Արծրուն Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արծրուն Կարապետի Հովհաննիսյան
2012-2020 թթ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար
հունվարի 30, 1980 (44 տարեկան)
ԾննդավայրՑողամարգ, Հայկական ԽՍՀ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Զորատեսակ ՀՕՊ,

Հրետանի,

Օդուժ
Ծառայության տարիներ1997 - մինչ օրս
Կոչում Փոխգնդապետ
ԿրթությունՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և ՀՀ ԳԱԱ
Պարգևներ Մարտական ծառայության մեդալ

Վազգեն Սարգսյան մեդալ

Նելսոն Ստեփանյան մեդալ

Անբասիր ծառայության համար մեդալ

Արծրուն Կարապետի Հովհաննիսյան (հունվարի 30, 1980(1980-01-30), Ցողամարգ, Ղուկասյանի շրջան, Հայկական ԽՍՀ), 2012-2020 թթ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար[1], ռազմական վերլուծաբան-փորձագետ[2]: 2020թ. մարտից մինչև հուլիս ամիսը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ի մարշալ Հ.Բաղրամյանի անվան ՀՇՖ-ի պետ: 2020 թ. հուլիս ամսից ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետ:

Զինվորական գործունեություն

1997 թվականից ծառայում է Հայաստանի զինված ուժերում[2]։ 2001 թվականին ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և ստանալով լեյտենանտի զինվորական կոչում՝ նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար[2]։

Արծրուն Հովհաննիսյանի կողմից մշակված ինքնաձիգը

2002 թվականին նույն զորամասում նշանակվել է հակատանկային մարտկոցի հրամանատար։ 2004 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ՕՏԱԳ-ի պահպանության վաշտի հրամանատար[2]: 2010 - 2011 թվականներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությոuնների ինստիտուտում՝ որպես ռազմական փորձագետ[2]։ 2012 թվականին աշխատել է ՀՀ նախագահին կից հանրային կապերի կենտրոնում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար[2]։

2020 թ. մարտ ամսին նշանակվել է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի (ՀՇՖ) պետ: 2020 թ. հուլիս ամսին նշանակվել է ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետ:

2010 - 2012 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատմության մագիստրատուրան[2]: 2013 թվականից ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայցորդ։ 2013 թվականի սեպտեմբերից դասախոսում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2014 թվականի հունվարից դասախոսում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ՌԻ հրամանատարաշտաբային ֆակուլտետում[2]։ 2014 թվականից ստացել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում[2][3][4]:

Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ում սովորելու տարինեին մշակել է ինքնաձիգ զենք, որը ներկայումս դրված է Համալսարանի թանգարանում[5]:

Որպես ռազմական տեսաբան

Արծրուն Հովհաննիսյանն իր աշխատություններում փորձ է կատարում նորովի իմաստավորել քսաներորդ դարի պատերազմներն ու ռազմական գործողությունները, ցրել տարածված միֆերն ու կարծրատիպները՝ վերջնական նպատակ ունենալով զերծ պահել ՀՀ զինված ուժերը այդ կարծրատիպներին կուրորեն հետևելուց, ինչը կարող է իրական կյանքում ծանր հետևանքների հանգեցնել: Շատ մասնագետների պնդմամբ, Արծրուն Հովհաննիսյանը Հայաստանի անկախության շրջանի այն առաջին տեսաբաններից է, որի գործունեությունն ուղղված է հայկական բանակում ժամանակակից ռազմա-տեսական ձեռքբերումների կիրառմանը: Իր աշխատանքներում հեղինակը հետևողականորեն առաջ է քաշում այն թեզերը, որ.
* Կայսերական ու մասնավորապես ԽՍՀՄ ռազմական դոկտիրիները չի կարելի կուրորեն օգտագործել ՀՀ նորաստեղծ զինված ուժերում, քանի որ դրանք նախատեսված են գործնականում անսահմանափակ միջոցներ ունեցող երկրների համար և չեն համապատասխանում հայաստանյան իրականությանը,
* Ապագայում մարտավարական մակարդակում նախընտրությունը մեծապես տրվելու անկանոն ռազմական գործողություններին, օպերատիվ մակարդակում գերիշխող են լինելու էլեկտրոկրակային խոցման միջոցները, իսկ ընդհանուր մակարդակում էլ առաջնային է լինելու օդուժի դերը: Հենց Արծրուն Հովհաննիսյանն էր, որ, ըստ էությանը առաջինը մեր իրականության մեջ, դեռևս 2010 թվականին պնդեց, որ մեզ հզոր օդուժ է հարկավոր և կոնկրետ նշեց Սու-30 կործանիչների ձեռք բերման անհրաժեշտության մասին[6],
* Հատկապես իր վերջին աշխատանքներում Արծրուն Հովհաննիսյանը փորձում է վերլուծել և համակարգել Օդային գերակայության դերը, օդուժի և ՀՕՊ զորքերի միավորման անհրաժեշտությունը, անկանոն ռազմագործողությունների և այսպես կոչված քսաներորդ դարի "հիբրիդային պատերազմի" տեսական ու գործնական բաղադրիչները, օդային գերակայության հարցերը և փոքրաքանակ բանակների կիրառման մարտավարական առանձնահատկությունները,
* Արծրուն Հովհաննիսյանի պնդմամբ ապագա պատերազմները կլինեն "ցանցահարթակակենտրոն", (ՑՀԿ)
Ընդհանուր առմամբ Արծրուն Հովհաննիսյանը կարող է համարվել հայաստանյան նոր սերնդի այն ռազմական տեսաբաններից մեկը, ով խուսափում է կարծրատիպերից և փորձ է կատարում շարադրել ապագա պատերազմների հնարավորինս իրական պատկերը: Նրա մոտ հստակ շեշտադրվում է որակական հատկանիշների, փոքր ուժերով մեծ խնդիրների կատարման, թվային կառավարման, գերճշգրիտ զենքերի, հարձակողական մարտավարության և այլ գործոնների կարևորությունը:

