«Սասունցի Դավիթ» օպերա-բալետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Սասունցի Դավիթ» օպերա-բալետ էպոս, Արթուր Շաhնազարյանը գրել է 2009 թվականին։ Այն ամբողջովին գրված է հայ ժողովրդական հնագույն էպոսի տեքստի հիման վրա։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Շահնազարյանը օգտագործել է ավանդաբար փոխանցված էպոսի հին երգերի բոլոր պահպանված մեղեդիները։ Այս ստեղծագործության համար հատուկ պատրաստվել են նվագարաններ․ օրինակ՝ միջնադարյան ձեռագրերում պահպանված հին նվագարանների նկարների հիման վրա պատրաստվել են պղնձյա զանազան փողեր։ Օգտագործված են նաև ժողովրդական նվագարաններ (սրինգ, թառ, քեմանի, քանոն, բամբիռ, դափ, թմբուկ)։ Ստեղծագործությունը բաղկացած է 100 մասից․ դրանք վերաբերում են էպոսի տարբեր դրվագներին։ Կառուցվածքը հիմնված է հայ ժողովրդական և գուսանական հին ավանդույթի վրա։ Բացի նվագից, երգերից, պարերից, կա երգչախումբ, որն ասերգելով պատմում է էպոսի որոշ հատվածները։

Օպերա-բալետի ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Շահնազարյանի «Սասունցի Դավիթ» օպերա բալետը ձայնագրվել է «ԴԱՐ» հիմնադրամի հովանավորությամբ։ Ձայնագրությունը դրված է համացանցում՝ երկու մասով[1]։

«Սասնա Ծռեր» Էպոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օղորմիներ
  • Ջոջ Մհեր
  • Դավթի Ծնունդը
  • Ծնունդի ազդարարումը
  • Դավիթը մութ սենյակում՝ խաղում է արևի շողքի հետ
  • Մելիքի հարձակումը
  • Ձենով Օհանի ահը
  • Մելիքը մտնում է Սասուն
  • Դավիթը չի անցնում Մելիքի թրի տակով
  • Դավիթը գառնարած
  • Դավիթը հավաքում է գազաններին
  • Դավիթը գազաններով մտնում է Սասուն
  • Դավիթը պառավի արտում
  • Պառավը հայտնում է Ծովասարի մասին
  • Ծովասարում
  • Որս են անում
  • Գիշերը Դավիթն ու Օհանը քնում են
  • Դավիթը տեսնում է հոր գերեզմանի լույսը
  • Որբության երգը
  • Դավիթը Օհանից պահանջում է վերանորոգել հոր վանքը
  • Օհանը կանչում է վարպետներին
  • Վերականգնված վանքում ծես է կատարվում
  • Մսրա Մելիքը իր ապարանքում
  • Կոզբադինի առաջարկը
  • Մելիքի պատասխանը
  • Կանայք ճանապարհում են Կոզբադնին դեպի Սասուն
  • Կոզբադինը գնում է Սասուն
  • Դավիթը պառավի արտում շաղգամ է ուտում
  • Զայրացած պառավը Դավիթին հայտնում է Կոզբադինի մասին
  • Դավիթը Կոզբադինին վռնդում է Սասունից
  • Կոզբադինի փախուստը
  • Մսրա կանայք ծաղրում են Կոզբադինին
  • Կոզբադինը Մելիքի առջև
  • Մելիքի հրովարտակը
  • Իսմիլ Խաթունը աղաչում է որդուն՝ Մելիքին, չգնալԴավթի վրա
  • Մելիքի զորահավաքը
  • Օհանի ահը
  • Դավիթը քեֆի մեջ
  • Պառավը Դավթին հայտնում է հոր զենքերի և ձիու տեղը
  • Դավիթը հորեղբորից պահանջում է զենքերը
  • Օհանի ափսոսանքը
  • Դավթին կռիվ ճանապարհելու ծիսական պարեր
  • Դեղծուն Ճուղ Ծամը / Դավթի տատը / դիմում է Քուռկիկ Ջալալուն
  • Դավթի զորականչը
  • Դավթի հարձակումը /պատերազմ/
  • Մելիքի զորքից մի ծերունի դիմում է Դավթին
  • Մելիքի վրանի մոտ
  • Իսմիլ Խաթունը դիմում է Դավթին
  • Դավիթը ընկնում է Մելիքի սարքած հորը

CD 2[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օհանի երազը
  • Օհանը կանչում է Դավթին
  • Դավիթը դուրս է գալիս հորից
  • Դավթի և Մելիքի մենամարտը
  • Մելիքի 1-ին զարկը
  • Մելիքի 2-րդ զարկը
  • Մելիքի 3-րդ զարկը
  • Երկխոսություն
  • Դավթի 1-ին զարկը / Իսմիլի խնդրանքը /
  • Դավթի 2-րդ զարկը / Մելիքի քրոջ խնդրանքը /
  • Դավթի 3-րդ զարկը
  • Մելիքի մահը և հաղթանակը
  • Դավթի խոսքը ժողովրդին
  • Առաջին մասի վերջաբան - ասերգ

Երկրորդ մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաղաղ ժամանակներ. սանդ են ծեծում
  • Օհանը Դավթին նշանում է Չմշկիկ Սուլթանի հետ
  • Գուսանը Դավթի մոտ գովում է Խանդութի գեղեցկությունը
  • Դավթի պատասխանը գուսաններին
  • Դավիթը Չմշկիկ Սուլթանի մոտ գալիս գութանով վար է անում
  • Չմշկիկը իր պարով գայթակղում է Դավթին և հետը պառկում
  • Դավիթը չճանաչելով կռվում է Խանդութի հետ
  • Դավթի և Խանդութի ամուսնությունը
  • Դավիթը գնում է տնից
  • Փոքր Մհերի ծնունդը
  • Փոքր Մհերը գնում է հորը փնտրելու
  • Դավիթը սպառնում է Մհերին
  • Դավթի և Մհերի կռիվը
  • Դավթի ահը
  • Խանդութը փորձում է բաժանել հայր և որդուն
  • Աստված բաժանում է հորը և որդուն, Դավթի անեծքը
  • Դավիթը գնում է Չմշկիկ Սուլթանի հետ կռվելու
  • Դավիթը դիմում է Չմշկիկ Սուլթանին
  • Չմշկիկ Սուլթանի դուստրը Դավթին նետահարում է
  • Դավթի մահը
  • Խանդութի ինքնասպանությունը / փերիների երգը /
  • Խանդութի և Դավթի թաղումը
  • Փոքր Մհերը բոլորին գտնում է մահացած. հողը չի պահում Մհերին
  • Մհերը կանչում է մորը գերեզմանից
  • Մոր պատասխանը գերեզմանից
  • Մհերը կանչում է հորը գերեզմանից
  • Հոր պատասխանը գերեզմանից
  • Մհերին բռնում-կապում են, բայց ազատվում է
  • Մհերը կռվում է Աստծու հրեշտակների հետ
  • Մհերը գնում է Ագռավաքար
  • Մհերը թրով զարկում է քարին
  • Մհերը փակվում է քարայրում / վերջաբան ասերգ /

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]