Jump to content

«Տուբերկուլոզ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6. Տող 6.
Բարեբախտաբար միշտ չէ, որ օրգանիզմի վարակումը [[միկոբակտերիա]]ներով բերում է հիվանդության առաջացման: Այս առումով կարևոր նշանակություն ունեն կյանքի անբարենպաստ պայմանները և օրգանիզմի դիմադրողականության անկումը: Հիվանդության առաջացմանը նպաստում են թերսնուցումը, երկարատև ֆիզիկական և էմոցիոնալ լարվածությունը, որոշ խրոնիկական հիվանդություններ([[շաքարային դիաբետ]],[[խոցային հիվանդություն]], խրոնիկական [[ալկոհոլիզմ]] և այլն):
Բարեբախտաբար միշտ չէ, որ օրգանիզմի վարակումը [[միկոբակտերիա]]ներով բերում է հիվանդության առաջացման: Այս առումով կարևոր նշանակություն ունեն կյանքի անբարենպաստ պայմանները և օրգանիզմի դիմադրողականության անկումը: Հիվանդության առաջացմանը նպաստում են թերսնուցումը, երկարատև ֆիզիկական և էմոցիոնալ լարվածությունը, որոշ խրոնիկական հիվանդություններ([[շաքարային դիաբետ]],[[խոցային հիվանդություն]], խրոնիկական [[ալկոհոլիզմ]] և այլն):


Տուբերկուլյոզը տարածված է ամենուրեք: Ըստ ԱՀԿ-ի([[Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության]]) տվյալների(1990թ.) աշխարհում ամեն տարի հիվանդանում են մոտ 8 մլն. մարդ, որից 3-4 մլն-ը մահանում են այդ հիվանդությունից: Տուբերկուլյոզով հիվանդների ամենամեծ քանակությունը գրանցվել է [[Ասիա]]յի, [[Աֆրիկա]]յի և [[Լատինական Ամերիկա]]յի քիչ զարգացած երկրներում: Հայաստանում [[2010թ.]]-ին գրանցվել է տուբերկուլյոզի նոր 1331 դեպք:
Տուբերկուլյոզը տարածված է ամենուրեք: Ըստ ԱՀԿ-ի([[Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության]]) տվյալների(1990թ.) աշխարհում ամեն տարի հիվանդանում են մոտ 8 մլն. մարդ, որից 3-4 մլն-ը մահանում են այդ հիվանդությունից: Տուբերկուլյոզով հիվանդների ամենամեծ քանակությունը գրանցվել է [[Ասիա]]յի, [[Աֆրիկա]]յի և [[Լատինական Ամերիկա]]յի քիչ զարգացած երկրներում: Հայաստանում [[2010թ.]]-ին գրանցվել է տուբերկուլյոզի նոր 1331 դեպք:<ref name=fund4>{{cite web|url=http://news.am/arm/news/36789.html|title=Տուբերկուլյոզը Հայաստանում, թեեւ դանդաղ, բայց նահանջում է|accessdate=2012-03-13}}</ref>






16:37, 13 Մարտի 2012-ի տարբերակ

Թոքախտէ վարակված անձի մը թոքերը:

Տուբերկուլյոզ(լատիներեն tuberculum նշանակում է թմբիկ)- սպեցիֆիկ վարակիչ հիվանդություն է: Հարուցիչը տուբերկուլյոզի միկոբակտերիան է: Առավել հաճախ ախտահարվում են շնչառական օրգանները, սակայն ախտաբանական պրոցեսի մեջ ընդգրկվում են նաև այլ օրգան համակարգերը:

Համաճարակաբանության տեսանկյունից կարևորվում են կենսաբանական(կապված մարդու օրգանիզմի և հիվանդության հարուցիչի փոխազդեցության հետ) և սոցիալական(բնակչության և նրա առանձին խմբերի առողջական ու սոցիալական վիճակ) գործոնները: Վարակի հիմնական աղբյուր է հանդիսանում թոքերի տուբերկուլյոզով հիվանդ մարդը, որից վարակը փոխանցվում է օդակաթիլային, հազվադեպ` ալիմենտար(սննդի հետ) եղանակներով: Երկրորդական դեր ունեն վարակի մյուս աղբուրները. տուբերկուլյոզով հիվանդ խոշոր եղջերավոր կենդանիները, խոզերը, կատուները, շները, թռչունները, որոնցից մարդը կարող է վարակվել ինչպես օդակաթիլային, այնպես էլ կոնտակտային(շփման միջոցով) եղանակներով:

