Էրթիջի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրթիջի ամրոց
Նկարագրություն
Տեսակամրոց և մշակութային արժեք
ՏեղագրությունՀայաստան Հայաստան, Վայոց ձորի մարզ, Արփա
Վարչական միավորՎայոց ձորի մարզ
Գտնվում է ափինԱրփա
ԵրկիրՀայաստան
Կազմված է մասերիցԳյուղատեղի «Էրթիչ», Գերեզմանոց, Մատուռ «Ջրով վանք» և Քարայր-կացարանների համալիր
Կառուցված12-14-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Ertij Fort Վիքիպահեստում

Էրջիթի ամրոց, միջնադարյան հայկական պատմամշակութային հուշարձան և պաշտպանական ամրություն, 12-14-րդ դարի ամրոց Վայոց ձոր մարզի Արփի գյուղի տարածքում[1]։ Ամրոցի ներսում կան ջրամբարի և բնակարանների մնացորդներ ու ջարդված խաչքարեր, պահպանվել է պարսպապատի հիմքը։

Պատմություն

Ամրոցը հարավ-արևելքից

Էրջիթի ամրոցը ունի յուրօրինակ ճարտարապետական կառուցվածք: Այն երեք կողմերից անմատչելի է և միջնադարյան մարտերի ժամանակ կարևոր նշանակություն է ունեցել:

Ամրոցի ներսում կան ջրամբարի և բնակարանների մնացորդներ ու ջարդված խաչքարեր: Պահպանվել է պարսպապատի հիմքը: 19-րդ դարի վերջում, 20-րդ դարի սկզբում, երբ գյուղում ապրել են տաջիկներ, Քաջբերունու հավաստմամբ բերդն անվանել են «Շիրալի խանի բերդ»[1]:

Բլրաբերդի անմիջապես լանջին «Էրթիջ» գյուղատեղին է, որտեղ պահպանվել են բնակելի տների մնացորդներ: Հենց այստեղից էլ առաջացել է ամրոցի անվանումը:

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրթիջի ամրոց» հոդվածին։