Գիտամանկավարժական գործունեությունը

  • 2013 թվականից ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայցորդ։
  • 2014 թվականի հունվարից դասախոսում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ՌՀ-ի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետում (ՀՇՖ):

Աշխատություններ

  • Հովսեփյան Լ.; Հովհաննիսյան Ա.; Մինասյան Ս.; Տարածաշրջանի Ռազմական տեղեկագիրք: "Գիտություն" Երևան: 2016 թ. 203 էջ:
  • Ռազմական Լրագրություն: Ուսումնամեթոդկան Ձեռնարկ: Կազմող Ա. Հովհաննիսյան: Երևան 2018 թ. 188 էջ:

Մենագրություններ

  • Ամենահայտնի ռազմական ինքնաթիռները: Երևան 2005 թ.[7][8]
  • Ավիացիան Արցախյան պատերազմում: Երևան 2006 թ.[9]
  • Մի քանի հարցեր Ավիացիայից: Երևան 2009 թ.[10]
  • Օդային գերակայություն: Երևան 2010[11][12]
  • Ցողամարգ: Երևան 2010 թ.[13]
  • Տարաշարջանի ռազմականացումը և Հայաստանը: 2013 г. Ереван[14][15]
  • Բանակաշինությունը Հայաստանի երրորդ Հանրապետությունում. Երևան, ՀՀ ԳԱ. 2015 թ.[16]
  • ՌԱԶՄԱՐՎԵՍՏ, Հատոր Առաջին, Օդային գերակայություն, Երևան, Զանգակ: Հեղինակային հրատարակություն 2016 թ., երկրորդ հրատարակություն 2017 թ.:
  • Ռազմարվեստի զարգացումը 20-րդ դարում, հեռանկարներ (կրճատ ուսումնասիրություն), Երևան, ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտ, Երևան 2017 թ.
  • Հարձակման «Սիմֆոնիան» կամ ջախջախման պատերազմի հասունացումը ռազմարվեստում: Երևան: ՀՀ ՊՆ 2019 թ.:

