Çilekeş

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Çilekeş
Ժանրերպրոգրեսիվ ռոք
Գործունեություն2002
Կայքcilekes.com.tr

Çilekeş (Չիլեկեշ, թուրք.՝ Նահատակ), թուրքական ռոք-խումբ Ստամբուլից, ստեղծվել է 2002 թվականի հոկտեմբերին:

Խմբի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Çilekeş» խումբը ձևավորվել է 2002 թվականի հոկտեմբերին Անկարայում: Առաջին անգամ մենահամերգով հանդես է եկել 2002 թվականի նոյեմբերին Saklıkent ակումբում: 2003 թվականի մայիսին նորաստեղծ և քիչ հայտնի խմբին հնարավորություն է տրվում մասնակցություն ունենալ «Fanta Genç Yetenekler Aramızda» (Ֆանտա տաղանդավոր երիտասարդության շրջանում) մրցույթին: Անցնելով նախընտրական փուլը՝ Çilekeş» խումբն իրավունք է ստանում մասնակցելու եզրափակիչ համերգին: Խմբի ելույթն այնքան է դուր գալիս ժյուրիին, որ «Çilekeş»-ին շնորհվում է մրցույթի հաղթողի կոչումը:

Խմբի կատարումը տպավորություն է գործում ոչ միայն ժյուրիի, այլև հանդիսատեսի վրա: Մրցույթից հետո խումբը բազմաթիվ միջոցառումների հրավերներ է ստանում: «Çilekeş»-ը շրջագայում է Թուրքիայի 17 քաղաքներով: Նրանց համերգներին այցելում է 350 հազարից ավելի մարդ: Տղաները հանդես են գալիս Ջանդան Էրչետինի, Խարեմի, Բեյազի, Նեվի հետ միասին: Այդպիսով, այդ շրջագայությունների շնորհիվ ստեղծված սիրողական խումբը, որ նույնիսկ դեռ չէր թողարկել իր առաջին ալբոմը, գրավում է հանդիսատեսի ուշադրությունը: Աշխատելով նոր երգերի վրա՝ նրանք պատրաստվում են հրապարակել իրենց առաջին ալբոմը՝ համերգից ստացված հասույթով: Եվ արդեն 2005 թվականի մարտին խումբը ձեռնամուխ է լինում ալբոմի ձայնագրմանը, որը ստանում է «Y.O.K» (Ո.Չ) անվանումը:

Դեբյուտային ալբոմի հրատարակվելուց հետո «Çilekeş»-ը մեկնում է համերգային շրջագայության՝ հանդես գալով ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտասահմանում: 2005 թվականի նոյեմբերին խումբը համերգով հանդես է գալիս Հոնդուրասում: «Çilekeş»-ը առաջին թուրքական խումբն է, որ ելույթ է ունեցել Կենտրոնական Ամերիկայում: 2005-2007 թվականներին «Çilekeş»-ը մասնակից է եղել տարբեր միջազգային փառատոնների ամբողջ աշխարհում: Նրանք ներկայացել են նույն բեմում այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ «Morrisey», «Deftones», «Megadeth», «Garbage»:

2008 թվականի փետրվարին տղաները ձեռնամուխ են լինում երկրորդ ալբոմի ստեղծմանը: 2008 թվականի ապրիլին լույս է տեսնում խմբի հերթական ալբոմը, որը կոչվում է «Katil Dans»': Դրանից հետո 2008-2009 թվականներին խումբը մեծացնում է իր սոլո կատարումների թվաքանակը: Այս շրջանում Թուրքիայում նրանք շարունակում են ընդունել տարբեր միջազգային փառատոնների և ֆեստիվալների հրավերներ, ինչպիսիք են «Rock’n Coke»Ստամբուլում և «Rock Tatili Foça»-ը Ֆոչայում՝ գրավելով ավելի ու ավելի շատ երկրպագուների ուշադրություն:

2010 թվականի փետրվարին «Çilekeş»-ը ձեռնամուխ է լինում ձայնագրելու իր երրորդ ալբոմը: 2010 թվականի հուլիսին ալբոմը լույս է տեսնում[1] [2]

Ալբոմների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Y.O.K»[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի դեբյուտային ալբոմն ստեղծվել է «İTÜ MIAM» ձայնագրման լեյբլում և հրատարակվել 2005 թվականին: Ալբոմի պրոդյուսերն է Վոլկան Բաշարանը: Նա աջակցել է երաժիշտներին դեբյուտային ալբոմի հրատարակման ժամանակ: Երբ «Çilekeş»-ը ստեղծեց իր առաջին ալբոմը, հենց նա օգնեց սկավառակը լույս ընծայելուն: «Çilekeş» խմբի անդամները չէին ցանկանում, որ արտասահմանյան ձայնագրման ստուդիաներ մասնակցեին ալբոմի ձայնագրմանը, նաև չէին ուզում, որ ինչ-որ մեկը խանգարի իրենց աշխատանքին[3]: Ամբողջ երաժշտական նյութը՝ «Y.O.K»-ի մեջ օգտագործված տեքստերը, երաժշտությունը և գործիքավորումը, կատարվել են խմբի երաժիշտների կողմից: Դեբյուտային ալբոմի ձայնագրմանը մասնակցել են նաև այլ երաժիշտներ, նրանցից են հայտնի ռեպեր Ֆուաթը (Fuat), «Kurban» խմբի թմբկահար Բուրակ Գյուրպինարը և հայտնի ալտերնատիվ երգչուհի Այլին Ասլիմը: Խմբի առաջին ալբոմ «Y.O.K.»-ը սիրվեց բազմաթիվ մարդկանց կողմից ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտերկրում[1][2]:

