Jump to content

Idontwannabeyouanymore (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Idontwannabeyouanymore»
«Idontwannabeyouanymore» սինգլի շապիկը (Բիլլի Այլիշ, 2017)
Բիլլի Այլիշի սինգլը
«Don’t Smile at Me» ալբոմից
Թողարկված2017 թվականի հուլիսի 21
ՖորմատԵրաժշտության ներբեռնում
Ժանրփոփ
Տևողություն3:23
Լեյբլ«Darkroom», «Interscope Records»
ՊրոդյուսերՖինիս Օ'Քոնել
Բիլլի Այլիշի սինգլների ժամանակագրություն
«Copycat»
(2017)
«Idontwannabeyouanymore»
(2017)
«My Boy»
(2017)

«Idontwannabeyouanymore» (անգլ. թարգմանաբար՝ «Ես այլևս չեմ ուզում քոնը լինել»), ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի երգը, որը թողարկվել է 2017 թվականի հուլիսի 21-ին՝ որպես «Don’t Smile at Me» (2017) առաջնելութային մինի ալբոմի հինգերորդ սինգլ։ Երգը ձայնագրվել է «Darkroom» և «Interscope Records» լեյբլների միջոցով[1][2]։ Երգի հեղինակներն են Բիլլի Այլիշը և նրա եղբայրը՝ Ֆինիս Օ'Քոնելը, որը նաև պրոդյուսերավորել է այն։

Կոմերցիոն կատարում

«Idontwannabeyouanymore»-ը դարձել է Բիլլի Այլիշի երրորդ սինգլը, որն առաջնելութացվել է ամերիկյան «Billboard Bubbling Under Hot 100» հիթ-շքերթում[3]։ Երգն ավելի ուշ՝ տեսահոլովակի թողարկումից հետո, առաջնելույթել է «Billboard Hot 100» հիթ-շքերթում՝ հայտնվելով 100-րդ հորիզոնականում[4]։ Հիթ-շքերթում այն բարձրացել է 96-րդ հորիզոնական և այնտեղ մնացել 3 շաաբթ։ Կանադական հիթ-շքերթում՝ «Canadian Hot 100»-ում, սինգլը կարողացել է բարձրանալ 60-րդ հորիզոնական և այնտեղ մնացել 14 շաբաթ։

Տեսահոլովակ

2018 թվականի հունվարի 4-ին թողարկվել է երգի՝ ուղղահայաց նկարահանված տեսահոլովակը։ Տեսահոլովակում պատկերված է, թե ինչպես է Այլիշը, տեսնելով իրեն հայելու մեջ, ասում՝ ինչպես է ատում իրեն, ինչպես որ նկարագրված էր երգի տեքստում[5]։

Ձայնագրության մասնակիցներ

Հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2018-19) Բարձրագույն
դիրք
Կանադա Canadian Hot 100[7] 60
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[8] 96

Հավաստագրումներ

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[9] Platinum 70 000^
Կանադա (Music Canada)[10] Platinum 80 000^
ԱՄՆ (RIAA)[11] Platinum 1 000 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ

  1. «Billie Eilish - idontwannabeyouanymore» (անգլերեն). EUPH. 2017-07-21. Վերցված է 2019-10-21-ին.
  2. «Billie Eilish Releases New Track, "idontwannabeyouanymore"» (անգլերեն). Umusic. Վերցված է 2019-10-21-ին.
  3. «Billie Eilish's "Ocean Eyes," "Idontwannabeyouanymore" Debut On Bubbling Under Hot 100 Chart» (անգլերեն). Headline Planet. 2018-11-19. Վերցված է 2019-10-21-ին.
  4. «A 'Verified'-Based Billie Eilish Meme Sends "idontwannabeyouanymore" Soaring On The Genius Charts» (անգլերեն). Genius. Վերցված է 2019-10-21-ին.
  5. «Music Video - Billie Eilish - idontwannabeyouanymore». Վերցված է 2019-10-21-ին.
  6. «Try the TIDAL Web Player» (անգլերեն). listen.tidal.com. Վերցված է 2019-10-21-ին.
  7. Illegal name entered Billie Eilish/Billie+Eilish/chart?f=793 Billie Eilish Album & Song Chart History Canadian Hot 100 for Billie Eilish. Ստուգվել է September 4, 2019.
  8. Illegal name entered Billie Eilish/Billie+Eilish/chart?f=379 Billie Eilish Album & Song Chart History Billboard Hot 100 for Billie Eilish. Ստուգվել է September 4, 2019.
  9. «ARIA Charts – Accreditations – 2019 Singles». Australian Recording Industry Association. Վերցված է 2019-09-04-ին.
  10. «Canadian single certifications – Billie Eilsih – Idontwannabeyouanymore». Music Canada. Վերցված է September 4, 2019-ին.
  11. «American single certifications – Billie Eilish – Idontwannabeyouanymore». Recording Industry Association of America. Վերցված է September 27, 2019-ին.