Jump to content

«Ալիսիա Կոզակիևիչ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ}} '''Ալիսիա Կոզակիևիչ''' ({{lang-en|Alicia Kozakiewicz}}, {{IPAc-en|ə|ˈ|l|iː|ʃ|ə|_|ˌ|k|oʊ|z|ə|ˈ|k|ɛ|v|ɪ|tʃ}}<ref>Alicia...»:
(Տարբերություն չկա)

18:44, 7 Մարտի 2021-ի տարբերակ

Ալիսիա Կոզակիևիչ
Դիմանկար
Ծնվել էմարտի 23, 1988(1988-03-23) (36 տարեկան)
ԾննդավայրՓիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓոյնթ Փարք համալսարան
Մասնագիտությունփաստաբան և մոտիվացիոն խոսնակ
Կայքaliciakozak.com
 Alicia Kozakiewicz Վիքիպահեստում

Ալիսիա Կոզակիևիչ (անգլ.՝ Alicia Kozakiewicz, /əˈlʃə ˌkzəˈkɛvɪ/[1], մարտի 23, 1988(1988-03-23), Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսային անհատ, մոտիվացիոն խոսնակ, ինտերնետի անվտանգության ու անհայտ կորածների շահերի պաշտպան։ Հանդիսանում է առցանց անվտանգության, առևանգումների և երեխաների սեռական շահագործման մասին իրազեկության բարձրացման նպատակով ստեղծված «Alicia Project» փաստաբանական խմբի հիմնադիրը։ Նրա անունով է կոչվում նաև երեխաների փրկության համար եկամտի հատուկ աղբյուր տրամադրող «Alicia's Law» ընկերությունը[2][3][4]։ Աշխատել է «Investigation Discovery» հեռուստատեսային ցանցի հետ՝ բարձրացնելու համար հասարակության իրազեկվածությունն այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են՝ ինտերնետի անվտանգությունը, անհայտ կորածները, մարդկանց թրաֆիքինգն ու երեխաների անվտանգությունը, ինչպես նաև փոփոխություններ առաջ բերել դրանց հետ կապված[5]։

13 տարեկանում դարձել է ինտերնետային գայթակղության և երեխաների առևանգման առաջին հայտնի զոհը, որն արժանացել է լրատվամիջոցների համատարած ուշադրությանը[6]։ Նրա պատմությանն անդրադարձել են «The Oprah Winfrey Show», «Good Morning America», «Dr. Phil»[7] հեռուստահաղորդումները, CNN, MSNBC ու «A&E Biography Channel» հեռուստաալիքները։ Եղել է «Ալիսիայի ուղերձը․ այստեղ եմ քո կյանքը փրկելու համար» մրցանակակիր վավերագրական կինոնկարի, ինչպես նաև Էմմի մրցանակակիր «Ալիսիայի պատմությունը» կինոնկարի գլխավոր հերոսուհին։ Ներկայացվել է բազմաթիվ ազգային ու միջազգային ամսագրերում, ինչպիսիք են՝ People և Cosmopolitan ամսագրերը[6][8]։

Երեխաների համար ինտերնետի անվտանգության խնդրով և երեխաների փրկության դաշնային ֆինանսավորման հարցով դիմել է ԱՄՆ Կոնգրեսին[9]։

Առևանգում

13 տարեկան Ալիսիա Կոզակիևիչն իրենց ընտանեկան համակարգչի դիմաց

Կոզակիևիչն ինտերնետով հաղորդակցվել է մեկի հետ, ում համարել է իր տարիքի տղա, որը սակայն իրականում Սքոթ Թայրին է եղել[10]․ Վիրջինիայի Հերնդոն քաղաքում բնակվող 38-ամյա տղամարդ, որը երեխայի հետ կապի մեջ է մտել Yahoo զրուցասենյակներից մեկում[6]։ Մեկ տարվա ընթացքում Թայրին վստահություն է առաջացրել 13-ամյա երեխայի մոտ։ Կոզակևիչների ընտանեկան համակարգիչը եղել է հյուրասենյակում, որպեսզի վերահսկողության տակ լինի ինտերնետային ակտիվությունը, սակայն տղամարդը հաճախ կապվել է նրա հետ գիշերային ժամերին, երբ ընտանիքը քնած է եղել[6]։

