Էրթիջի ամրոց
![]() | |
Տեսակ | ամրոց և մշակութային արժեք |
Տեղագրություն | ![]() |
Վարչական միավոր | Վայոց ձորի մարզ |
Գտնվում է ափին | Արփա |
Երկիր | Հայաստան |
Կազմված է մասերից | Գյուղատեղի «Էրթիչ», Գերեզմանոց, Մատուռ «Ջրով վանք» և Քարայր-կացարանների համալիր |
Կառուցված | 12-14-րդ դար |
![]() | |
![]() | |
![]() |
Էրջիթի ամրոց, միջնադարյան հայկական պատմամշակութային հուշարձան և պաշտպանական ամրություն, 12-14-րդ դարի ամրոց Վայոց ձոր մարզի Արփի գյուղի տարածքում[1]։ Ամրոցի ներսում կան ջրամբարի և բնակարանների մնացորդներ ու ջարդված խաչքարեր, պահպանվել է պարսպապատի հիմքը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրջիթի ամրոցը ունի յուրօրինակ ճարտարապետական կառուցվածք։ Այն երեք կողմերից անմատչելի է և միջնադարյան մարտերի ժամանակ կարևոր նշանակություն է ունեցել։
Ամրոցի ներսում կան ջրամբարի և բնակարանների մնացորդներ ու ջարդված խաչքարեր։ Պահպանվել է պարսպապատի հիմքը։ 19-րդ դարի վերջում, 20-րդ դարի սկզբում, երբ գյուղում ապրել են տաջիկներ[փա՞ստ], Քաջբերունու հավաստմամբ բերդն անվանել են «Շիրալի խանի բերդ»[1]։
Բլրաբերդի անմիջապես լանջին «Էրթիջ» գյուղատեղին է, որտեղ պահպանվել են բնակելի տների մնացորդներ։ Հենց այստեղից էլ առաջացել է ամրոցի անվանումը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Վայոց ձորի մարզի պատմական հուշարձաններ Archived 2017-04-05 at the Wayback Machine. Թիվ 6 /146/, Հունիսի 30, 2016թ
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էրթիջի ամրոց կատեգորիայում։ |