Շիլլերի հուշարձան (Կալինինգրադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Գնեսինայի հուշարձան
Հուշարձանը 2017 թվականին
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1910
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿալինինգրադ
Շինության ձևհուշարձան
Նյութբրոնզ
Ներկա վիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
 Monument to Friedrich Schiller in Kaliningrad Վիքիպահեստում

Շիլլերի հուշարձան (գերմ.՝ Schiller-Denkmal), գերմանիացի բանաստեղծ, փիլիսոփա և դրամատուրգ Ֆրիդրիխ Շիլլերին նվիրված հուշարձան, որը գտնվում է Կալինինգրադ քաղաքում (մինչև 1945 թվականը՝ Քյոնիգսբերգում)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնզե հուշարձանը ստեղծվել է 1910 թվականին գերմանացի քանդակագործ, Քյոնիգսբերգի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության ամբիոնի դասախոս Ստանիսլավ Կաուերը։ Շիլլերի հուշարձանից բացի, Կաուերը ստեղծել է քաղաքի մի շարք այլ հուշարձաններ` «Նիմֆա», «Մայրը և երեխան» քանդակները, «Պուտտի» շատրվանը, Ոստիկանության նախագահության շենքի ճակատի բարձրաքանդակները և այլն։

Հուշարձանի բացումը 1910 թվականին

Հայտնի չէ, թե ինչ պատճառով է Քյոնիգսբերգում կանգնեցվել է Ֆրիդրիխ Շիլլերին նվիրված հուշարձան, որը չի ապրել այդ քաղաքում։ Վարկածներից մեկի համաձայն՝ հուշարձանի բացումը համընկնել է Քյոնիգսբերգի քաղաքային թատրոնի 100-ամյակի հետ (գերմ.՝ Stadttheater Königsberg), որը բացվել է 1810 թվականին Շիլլերի «Վիլհելմ Տելլ» ստեղծագործությամբ[1]։

1934 թվականին քաղաքի թատրոնի մոտ տեղադրված հուշարձանը տեղափոխվել է Նոր թատրոնի (գերմ.՝ Neues Schauspielhaus) դիմացի զբոսապուրակ[2]։

Հուշարձանը վնասվել է 1944 թվականի օդային հարձակումների ժամանակ, սակայն փրկվել է 1945 թվականին Քյոնիգսբերգի օպերացիայի ժամանակ։ Լեգենդի համաձայն՝ հարձակման ժամանակ հուշարձանի վրա ռուսերենով գրված է եղել. «Մի կրակեք։ Սա մերն է»[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 1950-ական թվականների կեսերին հուշարձանը վերականգնվել է[4]։ Պատվանդանի վրա ավելացվել է ռուսերենի մակագրությունը, ինչպես նաև Շիլլերի կյանքի տարիները։

Ներկա վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականից ի վեր Շիլլերի հուշարձանը հանդիսանում է ՌԴ մոնումենտալ արվեստի հուշարձան և պաշտպանվում է պետության կողմից[5]։ Հուշարձանը գտնվում է Թատերական հրապարակում (Միր պողոտա), Կալինինգրադի մարզային դրամատիկական թատրոնի շենքից ոչ հեռու (Նոր թատրոնի նախկին շենքը)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Памятник Фридриху Шиллеру, путеводитель по Калининграду и Калининградской области» (ռուսերեն). konigsberg.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
  2. Manfred Höhne. «Denkmäler - Ostpreussen» (գերմաներեն). www.ostpreussen.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
  3. «Памятник Фридриху Шиллеру в Калининграде». culture.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
  4. «Памятник Фридриху Шиллеру - Калининград». www.prussia39.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
  5. «Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации». old.kulturnoe-nasledie.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]