Ջրովանք (աղբյուր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրովանք (աղբյուր)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակմշակութային արժեք և մատուռ
Երկիր Հայաստան[1]
ԲնակավայրԱրփի[1]
Գտնվելու վայրԽաչքար, Խաչքար և Խաչքար
Մասն էԷրթիջի բերդ
ՀՀ ՊՄԱՀ11.12/1.3
 Jrovank Chapel Վիքիպահեստում

Ջրովանք, ջրաերկրաբանական բնության հուշարձան Հայաստանում, որը աղբյուր է։ Բնության հուշարձանը գտնվում է Վայոց ձորի մարզի Արփի գյուղից 3 կմ հարավ-արևելք, Արփա գետի ձախ վտակի Ջրովանք գետակի ակունքում, ծովի մակարդակից 1345 մետր բարձրության վրա։ Պատկանում է կարստային քարանձավների տիպին։ Որպես մատուռ Ջրովանքն ընդգրկված է Արփիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում (11.12/1.3)[2]: Գրանցված է Հայաստանի Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Կառավարության որոշման համաձայն[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին». www.arlis.am. 14 օգոստոսի 2008 թվական. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  4. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Բնության հուշարձանների ցանկ». www.mnp.am. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.