի քանի երգչուհիներ, նրանց զանգել են անմիջապես ռադիոկայանից՝ «С добрым утром!» հաղորդումից։ Աիդա Վեդիշչևան համաձայնել է և կես ժամվա ընթացքում ձայնագրել մի քանի, ինչպես իրեն թվում էր, պարզ երգ՝ փորձի համար։ Նրա ձայնը ամենից շատ է հավանության արժանացել։ 1966 թվականի հուլիսի վերջին «Մոսֆիլմում» տեղի է ունեցել երգի ձայնագրությունն ապագա ֆիլմի համար[2]։
Ըստ Վեդիշևայի՝ «Մելոդիա» ընկերությունում թողարկված այս երգի ձայնասկավառակի միայն առաջին տպաքանակը կազմել է յոթ ու կես միլիոն օրինակ[3]։
2023 թվականին Ալեքսանդր Զացեպինը պատմել է, որ իր համար հեղինակային հատկացումները շատ բարձր են եղել[4].
Երբ լույս տեսավ «Արջերի մասին երգը», Լյոնյա Դերբենյովը վազեց ինձ մոտ և ասաց. «Ես վերջերս ստացա հեղինակայինները։ Ես միանգամից մեքենա գնեցի։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Когда вышла «Песенка о медведях», ко мне прибежал Леня Дербенев и говорит: «Мне на днях авторские пришли. Я сразу машину купил!
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Где это - на белом свете? Про медведей и про нас»։ ШколаЖизни.ру։ 2011-01-04։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-22-ին։ Վերցված է 2017-10-31
- ↑ Федор Раззаков Любимые женщины Леонида Гайдая. — Эксмо, 2017. — С. 93—. — ISBN 978-5-457-27844-8
- ↑ Комсомольская правда։ «Легендарная советская певица Аида Ведищева: Я вернулась в Россию, чтобы петь!» (ռուսերեն)։ KP.RU — сайт «Комсомольской правды»։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-15-ին։ Վերցված է 2020-01-05
- ↑ Московский Комсомолец։ «Известный композитор рассказал про гонорары за хиты» (ռուսերեն)։ MK.RU — сайт «Московский Комсомолец»։ Արխիվացված է օրիգինալից 2023-01-21-ին։ Վերցված է 2023-01-21
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Зацепин А. С. Песни. Для голоса в сопровождении фортепиано (баяна, гитары) и для баяна с надписанным текстом. — М.: Музыка, 1976. — 160 с.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- "Песенка о медведях / Если б я мальчишкою была"(անգլ.) Discogs կայքում