Մայրաքաղաք (Տիրամայր) վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայրաքաղաք (Տիրամայր) վանք
ադրբ.՝ Vaquas monastırı
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունԼՂՀ գ. Վաղուհաս, Մարտակերտի շրջան, ԼՂՀ
Հիմնական ամսաթվերը1215
Ներկա վիճակխոնարհված
Ճարտարապետական տիպՎանք
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ1183
Հիմնադրված1215
 Tiramayr Monastery Վիքիպահեստում

Մայրաքաղաք կամ Տիրամայր վանք, վանական համալիր Արցախի Հանրապետությունում, Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում։ Ընդգրկված է Վաղուհասի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն

Մայրաքաղաք կամ Տիրամայր եկեղեցական հուշահամալիրը բաղկացած է եղել մեծ և փոքր եկեղեցուց, գավթից, ընդարձակ գերեզմանատնից։ Հնում վանքը եղել է նշանավոր, երբեմն՝ եպիսկոպոսանիստ և եկեղեցում գտնվող տիրամոր մեծադիր որմնանկարի շնորհիվ անվանվել է նաև Տիրամայր վանք։ Վանքը կառուցված է եղել տորոնագույն սրբատաշ քարով։ Պահպանվել են ավերված կառուցվածքների պատերի առանձին մասերը, վիմագրություն ունեցող սալաքարեր, մի քանի խաչքարեր։

Ըստ եկեղեցու հյուսիսային պատի 9 տողանի թերի արձանագրության այն կառուցվել է 1183 թվականին։ Խորանի ճակատային քարի արձանագրությունը վկայում է, որ գավիթը կառուցվել է ավելի ուշ[1]։

2014 թվականին ռուսաստանաբնակ Գրիգորի Հայրապետյանի մեկենասությամբ, Վաղուհասի հոգևոր հովիվ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և ԼՂՀ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության հետ համատեղ կատարվել են վանքի պեղման-մաքրման աշխատանքներ, որոնց արդյունքում ի հայտ են եկել թերի և ամբողջական վիմագրեր, խաչքարեր, խեցեղեն գտածոներ, նշմարվել են գավթի ծածկը կրող չորս սյուների հետքերը, դրանց խոյակները, ճարտարապետական այլ մանրամասներ։ Պեղված խեցեղենը վերաբերվում է վանքի գոյության ուշմիջնադարյան փուլին։ Համաձայն հայտնաբերված քարե վավերագրերի՝ վանքը եղել է Ծարի Վախտանգյանների և Ներքին Խաչենի Հասան-Ջալալյանների ուշադրության և հոգածության ներքո[2]։

Տես նաև

Վաղուհասի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Մարտակերտի շրջան)

Ծանոթագրություններ

  1. Շահեն Մկրտչյան, «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները», «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1985.
  2. Վաղուհասի Տիրամոր վանքը բացում է իր գաղտնիքները