Мы (երաժշտական խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Мыից)
Мы
ԵրկիրԻսրայել Իսրայել, Թել Ավիվ
Ռուսաստան Ռուսաստան, Մոսկվա, Ukraine
Ժանրերինդի փոփ, դրիմ փոփ, ալտերնատիվ,
Գործունեություն2016-2019
Անդամներ
Դանիլ Շայհինուրով
Նախկին անդամներ
Եվա Քրաուս

«Мы» (հայերեն՝ Մենք), ռուս-իսրայելական երաժշտական խումբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուետի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուետի անդամներն են Դանիլ Շայհինուրովը և Եվա Քրաուսը[1]։

Մինչ 2013 թվականը, Դանիլը ապրում էր Եկատերինբուրգում, որտեղ, բացի  սեփական խմբում՝ «Red Delishes»-ում մասնակցությունից, համագործակցում էր «Обе две» և «Сансарой» խմբերի հետ[2]։ Ավելի ուշ, Դանիլը հիմնեց La Vtornik դուետը, միացավ OQJAV տրիոյին և տեղափոխվեց Մոսկվա[3]։ Շայհինուրովի ստեղծագործություններին հավանություն է տալիս Միխաիլ Իդովը՝ «GQ» ամսագրի նախկին գլխավոր խմբագիրը, և Դենիլին հրավիրում է «Оптимисты» սերիալի սաունդթրեքի վրա աշխատելու[3]։

Եվա Քրաուսը ապրել է Դոնի Ռոստովում, որից հետո, ծնողների հետ, տեղափոխվել է Իսրայել, որտեղ էլ շարունակել է կրթությունը[3]։ Ինչպես նաև հայտնի է որպես ինստագրամ բլոգեր[4] :

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Мы»-ն ի հայտ եկավ 2016 թվականին, այն բանից հետո, երբ Դենիլը ուշադրություն դարձրեց Եվայի երգին, որը տեղադրված էր նրա ինստագրամյան էջում, և առաջարկեց համատեղ ձայնագրություն անել։ Կարճ ժամանակահատվածում դուետը թողարկեց «Расстояние» ձայնասկավառակը, մինի ալբոմ և մի քանի երգեր։ 2017 թվականի գարնանը՝  առաջին ձայնապնակի թողարկումից հետո, խումբը կազմակերպում է շրջակայություն Ռուսաստանի ակումբներում։ Սեպտեմբերին թողարկվեց «Возможно» երգի տեսահոլովակը, 2020 թվականի ապրիլիդրությամբ ՅուԹյուբում ունի ավելի քան 15 միլիոն դիտում։ Փոփ երաժշտության սիրահարներից բացի, խմբին նկատել և դրական կարծիքներ են հայտնել Միխայիլ Կոզիրևը և Յուրի Դուդը[3][5]։

«The Village» ամսագիրը խմբին ընդգրկել է այն կատարողների ցուցակում, որոնց ալբոմները մեծ հետաքրքրասիրությամբ սպասվում են 2018 թվականին, իսկ դուետին անվանել է 2017 թվականի ռուսալեզու ինդի փոփ ժանրի ամենգլխավոր հայտնիություններից[1]։ «Афиша.ру»-ն դուետին անվանել է «2017 թվականի ամենահուզիչ խումբ»[5]։

Անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շատ տխուր պահ է։ Շնորհակալ ենք ԲՈԼՈՐԻԴ ձեր սիրո համար։ Մենք փորձեցինք։ Ժամանակն է հեռանալու:»

«Мы» խմբի գրառումը ՎԿ սոցիալական ցանցում

2018 թվականի հունվարի 22-ին Մոսկվայի պետական համալսարանի 19-ամյա ուսանող Արտեմ Իսխակովը սպանել և բռնաբարել է Տնտեսագիտական բարձրագույն դպրոցի 19-ամյա ուսանողուհի Տատյանա Ստրաովային, ինչից հետո ինքնասպան է լինում, թողնելով գրություն, որտեղ նշում է, որ «Возможно» երգի բառերը ընկալել է որպես սպանության դրդապատճառ` «Ներիր, ես ստիպված եմ սպանել քեզ, քանի որ միայն այդ դեպքում ես հստակ կիմանամ, որ մեր մեջ այլևս ոչինչ և երբեք հնարավոր չէ»[6]։