Հոդվածներ

  1.  Թուրքիայի ՀՕՊ-ի և ՀՀՊ համակարգերի արդիականացման ռազմավարական նախագծերի շուրջ/ Լ. Ս. Հովսեփյան, Ա. Կ. Հովհաննիսյան/ «Հայկական բանակ» 1.2010, էջ 115-122:
  2. Անօդաչու թռչող սարքերի կիրառության հեռանկարները մեր տարածաշրջանում. «21-րդ ԴԱՐ», # 1, 2010, էջ 60-72:[17]
  3. Արդյո՞ք պետք է միավորել ՌՕՈւ-երն ու ՀՕՊ զորքերը. «21-րդ ԴԱՐ», # 2, 2010, էջ 88-101   
  4. Ավիացիոն բեռնափոխադրումները Հայաստանում  «21-րդ ԴԱՐ», # 3, 2010, էջ 46-55:[18]
  5. Արցախյան պատերազմում ադրբեջանական ավիացիայի գործողությունների և հայկական ՀՕՊ հակազդեցության վերլուծություն. «21-րդ ԴԱՐ», # 4, 2010, էջ 23-36:
  6. Ադրբեջանի ռազմականացումը. «21-րդ ԴԱՐ», # 3, 2011, էջ 46-60:[19]
  7. ԻԻՀ ռազմական ներուժը հավանական պատերազմի դեպքում. «Ժամանակակից Եվրասիա». I(1). 2012, էջ 112-118:[20]
  8. ՀՀ, ԼՂՀ և ԱՀ որոշ ռազմական ցուցանիշների համեմատական վերլուծություն. Աշխատանքային տետրեր, Հայկական բանակ ռազմագիտական հանդեսի հավելված 1-2 (21-22) 2012 (գաղտնի)
  9. Հայաստանի առաջին հանրապետության ԶՈւ-երի սպառազինությունը. ՀՀ ԳԱԱ ՊԻ Հայոց պատմության հարցեր 13. 2012, էջ 170-183:
  10. Ռազմականացման նոր խնդիրներն Ասիայում և Ամերիկյան նոր հայեցակարգը:  «Ժամանակակից Եվրասիա». II(2). 2013, էջ 81-99:[21]
  11. Некоторые аспекты военного искусства в период Арцахской войны 1993-1994 гг. 21-й ВЕК, 1/2014, стр. 33-59.  [22]
  12. Левон Овсепян. Турецкая армия: Между стеретипами и реальностью. 21-й ВЕК, 4/2014, стр. 31-50.  [23]
  13. Պատմահամեմատական մեթոդի կիրառման որոշ հարցեր: Հայկական բանակ 3-4 (81-82) 2014. էջ. 226-235:
  14. Տեղեկատվական հարձակումները ՊՆ օրինակով: Կոնֆլիկտային հաղորդակցություն և տեղեկատվական անվտանգություն 2014: էջ 73-82:
  15. 20-րդ դարի վերջին պատերազմների դասերը: «21-րդ ԴԱՐ», # 4, 2015, էջ 104-117:   
  16. Influence of Aerial Combat on the Development of Armoured Fighting Vehicles. Jul-Sep 2015, Vol. 30 (3) indian defence review. p 110-114.
  17. Гибридные войны: традиции и новации // Пути к миру и безопасности. 2016. № 1(50). С. 111-119.[24]
  18. Հայաստանի ԶՈւ-երի զարգացման ներկայիս փուլը: Պատմություն և մշակույթ 2016. էջ. 99-113:
  19. Հիբրիդային պատերազմների որոշարկման և դասակարգման որոշ հարցեր. Հայկական բանակ 2 (88) 2016. էջ. 62-72:
  20. About Wars of the Future; Jul-Sep 2016. Vol. 31.3 Indian defence review, Issue . p.  
  21. Ապրիլյան պատերազմի ռազմավարական վերլուծություն. Որոշ նկատառումներ “Ազգ-Բանակ” համակարգում ՀՀ պաշտապանությա կատարելագործման լույսով: Հայկական բանակ 1-2 (91-92) 2017. էջ. 34-47:   
  22. Ոչ կանոնավոր ռազմական գործողությունների ժամանակ օդածովային գերազանցությամբ հաղթանակի ապահովումը իրաքյան (2003) և սիրիական (2015–2017) պատերազմների օրինակով: Հայկական բանակ 4 (94). 2017, էջ. 88-96:
  23. Ռազմավարական օբյեկտներին ՕՀՄ-ներով հասցվող հարվածների արդյունավետության հարցի շուրջ: Հայկական բանակ 1-2 (95-96). 2018, էջ. 185-203:
  24. ԱԹՍ-ների դերն ու կիրառությունն արդի պատերազմներում: Ստրատեգ 1(I) 2018 թ., էջ 49-69:
  25. Տեղեկատվական գործողությունների դերը ժամանակակից պատերազմներում: Ռազմական լրագրություն: Ուսումնամեթոդական ձեռնարկ: 2018 թ., էջ 50-78:
  26. Ադրբեջանի ԶՈւ-երը. Ռազմական ներուժի գնահատում: Ռազմական լրագրություն: Ուսումնամեթոդական ձեռնարկ: 2018 թ., էջ 100-131:
  27. Ճկուն և ստատիկ պաշտպանության խնդիրները նոր սերնդի պատերազմներում. Դիտարկում ՀՀ ՊՆ տեսլականի համատեքստում: Հայկական բանակ 4 (98). 2018, էջ 55-75:
  28. Ա.Հովհաննիսյան, Ա.Գրիգորյան: Մեր տեղանքում գումարտակային մարտավարական խմբերի կիրառման առավելությունները: Հայկական բանակ 4 (98). 2018, էջ 86-94:
  29. Asia-Pacific theater in focus: Comparison of weapons systems of near-peer competitors, current issues. CONTEMPORARY EURASI. Vll(1,2) 2018 p. 4-21. 
  30. Ռազմարվեստը Արցախյան պատերազմում: Արցախը Հայոց պետականության համար պայքարի քառուղիներում: Միջազգային գիտաժողով: 2018 թ. էջ 203-211:
  31. Ժամանակակից պատերազմներում ուժերի լրահամալրման ժամանակային խնդիրները: Հայկական Բանակ 1 (99). 2019, էջ 17-26:
  32. The Six rules of breaking air defense tested in the Middle East. The Countries and peoples of the near and Middle East. volume XXXII, part 2. Yerevan. 2019. p. 325-334.
  33. Historical Notes on the Armenian-British Military Collaboration. 1918-1920, REVIEW OF ARMENIAN STUDIES. 2019 N 3 (21). p. 17-31.[1]