2002 թվականի հունվարի 1-ին Թայրին երեխային կանչել է իր հետ հանդիպման՝ վերջինիս Փիթսբուրգի տան մոտ, որից հետո բռնությամբ ստիպել է նրան նստել իր մեքենան ու նրան իր հետ տարել Վիրջինիա։ Չորս օրվա ընթացում նրան պահել է գերության մեջ, կապել, բռնաբարել և խոշտանգել իր նկուղային սենյակում: Թայրին նկարահանել է այդ ամենը և հեռարձակել առցանց ռեժիմով, որպեսզի ուրիշները նույնպես դիտեն[6]։

Փրկություն

Ֆլորիդացի դիտողներից մեկը ճանաչել է երեխային Անհայտ կորած և շահագործվող երեխաների ազգային կենտրոնի տարածած նորություններից։ Նա անանուն կերպով հասարակական հեռախոսով կապ է հաստատել Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ, որովհետև վախեցել է, որ կմեղադրվի որպես հանցագործության համամասնակից[4]։

Հետաքննությունների դաշնային բյուրոյին հաջողվել է գտնել Թայրիի Այ-փի հասցեն, որից հետո էլ՝ Հենրդոնում նրա տան հասցեն։ Երբ դաշնային բյուրոյի գործակալները գրոհել են նրա տունը 2002 թվականի հունվարի 4-ին[10], Կոզակիևիչը կարծել է, թե նրանց Թայրին է ուղարկել իրեն սպանելու համար[11]։ Նույն օրը երեկոյան ժամը 4:10-ին գործակալներն ազատ են արձակել երեխային, որից կես ժամ անց իր աշխատավայրում ձերբակալվել է Թայրին[10]։

Առևանգիչ

Ալիսիային առևանգած Սքոթ Ուիլյամ Թայրին ծնվել է 1963 թվականին, 1981 թվականին ավարտել Ուեսթմորի ավագ դպրոցը։ Ամուսնացած եղել է երկու անգամ, ունեցել 12-ամյա դուստր (որը ձմեռային արձակուրդին եղել է հոր մոտ ու Ալիսիայի առևանգման օրը հետ ուղարկվել իր մայրիկի մոտ), առևանգման պահին ամուսնալուծված էր։ Նրա առաջին կինը՝ Սառա Թայրին, ամուսնու մասին ասել է, որ նա «սովորական, երկարամազ համակարգչի սիրահար էր», որը հետաքրքրվում էր գիտական ֆանտաստիկայով ու համակարգչային խաղերով։ Ըստ կնոջ՝ նախկինում օրենքի հետ խնդիրներ չի ունեցել[12][13][14]։

Հետևանքներ

Ազտագրվելուց հետո Ալիսիան զննություն է անցել հիվանդանոցում ու հանձնվել Ֆեյրֆաքս շրջանի երեխաների պաշտպանության ծառայությունների խնամակալությանը[10]։ Նրա ծնողները՝ Մերի և Չառլզ Կոզակիևիչները, ի վիճակի չեն եղել սովորական չվերթով միանալ իրենց դստերը լրատվամիջոցների ուշադրության պատճառով։ Նրանց ինքնաթիռով Վիրջինիա են տեղափոխել դաշնային գործակալները մասնավոր չվերթով հաջորդ օրը[15]։

