Լաքսոր, եգիպտական հյուրանոց ԱՄՆ-ում։ 1993 թվականին ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում բացվեց Լաքսոր հյուրանոցը, որի շինարարության համար 375 միլիոն ԱՄՆ դոլար է ծախսվել։ Շենքի բարձրությունը 107 մետր է։
Այնտեղ են տեղավորված 4400 հյուրանոցային համարները, 1100 տեղանոց հանդիսասրահը, հսկայական խաղատունը, օլիմպիական լողավազանը, ենթադրյալ Նեղոս գետը՝ նավակներով և խորսող մեխանիկական ուղտերով։ Խաղատունը կազմված է 2000 մեքենաներից և 87 սեղաններից[1][2][3]։ Հրաշք կարելի է համարել նաև նրա վերելակները, որոնց հորերը տեղակայված են 39 աստիճանի անկյան տակ, որին համապատասխանում է բուրգի պատերի թեքությունը։ Շենքի գագաթին տեղադրված լուսատուն այնքան պայծառ է վառվում, որ ոմանք պնդում են, թե նրա լույսը տիեզերքից երևում է։ Հյուրանոցի ճարտարապետության եզակի դետալներից է մուտքը հսկող սֆինքսը, որի աչքերը լազերային ճառագայթներ են արձակում[4]։