Ռեցենզիաներ

  1. Армен Арутюнян: Арцрун Ованнисян: «Авиация в арцахской войне», «АВИАМАНИЯ» Научно-спортивная общественная организация, 2006 г.
  2. «Несколько вопросов об авиации» о книге; фонд Нораванк.
  3. М. Т. Акобян: Арцрун Ованнисян, Милитаризация региона и армянская армия. Вестник общественных наук, 1/2014, стр. 304—306.

Այլ ծրագրեր

  • 2008 г.: «Нелсон Степанян» документальный фильм А.Маргаряна, как консультант.
  • 2010 г.: Программа «Зинуж» «В проходах неба» документальный фильм, как консультант и автор.

Հարցազրույցներ

Ծանոթագրություններ

  1. «Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ մամուլի քարտուղար». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2017-04-09-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 LLC, ZOOM GRAPHICS. «ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Մամուլի քարտուղար». www.mil.am. Վերցված է 2019-14-02-ին.
  3. «ՀԱՅԿԱԿԱՆ ՓԻ ԱՐ ԱՍՈՑԻԱՑԻԱ». ՀԱՅԿԱԿԱՆ ՓԻ ԱՐ ԱՍՈՑԻԱՑԻԱ. Վերցված է 2017-04-09-ին.
  4. «Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ». ysu.am. Վերցված է 2017-04-09-ին.
  5. One, Studio. «ՀՀ ՊՆ ՌՀ-ի թանգարանում ցուցադրվում է Արծրուն Հովհաննիսյանի պատրաստած զենքը». www.yerkir.am. Վերցված է 2019-12-17-ին.
  6. Ա.Հովհաննիսյան: Օդային գերակայություն, Երևան 2010թ. ՔՀԻ, Էջ 220-222.
  7. Yerevan, Antares, 2005
  8. Yervan, Antares, 2005
  9. Ереван, Авиамания, 2006
  10. «Ереван, А. О., 2009». Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին. Վերցված է 2014-11-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. Ереван, Институт политических исследований, 2010
  12. Ереван, Институт политических исследований, 2010
  13. Ереван, Авт. публ., 2010
  14. Ереван, А. О., 2013
  15. Ереван, Авт. публ., 2013
  16. Երևան, ՀՀ ԳԱԱ ՊԻ, 2015
  17. Noravank, «21-st century», # 1, 2010թ.
  18. Norabank, «21-st century», # 3, 2010թ
  19. Ադրբեջանի Ռազմարդյունաբերության Ձեռքբերումները
  20. "Modern Eurasia ". I(1). 2012
  21. The new problems of militarization in Asia and the American new militarization. «Modern Eurasia», II(2), 2013, page 81 — 98
  22. 21-й ВЕК. 1/2014, стр 33-59(չաշխատող հղում)
  23. 21-й ВЕК. 4/2014, стр 31-47
  24. «ГИБРИДНЫЕ ВОЙНЫ: ТРАДИЦИИ И НОВАЦИИ» (PDF).