Առևանգման պատճառով երեխան տառապել է հետտրավմատիկ սթրեսային խանգարումից[4] ու հիշողության զգալի կորուստից։ Մինչ առևանգումը նրա կյանքը դժվարությամբ է հիշում կամ բոլորովին չի հիշում։ Որպես բուժման մեթոդ նա օգտագործել է խորհրդատվությունը[6]։ Արդեն չափահաս տարիքում ասել է, որ 2002 թվականին մարդկանց համար անհնար է եղել հասկանալը, թե դա ինչպես է կատարվել ու թե իրեն ինչպես են մեղադրել, թեև որոշ մարդիկ իրեն աջակցել են[16]։

2003 թվականի սեպտեմբերին Թայրին դատապարտվել է 19 տարի 7 ամիս դաշնային բանտարկության[17]։ 2019 թվականի փետրվարին ազատ է արձակվել Հյուսիսային Կարոլինայի Բաթներ քաղաքի դաշնային ուղղիչ համալիրից[18][19][20][21] ու տեղավորվել Փիթսբուրգի՝ նախկին բանտարկյալների համար նախատեսված տանը․ նրա տեղակայման վայրի դեմ բողոքներն[22] ի վերջո ընդգրկել են նաև Կոնգրեսի անդամների, սակայն հաջողություն չեն ունեցել Բանտերի դաշնային բյուրոյին ստիպել, որ նրան հեռու պահի Կոզակևիչի ընտանիքից[23][24]։ Հակադրությունը վիճելի է դարձել 2019 թվականի հոկտեմբերին, երբ Թայրին վերադարձվել է բանտ ևս երկու տարով՝ իր պայմանական վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու համար[25][26][27]։ Ներկայումս Թայրին գտնվում է Օհայոյի Էլկտոն քաղաքի դաշնային ուղղիչ հիմնարկում[28]։

Շահերի պաշտպանություն

Ալիսիա Կոզակիևիչը կանգնած անհայտ կորած երեխաների պատի առջև Անհայտ կորած և շահագործված երեխաների ազգային կենտրոնի շտաբում։

Առևանգումից մեկ տարի անց, 14 տարեկանում հիմնել է «Alicia Project» կազմակերպությունը[29]․ շահերի պաշտպանության խումբ, որը բարձրացնում է իրազեկվածությունը և կրթություն է տրամադրում այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են՝ երեխաների անվտանգությունը ինտերնետում, երեխաների առցանց գայթկղիչների տարածվածությունը և առևանգումները[3][4]։ Իր պատմությունը պատմել է բազմաթիվ դպրոցներում[6] ու համագումարների ժամանակ[3]։

2007 թվականին վկայություն է տվել Միացյալ Նահանգների Պալատի դատական կոմիտեում փորձելով բարձրացնել երեխաներին պաշտպանելու համար ինտերնետային օրենքների կարևորության մասին տեղեկացվածության մակարդակը[9]։ Հաջողությամբ լոբբինգ է իրականացրել 2008 թվականին «Պաշտպանեք մեր երեխաներին» օրենքի ընդունման համար[7], ինչպես նաև պայքարել նահանգի օրենսդիր մարմիններում Ալիսիայի օրենքի ընդունման համար։ Ալիսիայի օրենքը հատուկ ֆինանսավորման հոսք է տրամադրում երեխաների դեմ ինտերնետային հանցագործությունների հանձնախմբերին։ Որոշ ֆեպքերում պետական և տեղական գործակալությունները ի վիճակի են հավաքագրել հանցակազմի և ծանր հանցագործության դատապարտումներից կուտակված ֆինանսներ, մյուսներն օգտագործում են այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են վիճակախաղի չպահանջված ֆինանսավորումը։ Այս գումարներն օգտագործվում են իրավապահ մարմինների վերապատրաստման, աշխատանքային խմբերի, հետազոտական և փրկարարական աշխատանքների համար, որոնք ուղղված են երեխաների սեռական շահագործման զոհերի որոնմանը: Ալիսիայի օրենքն ընդունվել է 11 նահանգներում[2], այդ թվում՝ Վիրջինիան, Տեխասը, կալիֆոռնիան, Հվային ու Այդահոն․ Կոզակևիչը պայքարելու է այս օրենքը բոլոր 50 նահանգներում ընդունելու համար[29]։

