Ոստիկանական նախագահության շենք
Տեսակ | Polizeipräsidium? և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ |
---|---|
Երկիր | ![]() ![]() ![]() |
Տեղագրություն | Կալինինգրադ |
Ճարտարապետական ոճ | նեոռենեսանս |
Հիմնադրված է | 1912 |
Ժառանգության կարգավիճակ | ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
Նախկին ոստիկանական նախագահության շենք (գերմ.՝ Polizeipräsidium), Կալինինգրադի Սովետսկի պողոտայում տեղակայված ճարտարապետական հուշարձան (մինչև 1945 թվականը՝ Քյոնիգսբերգ):
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոստիկանական նախագահության շենքը կառուցվել է 1912 թվականին, որ հեռու գտնվող քանդված Շտայնդամ դարպասների տեղում (գերմ.՝ Steindammer Tor) Շտրեզեմանշտրաս (գերմ.՝ Stresemannstraße) 3-7 հասցեում:
Ազգային սոցիալիզմի ժամանակ՝ 1933 թվականից մինչև 1945 թվականի սկիզբ, շենքում տեղակայվել է Գեստապոյի վարչությունը: Այդ ժամանակահատվածում, փողոցի վերանվանման հետ կապված, շենքը գտնվել է գեներալ Լիցման շտրաս (գերմ.՝ General-Litzmann-Straße) 3-7 հասցեում[1]:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, մինչև Խորհրդային Միության փլուզում, շենքում տեղակայվել է ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի Կալինինգրադի տարածքային վարչությունը, այնուհետև՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեն:
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շենքը կառուցված է կարմիր կլինկերային աղյուսներից, «նեոռենեսանս» ճարտարապետական ոճով:
Շենքի նախագծի հեղինակն է կառուցման գծով ավագ գաղտնի խորհրդական (գերմ.՝ Geheimer Oberbaurat) Օսկար Լաուվերը (գերմ.՝ Oskar Lauver): Շինարարությունն իրականացվել է շինարարության գաղտնի ավագ խորհրդատու Էդուարդ Ֆյուրստենաուի (գերմ.՝ Eduard Fürstenau) ղեկավարությամբ:
Շենքն ունի քառանկյուն կառուցվածք երկու ներքին բակերով: Աջ թևը զարդարում է տեռասով պատշգամբը: Տանիքը նախկինում պսակված էր այժմ գոյություն չունեցող աշտարակներով: Կենտրոնական, ամենախոշոր աշտարակը հագեցած էր դիտման հարթակով:
Հիմնական մուտքի պորտալում կա խեցեքարից ռելիեֆ, որը 1913 թվականին ստեղծել է քյոնիգսբերգցի քանդակագործ Ստանիսլավ Քաուերը[2], որը քաղաքում ստեղծել է մի շարք գործեր («Պուտտո» ցայտաղբյուրը, Շիլլերի հուշարձան, Նիմֆան լոգանքից հետո քանդակը և այլն): Կենտրոնական բարձրաքանդակի գլխավոր տարրը հնագույն ռազմիկի գլուխն է:
Պորտալի վերևում եղել են այժմ գոյություն չունեցող չորս ֆիգուրներ[3]:
Ներկա վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորհրդային Միության փլուզումից հետո շենքում տեղակայվել է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության Կալինինգրադի շրջանային գրասենյակը[4]:
2017 թվականի դրությամբ ոստիկանական նախագահության շենքը պետության կողմից պաշտպանվում է որպես տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[5]:
2015-2016 թթ. իրականացվել են համընդհանուր վերականգնման աշխատանքներ[6]:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Baldur Köster, Königsberg: Architektur aus deutscher Zeit. Der Kneiphof, Heft VII. Die Bau- und Kunstdenkmäler in Königsberg, Husum Druck- und Verlagsgesellschaft, 2000, Husum;
- Markus Podehl: Architektura Kaliningrada: wie aus Königsberg Kaliningrad wurde. Materialien zur Kunst, Kultur und Geschichte Ostmitteleuropas, 1, Herder-Institut, 2012, Marburg.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Sofern nicht anders ausgewiesen, folgt der Artikel Polizeipräsidium dem Werk von Köster, Nr. 56, S. 126: Polizeipräsidium.
- ↑ Свод памятников археологии Калининградской области, Калининград, 2005.(ռուս.) // Наследие народов Российской Федерации.
- ↑ Herbert Meinhard Mühlpfordt Königsberger Skulpturen und ihre Meister 1255-1945. — 1970.
- ↑ «Территориальные органы ФСБ России : Федеральная Служба Безопасности»։ www.fsb.ru։ Վերցված է 2017-02-15
- ↑ «Список памятников | Официальный сайт администрации городского округа «Город Калининград»»։ www.klgd.ru։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-14-ին։ Վերցված է 2017-02-15
- ↑ «Бывший полицейский президиум: история здания ФСБ на Советском проспекте. Спецпроект Клопс.Ru "Осколки Кёнигсберга"»։ klops.ru։ Վերցված է 2017-02-15
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ոստիկանական նախագահության շենք կատեգորիայում։ |