Խլեբնայա հրապարակ (Սամարա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ռուս.՝ Хлебная площадь
Խլեբնայա հրապարակ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍամարա
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Խլեբնայա հրապարակ (ռուս.՝ Хлебная площадь), Սամարա քաղաքի հնագույն հրապարակ, որը գտնվում է Սամարյան շրջանում, Ստեպան Ռազինի և Կրուպսկայա փողոցների միջև, Վոլգա և Սամարա գետերի միջև ընկած ցամաքալեզվակում: Այդտեղից է սկսվում Կույբիշևի փողոցը:

Ստուգաբանություն

Քաղաքի հիմնադրման ժամանակվանից` 1586 թվականից, այս վայրում բարձրանում էին Սամարյան ամրոցի աշտարակները: Քաղաքի չորսհարյուրամյակի պատվին կառուցվում է ամրոցի աշտարակների նման փայտաշեն կառույց։ Խլեբնայա հրապարակն իր անվանումը ստացել է այստեղ գործող հացահատիկի բեռնաթափման նավամատույցի, հացի բորսայի, հացի գործարանի և ալրաղացի պատվին: Այս հրապարակում և երբեմն էլ «Ռևել» պանդոկում կնքվում էին հացահատիկի առք ու վաճառքի գործարքներ։

Հրապարակի այլ անվանումներ` Առևտրի, Շեպետիլնայա, Կազանսկայա, Պշենիչնայա[1]:

Հացահատիկների մեքենայացած շտեմարանների հին շենքը, Մշակութային ժառանգության օբյեկտ` 6300329000

Պատմություն

Հին ալրաղացի շենքը 2012 թվականից համարվում է մշակութային ժառանգության օբյեկտ № 6300329000: 19-րդ դարի երկրորդ կեսին Խլեբնայա հրապարակը դարձավ Պովոլժիեի գլխավոր հացի շուկան: 1898 թվականին ճարտարապետ Ալեքսանդր Շչերբաչովի նախագծով կառուցվեց հացի բորսայի շենքը: Երկհարկանի բորսայի շենքի ճարտարապետական լուծումն իրականացվել է նեոկլասիցիզմի ոճով, որն արտահայտում է այդ տարիների պաշտոնական հասարակական կարծիքը: 1916 թվականին ինժեներ Պետրովի նախագծով կառուցվեց Եվրոպայում խոշորագույն ալրաղացը: 19-րդ դարում հրապարակում կառուցվեց հրդեհադիտանոց[2]:

Հրապարակի ներկայիս վիճակ

Պատմական Խլեբնայա բորսայի և հին ալրաղացի շենքերը ճանաչվել են մշակութային ժառանգության օբյեկտ: Հրապարակի որոշ մասը զբաղեցնում է պուրակը[3]:

Խլեբնայա հրապարակի շրջանում կատարված հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել են փայտե ամրոցի մնացորդներ, որոնք ենթադրաբար վերաբերվում են 18-րդ դարի սկզբին[4][5]:

Տրանսպորտ

  • Ավտոբուս` 3, 5д, 17, 19, 24, 32, 36, 37, 47.
  • Երթուղային տաքսիներ` 5д, 24, 32д, 34, 47, 48д, 48к, 61(д), 77(д), 94, 127, 128 և այլն
  • Տրամվայ` 1, 3, 5
  • Տրոլեյբուս` 6, 16

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