2018 թվականին Ալիսիայի օրենքն օգնել է ձերբակալել ավելի քան 1,000 առցանց գայթակղիչների միայն Վիսկոնսինում[30]։ Այն հնարավորություն է տվել ընդգրկել ոստիկանական շան[31], որը վարժեցված է թաքնված էլեկտրոնային սարքերը գտնելու համար․ շանը Կոզակ են անվանել[32]։

Կոզակիևիչի աշխատանքը ճանաչվել է Անհայտ կորած և շահագործվող երեխաների ազգային կենտրոնի կողմից, որը 2007 թվականին նրան արժանացրել է Արիության մրցանակի։ 2009 թվականին արժանացել է նաև Ջեֆերսոնի մրցանակների՝ հանրային ծառայության համար։ 2013 թվականին միացել է Քլինթոնի հանրային ծառայության դպրոցի «Հարգելի խոսնակների շարքին»[33]։ 2008 թվականին հրատարակված նրա You're Not Alone: The Journey From Abduction to Empowerment գիրքը առևանգումից վերականգնված զոհերի գոյատևման ուղեցույց է[7]։

Վերջերս, համագործակցելով հետաքննության բացահայտման ցանցի հետ, Կոզակիևիչը պատկերացում է տվել ինտերնետի անվտանգության և իրազեկության վերաբերյալ[3][29]։ Ներկայումս հանդիսանում է մարդկանց թրաֆիքինգի մասին իրազեկման միջազգային իրազեկող և խոսնակ, ու օդանավակայանի անձնակազմին սովորեցնում է ճանաչել մարդկանց թրաֆիքինգի նշանները և զեկուցել դրա մասին:

Կրթություն

Առևանգման պահին Ալիսիան եղել է Ալեգինի շրջանի Կառլինտոնի ավագ դպրոցի աշակերտուհի։ Հոգեբանության բակալավր է դարձել Փիթսբուրգի Փոյնթ Փարք մասնավոր համալսարանում[6][7], իսկ 2016 թվականին դատաբժշկական հոգեբանության մագիստրոսի կոչմամբ ավարտել է Չիկագոյի մասնագիտական հոգեբանության դպրոցը[34]։

