«Պուտտի» շատրվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեսարժանություն

Kaliningrad 05-2017 img56 Ocean Museum.jpg
Կոորդինատներ: 54°42′24.322″ հս․ լ. 20°29′51.317″ ավ. ե. / 54.70675611° հս․. լ. 20.49758806° ավ. ե. / 54.70675611; 20.49758806

Շատրվան «Պուտտի» (գերմ.՝ Puttenbrunnen), Կալինինգրադ քաղաքում (մինչև 1945 թվականը` Քյոնիգսբերգ քաղաք) գտնվող պատմական շատրվան:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատրվանի անվանումը առաջացել է իտալերեն «puttо» բառից, որը նշանակում է «մանկիկներ» (տես` Պուտտո): Հուշարձանը իրենից ներկայացնում է իրար ձեռք բռնած չորս գանգրահեր հրեշտակների կոմպոզիցիա: Քանդակը պատրաստված է խեցեքարից:

Քանդակային կոմպոզիցիա շատրվանի կենտրոնում

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատրվանը ստեղծվել է 1908 թվականին գերմանացի քանդակագործ, Քյոնիգսբերգի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Ստանիսլավ Կաուերի կողմից: Բացի շատրվանից Կալինինգրադում պահպանվել են քանդակագործի այլ աշխատանքներ ևս, հարթաքանդակներ շենքերի վրա (Ոստիկանական նախագահության շենք, գեղարվեստի ակադեմիա և այլն ) և քանդակներ («Նիմֆա», «Մայրը և երեխաները», Շիլլերի հուշարձանը և այլն):

1912 թվականին Պոզեն քաղաքում (այժմ` Պոզնան, Լեհաստան) անցկացված շատրվանների միջազգային ցուցահանդեսում (գերմ.՝ Internationale Springbrunnenmessese) Կաուերի աշխատանքը զբաղեցնում է առաջին տեղը : Պոզենի բնակիչները ցանկացան գնել շատրվանը, սակայն Կաուերը նախընտրեց շատրվանը նվիրել Քյոնիգսբերգին[1]:

Սկզբնապես շատրվանը տեղակայված էր Քյոնիգսբերգի ամրոցի զինվորական կալանատան կողքին, որտեղ էլ 1944 թվականին վերապրել է բրիտանական ավիացիայի ավիահարվածները: Պատերազմից հետո շատրվանը տեղափոխվեց Դրումշտրասսե 25-29-ում գտնվող Համալսարանական հիվանդանոցի բակ (այժմ` Նավահանգստային հիվանդանոց, Հիվանդանոցային փողոց 34-38):

Ներկայիս վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդանոցի տարածքում գտնվելու տարիներին շատրվանը չի վերականգնվել և քայքայվել է: Կալինինգրադի մարզային կառավարության 2007 թվականի մարտի 23-ի № 132 որոշմամբ շատրվանին շնորհվել է տարածաշրջանային մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ, որը հետագայում վերահաստատվել է Կալինինգրադի մարզային կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի № 799 որոշմամբ[2]:

2010 թվականից շատրվանը գտնվում է Համաշխարհային օվկիանոսի թանգարանի հաշվեկշռում և գտնվում է նրա տարածքում «Հին նավահանգիստ» լանդշաֆտային այգում[3]: 2011 թվականին ավարտվեց հուշարձանի համալիր վերակառուցումը, որի արժեքը կազմեց 23165000 ռուբլի[4]: Արխիվային լուսանկարների հիման վրա շատրվանը վերականգնվեց պետերբուրգյան «Ժառանգություն» արվեստանոցի կողմից[5]:

Շատրվանը համարվում է գործող, ամեն տարի գարնանը ապրիլի վերջին օրը, թանգարանը կազմակերպում է շատրվանների սեզոնի հանդիսավոր բացումը[6]:

2015 թվականից թանգարանում ցուցադրվում է Կաուերի մեկ այլ հայտնի ստեղծագործության «Գենիուս»-ի բարձրաքանդակի պատճենը, որը պահվում է Կալինինգրադի կերպարվեստի մարզային թանգարանում[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]