Արթուր Շահնազարյան
Jump to navigation
Jump to search
Արթուր Շահնազարյան | |
---|---|
Արթուր Շահնազարյանն ու Վիգեն Ղազարյանը ՀԱՊ-ում | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հուլիսի 16, 1958 (63 տարեկան) |
Մասնագիտություն | երգահան կոմիտասագետ խազագետ |
Արթուր Միհրդատի Շահնազարյան (1958, հուլիսի 16, Հայկական ԽՍՀ), հայ երգահան, կոմիտասագետ, խազագետ, Հայաստանի Երգահանների միության վարչության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1958 թվականին Լոռիում։
- 1981 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երգահանական և խմբավարական բաժինները։
- 1986 թվականին ավարտել է երեք ֆակուլտետ՝ կոմպոզիտորական, դիրիժորական, երաժշտագիտական։ Սովորելուն զուգընթաց դասավանդել է երաժշտական դպրոցում, աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության Ժողովրդական ստեղծագործության մեթոդ կենտրոնում, որպես ավագ գիտաշխատող, ապա աշխատել է պետական կոնսերվատորիայում, որպես ֆոլկլորի կաբինետի վարիչ։ Ապա դասավանդել է Մխիթար Սեբաստիացի կրթահամալիրում, հետո ղեկավարել տեղի երաժշտական դպրոցը։
- 1991 -1994 թվականներին գտնվել է ԱՄՆ-ում, հայկական համայնքի հետ իրականացնելով զանազան մշակութային ծրագրեր։
- 1995 թվականին աշխատել է ՀՀ կրթության նախարարությունում, որպես ծրագրամեթոդական վարչության պետ։
- 1998 թվականին աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում, որպես «Ազգային մշակույթի պահպանման, զարգացման և տարածման» վարչության պետ։
- 2000 թվականից ընդհատումներով աշխատել է դպրոցում երաժշտական ծրագրերի ղեկավար, հետո դարձել է «Դար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։
Արթուր Շահնազարյանը Հայաստանի Երգահանների միության վարչության անդամ է. տարեկան երկու անգամ՝ աշնանը և գարնանը կազմակերպում է համերգաշարեր, որոնցում հնչում են ժամանակակից հայ կոմպոզիտորների, նաև երիտասարդների ստեղծագործությունները։
- 2007-2010 թվականներին հիմնականում աշխատել է հայկական էպոսի վրա։ «Սասունցի Դավիթ» երաժշտական մոնումենտալ այդ ստեղծագործությունը բաղկացած է 110 համարից, օգտագործված են ազգային հին նվագարաններ։ Դրանց մեծ մասը վերականգնվել՝ պատրաստվել է առաջին անգամ ըստ միջնադարյան ձեռագրերի և այլ աղբյուրների։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- "Ով ով է. Հայեր", կենսագրական հանրագիտարան, հատոր Ա., Երևան, 2005