Տես նաև


Ծանոթագրություններ

  1. Alicia says her own name at the very start of a public service announcement posted on Twitter by Wisconsin Attorney General Josh Kaul on June 5, 2019.
  2. 2,0 2,1 Bowman, Brad (25 February 2015). «Victim testifies in support of bill that would fund Kentucky Internet Crimes Against Children Taskforce». The State Journal. Արխիվացված է օրիգինալից 18 March 2015-ին. Վերցված է 18 March 2015-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Gottula, Todd (5 March 2014). «Abducted teen featured speaker at UNK Criminal Justice Conference». University of Nebraska at Kearney. Վերցված է 18 March 2015-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Kozakiewicz, Alicia (15 May 2013). «I, too, am an abduction survivor». CNN. Վերցված է 18 March 2015-ին.
  5. «Alicia Kozakiewicz - Innocence Lost». Investigation Discovery. Վերցված է 21 March 2015-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Weisensee Egan, Nicole (16 April 2007). «Abducted, Enslaved—and Now Talking About It». People. Վերցված է 18 March 2015-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «From Tragedy To Triumph: The Alicia Project Interview». Good Day Sacramento. 30 January 2013. Վերցված է 18 March 2015-ին.
  8. Bethel, Betsy (14 October 2013). «Internet Safety Series to Air on PBS starting Tuesday». OV Parent. Վերցված է 18 March 2015-ին.
  9. 9,0 9,1 Jaffe, Matthew (17 October 2007). «Emotional Testimony From Online Predator Victim». ABC News. Վերցված է 18 March 2015-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Fuoco, Michael A. (5 January 2002). «Missing teen found safe but tied up in Virginia townhouse». Pittsburgh Post-Gazette. Վերցված է 18 March 2015-ին.
  11. Chenevey, Steve (8 May 2013). «Alicia Kozakiewicz offers support for women rescued in Ohio». WJLA-TV. Վերցված է 18 March 2015-ին.
  12. «Suspect Scott Tyree: 'A classic long-haired computer guy'». old.post-gazette.com. Վերցված է 2021-03-07-ին.
  13. «Classmates recall Tyree as 'a loner' | TribLIVE.com». webcache.googleusercontent.com. Վերցված է 2021-03-07-ին.
  14. antipolygraph.org https://antipolygraph.org/cgi-bin/forums/YaBB.pl?num=1562489803. Վերցված է 2021-03-07-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  15. Kozakiewicz, Alicia (24 November 2014). «'I was groomed online, abducted, chained up, raped and tortured'- Survival victim tells her story». Daily Mirror. Վերցված է 18 March 2015-ին.
  16. Alicia Kozakiewicz (7 March 2016). «Kidnapped by a paedophile I met online». BBC News. Վերցված է 7 March 2016-ին.
  17. «Luring girl for sex nets 19-year term». Pittsburgh Post-Gazette. 27 September 2003. Վերցված է 28 November 2019-ին.
  18. https://www.wpxi.com/news/top-stories/scott-tyree-kidnapping-rape-victim-asks-to-testify-in-relocation-hearing-for-attacker/941433011/
  19. https://www.nbcwashington.com/news/local/congress-questions-transfer-of-child-sex-criminal-to-victims-community/3877/
  20. «Man convicted in kidnapping of Pittsburgh-area teen released from jail». WPXI-TV. 1 February 2019.
  21. https://casetext.com/case/tyree-v-united-states-5
  22. «Survivor begs judge to release child predator away from Pittsburgh». Pittsburgh Tribune-Review. 31 May 2019. Վերցված է 28 November 2019-ին.
  23. «Congress Questions Transfer of Child Sex Criminal to Victim's Community». NBC News 4 Washington. Վերցված է 27 April 2019-ին.
  24. «Lawmakers protest sex offender's placement near victim's Pittsburgh parents». Pittsburgh Post-Gazette. 6 March 2019. Վերցված է 27 April 2019-ին.
  25. «Online Predator Convicted of Sexual Assault Violates Parole, Returns to Jail». KDKA-TV. 2 October 2019. Վերցված է 28 November 2019-ին.
  26. «Sex offender who targeted Pittsburgh girl online returned to prison for violating probation». Pittsburgh Post-Gazette. 2 October 2019. Վերցված է 28 November 2019-ին.
  27. «SCOTT TYREE: Convicted sex offender, on supervised release, ordered back to prison for parole violation». WPXI-TV. 2 October 2019. Վերցված է 28 November 2019-ին.
  28. https://www.bop.gov/inmateloc/
  29. 29,0 29,1 29,2 Kozakiewicz, Alicia (13 March 2014). «Alicia Kozakiewicz: It Happened To Me & Is Still Happening». Crime Feed. Վերցված է 18 March 2015-ին.
  30. «Re: 2019-21 Biennial Budget Request» (PDF). State of Wisconsin Department of Justice. Վերցված է 27 April 2019-ին.
  31. «Wisconsin gets electronics-sniffing dog to help in child predator investigations». WBAY Action News 2. Վերցված է 27 April 2019-ին.
  32. «One-of-a-kind dog helps sniff out child pornography in Wisconsin». WMTJ-TV Milwaukee. Վերցված է 27 April 2019-ին.
  33. «Alicia Kozakiewicz». University of Arkansas Clinton School of Public Service. Վերցված է 21 March 2015-ին.
  34. «Safeguarding Our Youth - Alicia Kozakiewicz's Inspiring Work». thechicagoschool.edu. The Chicago School of Professional Psychology. Վերցված է 27 April 2019-ին.

Արտաքին հղումներ


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսիա Կոզակիևիչ» հոդվածին։