Հաջորդ օրը կայքերում ներկայացված էր դիմում, որը պահանջում էր արգելել երգը, որը երիտասարդին դրդել է հանցագործության։ «Мы» դուետի անդամներին կոչ արեցին ներողություն խնդրել և պատասխանատվություն կրել իրենց գործողությունների համար[7]։ Ի պատասխան, Դանիլ Շայհինուրովը խնդրեց չկապել ստեղծագործությունը կատարված ողբերգության հետ։ Եվա Քրաուսը ևս մեկնաբանել է կատարվածը իր ինստագրամյան էջում[3]։

2018 թվականի հունվարի 26-ին «Мы» խումբը իր ՎԿ-ի էջում հայտնել է գործունեության դադարեցման մասին[6], գրառմանը կցելով «Звёзды» երգը։ Դանիլ Շայհինուրովի խոսքերով, դադարեցման պատճառը դարձավ ստեղծագործական հարցերում համակարծիք չլինելը, այլ ոչ թե վերջերս տեղի ունեցած ողբերգությունը։ «Дождю»-ին տված հարցազրույցի ժամանակ նա ասել է, որ Եվա Քրաուսը պատրաստվում էր փակել նախագիծը դեռ մի քանի ամիս առաջ՝ նոր երգի շուրջ տարաձայնության պատճառով[3]։

Գործունեության վերագործարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարի 1-ին Դանիլ Շայհինուրովը սկանդալային երգ է կատարել հատուկ Lenta.ru-ի համար[8]։

Չնայած այն, որ հայտնել էին գործունեության դադարեցման մասին, խումբը փետրվարի 14-ին հրապարակում է նոր երգ՝ «Плот» անվամբ[9]։ Երկու շաբաթ անց, երաժիշտները հայտնեցին նոր ձայնասկավառակի թողարկման մասին, որը տեղի է ունեցել 2018 թվականի գարնանը, նաև սպասվող շրջագայության դեպի Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքներ[10]։

Եվա Քրաուզի հեռանալը[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի նոյեմբերից Եվան դադարեց հայտնվել «Мы»-ի երգերում՝ սկսելով սոլո կարիերա Mirele կեղծանվամբ։ Հետագայում նա հաղորդեց, որ այլևս չի նաատեսում աշխատել Դանիլի հետ[11]։ Դանիլը հայտարարել է, որ МЫ Fest-ը կլինի МЫ խմբի վերջը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Расстояние (2017)
  • Расстояние. Մաս 2 (2017)
  • Ближе (2018)
  • Ближе. Մաս 2 (2018)
  • Рядом (2019)
  • Рядом с Евой (2019)

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Расстояние. Մաս 3 (2017)
  • Зима (2018)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Demo (2016)
  • Таю (2017)
  • Рядом (2018)
  • Дети (2018)
  • Время (2019)
  • Утро (2019)
  • Нелюбовь (2019)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «25 самых ожидаемых альбомов 2018 года». The Village. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  2. «Разговоры о блокчейне, вечеринка La Chance, пикник «Лето. Есть!» и «Пасош» на Vans Music Tour». The Village. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Распалась группа «Мы». Она была упомянута в предсмертной записке студента, убившего свою бывшую девушку». Meduza (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  4. «eva gurari (@fraukrauze) • Фото и видео в Instagram». www.instagram.com (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. 5,0 5,1 ««Мы»: познакомьтесь с самой трогательной группой 2017 года». Афиша (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  6. 6,0 6,1 «Вдохновившая на убийство и изнасилование студентки группа распалась». Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  7. «Побудившую к убийству и изнасилованию студентки песню потребовали запретить». Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  8. ««Мы» снова исполнили вдохновившую на убийство и изнасилование студентки песню». Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  9. «Новая песня группы «МЫ»: комментарии Евы Краузе и Daniel Shake». www.mtv.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  10. ««Мы» анонсировали новый альбом и тур по России. В январе группа объявляла о закрытии». Афиша (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  11. «Вдохновившая на убийство студентки группа «Мы» снова распалась». lenta.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]