Есть только миг
«Есть только миг» | |
---|---|
Օլեգ Անոֆրիևի երգը | |
Ժանր | էստրադա |
Լեզու | ռուսերեն |
Լեյբլ | Մելոդիա |
Հեղինակ | Ալեքսանդր Զացեպին և Լեոնիդ Դերբենյով |
«Есть только миг», կոմպոզիտոր Ալեքսանդր Զացեպինի երգը, որը գրվել է Լեոնիդ Դերբենյովի տեքստի հիման վրա «Սաննիկովի երկիրը» խորհրդային ֆիլմի համար (1973)։
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբում նախատեսվել է «Սաննիկովի երկիրը» ֆիլմի գլխավոր դերում նկարահանել Վլադիմիր Վիսոցկուն։ Դերասանը պատրաստվել է ֆիլմի համար գրել վեց երգ և կատարել դրանք։ Այնուամենայնիվ, մեկ կոմպոզիցիայի համար նա խնդրել է երաժշտություն գրել Ալեքսանդր Զացեպինին, բայց կոմպոզիտորը հրաժարվել է։ Որոշ ժամանակ անց Վիսոցկու թեկնածությունը մերժվել է, և գլխավոր դերի համար հրավիրվել է Օլեգ Դալը։ Զացեպինին կրկին առաջարկել են երաժշտություն գրել, այս անգամ երկու երգի համար[1]։
Ալեքսանդր Սերգեևիչն արդեն ունեցել է պատրաստի «Есть только миг» երգը, որը նա, Լեոնիդ Դերբենյովի հետ միասին, գրել էր կոլտնտեսության կյանքի մասին պատմող «Ոսկե բանալիներ» օպերետի համար։ Կոմպոզիտորն անմիջապես հասկացել է, որ այն լավագույնս համապատասխանում է որպես Ալբերտ Մկրտչյանի և Լեոնիդ Պոպովի ֆիլմի հիմնական թեմա։ Լեոնիդ Դերբենյովը վերաշարադրել է տեքստը։ Օլեգ Դալը ձայնագրության է գնացել ոչ սթափ վիճակում, սակայն երգը երգել է, թեև այնքան էլ չի համապատասխանել ռիթմին։ Ֆիլմը «Մոսֆիլմի» հանձնաժողովին հանձնելիս ստուդիայի տնօրեն Նիկոլայ Սիզովը նկատել է, որ դերասանը հարբած է երգում և պահանջել է նորից ձայնագրել երգը կամ ընդհանրապես հեռացնել այն[2]։
Դա անելը բավականին դժվար էր, քանի որ նոր կատարողը պետք է կատարեր արդեն նկարահանված տեսարաններում Օլեգ Դալի արտաբերմանը համապատասխան։ Ինքը՝ Օլեգ Դալը, այդ ժամանակ կրկին հարբեցողությամբ էր տարվել (ֆիլմի ռեժիսորների հետ ստեղծագործական տարաձայնությունների պատճառով) և չէր կարող աշխատել։ Ալեքսանդր Զացեպինը փորձել է երգը կատարել Վալերի Զոլոտուխինի հետ միասին, բայց վերջինիս չի հաջողվել հենց դերասանի շրթունքների շարժմանը համապաստախան երգել։ Այնուհետև Զացեպինն աշխատանքի մեջ ներգրավել է Օլեգ Անոֆրիևին։ Անոֆրիևը կապ է հաստատել Դալի հետ և խնդրել է նրանից վերահնչյունավորելու թույլտվություն։ Ձայնագրությունն իրականացվել է Անոֆրիևի բնակարանում, և նրան հաջողվել է բավականին ճշգրիտ կատարել երգը, իսկ այնտեղ, որտեղ դա անհնար էր, տեսաշարը մի փոքր փոխվել է։ Ֆիլմը Էկրան Է բարձրացել 1973 թվականին, և երգը մեծ ճանաչում է ձեռք բերել։ Օլեգ Դալի ձայնով ձայնագրության տարբերակը նույնպես պահպանվել է[2][3]։
1980-ական թվականներին (Ա. Զացեպինի Ֆրանսիա մեկնելու պատճառով) երգը քննադատվել է[4]։ Մասնավորապես «Տրուդ» թերթը 1983 թվականի հունիսի 3-ին հրապարակել է «Есть только миг?» հոդվածը, որտեղ ասվում էր, որ այս երգը, ըստ էության, «թույլ մարդկանց մասին է, ովքեր նվնվում են, որ կյանքը անցողիկ է և հոգ են տանում միայն իրենց ճակատագրի մասին»։ Պնդում էին, որ դա «բացահայտ գռեհկություն է, որը, ցավոք, ունի է գեղեցիկ մեղեդի և, հետևաբար, հեշտ հիշվող է», որը երիտասարդ հոգիներին անհանգստացնում է կեղծ սիրավեպով, երջանկության մասին քաղքենիական պատկերացումներով[5]։
Զուգահեռներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուդդիստ Ե. Տորչինովը զուգահեռ է տեսել քշանիկավադայի՝ գոյության ակնթարթային լինելու մասին բուդդայական ուսմունքի և երգի «Призрачно всё в этом мире бушующем, есть только миг, за него и держись. Есть только миг между прошлым и будущим, и именно он называется жизнь» տողերի միջև[6]։
Կատարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգի ամենահայտնի կատարողներն են Օլեգ Անոֆրիևը, Օլեգ Դալը, Նիկոլայ Ռաստորգուևը, Միխայիլ Բոյարսկին, Լև Լեշչենկոն և Իգոր Նաջիևը։ Երգը հնչել է «Դյատլովի լեռնանցք» (ռուս.՝ «Перевал Дятлова») հեռուստասերիալում (2020)՝ Maruv-ի և Դանյա Միլոխինի կատարմամբ։
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին «Русский репортёр» ամսագրի կողմից անցկացված սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքում երգի տեքստը զբաղեցրել է 14-րդ տեղը Ռուսաստանում ամենահայտնի բանաստեղծական տողերի հարյուրյակում, որում ընդգրկված էին ռուսական և համաշխարհային դասականներ[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Зацепин, 2003, էջ 156
- ↑ 2,0 2,1 Зацепин, 2003, էջ 157
- ↑ История песни «Есть только миг» Արխիվացված 2016-05-06 Wayback Machine (Ստուգված է 2 Մայիսի 2016)
- ↑ «История песни «Есть только миг»» (ռուսերեն). Song-Story.ru. 2018 թ․ ապրիլի 4. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Старые газеты : «Труд» № 125 (18972), 3 июня 1983 г.». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Торчинов Е. А. Мгновенности теория // Буддизм: Карманный словарь. — СПб.: Амфора, 2002. — С. 107. — 187 с. — ISBN 5-94278-286-5
- ↑ Виталий Лейбин, Наталья Кузнецова (2015 թ․ հունիսի 26). «Слова не выкинешь. Какие песни мы поем в душе и какими стихами говорим». rusrep.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Александр Зацепин Есть только миг…. — ОЛМА Медиа Групп, 2003. — С. 156. — 190 с. — ISBN 9785224032990
- Поем и танцуем. Песни для голоса в сопровождении фортепиано. Выпуск 30. Песни из кинофильмов / А. Зацепин; на слова Л. Дербенева. — М.: Музыка, 1974. — 50 с. — 20 000 экз.
|