«Katil Dans»[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին առաջին սկավառակի հաջողությունից հետո «Çilekeş»-ը ձեռնամուխ եղավ երկրորդ ալբոմի ձայնագրմանը: 2008 թվականի փետրվարին «Stüdyo Flat»-ում ստեղծված ալբոմը կոչվեց «Katil Dans»: «Katil Dans»-ը դարձավ ավելի խիստ ինչպես երաժշտության մեջ, այնպես էլ տեքստում[4] [2] «Katil Dans»-ի հրապարակման ժամանակ շատ բան փոխվեց: Այդ փոփոխությունների պատճառը հանդիսացավ խմբի Ստամբուլ տեղափոխվելը. նրանք աշխարհին սկսեցին նայել այլ կերպ: Ժամանակի ընթացքում փոխվեց նրանց վերաբերմունքը երաժշտական գործիքների վերաբերյալ, դրանք դարձան ավելի «ագրեսիվ»: Երաժշտությունը դարձավ ավելի կոշտ, երգերի բառերն ավելի կոպիտ: Փոփոխություններ կատարվեցին ոչ միայն երաժշտության մեջ, այլև «Çilekeş»-ի կազմում: Չնայած նրան, որ «Rolling Stone» ամսագիրը «Katil Dans»-ը անվանեց տարվա ալբոմ, երաժիշտները չեն վախենում և շարունակում են իրենց ստեղծագործության մեջ որոշակի փոփոխություններ մտցնել[3]:

«Histeri Çalışmaları»[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվս երկու տարի անց՝ 2010 թվականի հուլիսին, խումբը լույս է ընծայում իր նոր ալբոմը՝ «Histeri Çalışmaları»: Ալբոմի հիմնական միտքը կայանում էր նրանում, որ ներկայացնում էր մարդու հոգին և նրա ներքին վիճակը: «Histeri Çalışmaları»-ը «Çilekeş»-ի երրորդ ալբոմն է, որն արմատապես տարբերվում է նախորդ երկու ալբոմներից: Այս տարբերությունը մեծ արձագանք գտավ հանրության մեջ: Լսողների կարծիքներն ու քննադատությունները վեճերի առիթ հանդիսացան: Ոմանք պնդում էին, թե նրանք լուրջ և մտածված երաժշտություն են ստեղծում՝ ներդնելով դրա մեջ իրենց կյանքի փորձը ու շրջապատի վերաբերմունքը: Ուրիշները պնդում են, թե նրանք սպառել են իրենց, հնացել են որպես խումբ ու երաժիշտներ, նույնիսկ շշուկներ կային, որ խումբը կկազմալուծվի: Բայց խմբի անդամները հակառակն էին պնդում: Խմբի անդամների խոսքերով՝ նոր ալբոմում նրանք պատկերում են իրենց ներաշխարհը և ներկայացնում այն, ինչ կատարվում էր իրենց հոգում[3]: «Histeri Çalışmaları»-ին կարելի է ձեռք բերել Թուրքական լիրայի հինգ խանութներից, ինչպես նաև անվճար ներբեռնել խմբի պաշտոնական կայքից, որտեղ խումբն այն տեղադրել է որակյալ երաժշտություն նախընտրողների համար:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Histeri Çalışmaları (Lin Records) (2010)

  1. Tanı — 0:51
  2. Takla — 5:50
  3. Hezarfen — 3:21
  4. Havale — 4:42
  5. Kafakafesi — 5:20
  6. Kara Mizah — 4:17
  7. Röntgen — 2:04
  8. Askı — 6:24
  9. Sine — 2:10
  10. Taç — 4:51
  11. Neva — 8:25
  12. Sır — 3:20

Katil Dans (P.i. Müzik) (2008)

  1. Akrep — 5:50
  2. Diril — 5:08
  3. Katil Dans — 6:44
  4. Her Deniz (Instrumental) — 4:05
  5. Kulağakaçan — 1:44
  6. Hıt Dalasi — 3:02
  7. Sinir — 5:11
  8. Pervazda Tatil — 7:09
  9. Bir Ses Yap! — 4:22

Y.O.K. (Onair Müzik) (2005)

  1. Kendimden geriye — 3:56
  2. Y.O.K. — 4:41
  3. Çilekeş (Ardıma hiç bakmadan) — 3:41
  4. Gözaltı — 3:51
  5. Kurar — 4:35
  6. Yetmiyor — 4:36
  7. Körpe — 4:33
  8. Sorma — 4:39
  9. Siyah — 4:45
  10. Yeniden — 3:50
  11. Kendimden geriye II — 18:26

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Y.O.K.»
  • «Kendimden Geriye»
  • «Yetmiyor»
  • «Siyah»
  • «Kürar»
  • «Akrep»
  • «Hit Dalaşı»
  • «Katil Dans»
  • «Diril»
  • «Kara Mizah»
  • «Hezarfen»
  • «Kafakafesi»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 : «История группы» (ռուսերեն)։ Русскоязычный сайт группы։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-02-ին։ Վերցված է 21.11.2009 
  2. 2,0 2,1 2,2 «Biyografı» (թուրքերեն)։ Официальный сайт։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-02-ին 
  3. 3,0 3,1 3,2 : «Распад(Самоубийство)» (թուրքերեն)։ Ticari intihar։ Վերցված է 13.08.2010 
  4. : «История группы» (ռուսերեն)։ Русскоязычный сайт группы։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-02-ին։ Վերցված է 21.11.2009 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]