Բարեբախտաբար միշտ չէ, որ օրգանիզմի վարակումը միկոբակտերիաներով բերում է հիվանդության առաջացման: Այս առումով կարևոր նշանակություն ունեն կյանքի անբարենպաստ պայմանները և օրգանիզմի դիմադրողականության անկումը: Հիվանդության առաջացմանը նպաստում են թերսնուցումը, երկարատև ֆիզիկական և էմոցիոնալ լարվածությունը, որոշ խրոնիկական հիվանդություններ(շաքարային դիաբետ,խոցային հիվանդություն, խրոնիկական ալկոհոլիզմ և այլն):

Տուբերկուլյոզը տարածված է ամենուրեք: Ըստ ԱՀԿ-ի(Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության) տվյալների(1990թ.) աշխարհում ամեն տարի հիվանդանում են մոտ 8 մլն. մարդ, որից 3-4 մլն-ը մահանում են այդ հիվանդությունից: Տուբերկուլյոզով հիվանդների ամենամեծ քանակությունը գրանցվել է Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի քիչ զարգացած երկրներում: Հայաստանում 2010թ.-ին գրանցվել է տուբերկուլյոզի նոր 1331 դեպք:[1]





Հասարակ և մահացու վարակիչ հիվանդություն, տարածվում է բակտերիայի միջոցով: Գլխավորապես ախտահարում է թոքերը:

Տուբերկուլյոզը վարակային հիվանդություն է, որը կարող է ախտահարել թոքերը, ինչպես նաև մարմնի գրեթե ցանկացած օրգանները: Դա տարածվում է օդի միջոցով, մեկ անհատից մյուսին, երբ ախտահարված անհատները հազում են, ծիծաղում, փռշտում, երգում կամ նույնիսկ խոսում:[2]

Հայաստանում

Տուբերկուլյոզը հիմնական առողջական խնդիր է Հայաստանում, թերասնումի և վատ հիգենայի պատճառով:[2]

2005 թվականին Հայաստանում եղել է տուբերկուլյոզի 2000 նոր վարակ: 2006 թվականին, նվազել են 1500 նոր վարակի: Այդ թվից 750-ը երեխաներ ունեին: Ենթադրելով, որ ամեն ընտանիք երկու երեխա ունի, դա կազմում է 1500 երեխա, որոնք կարող են շփվել թոքախտի հետ:[3]

Հայաստանի ամեն մարզում կա մեկ տուբերկուլյոզ հիվանդանոց, և իրար վրա 70 բուժարանային աշխատասենյակներ շրջակա գյուղերում:[2] Դիլիջանի առողջարանի հիմնական ընդունակությունը տարեկան 500 երեխա է եղել, միջին բնակչության տևողությունը՝ 50 օր: Հայ Բժշկական Ֆոնդի շնորհիվ, 2009 թվականին նա կարող է ընդունել տարեկան 1000 երեխա.[3] պետությունը առողջարան ժամանող ամեն երեխային հատկացնում է 200,000 դրամ:[4]

Տուբերկուլյոզի դեղամիջոցը ապահովվում է GDDF անունով մի համընդհանուր կազմակերպության միջոցով: Գերմանիան նվիրաբերում է դեղամիջոցը և GDDF-ը այն տեղաբաշխում է Հայաստանին:

EURO TB անվամբ մի կազմակերպություն Հայաստանին նվիրել է 10 շարժական ֆլորոգրաֆներ, որոնք օգտագործվում են 10 մարզերի ամեն մի հիմնական հիվանդանոցում: Տարբեր աշխատասենյակների բժիշկների խմբեր պարբերաբար Երևան են ժամանում վարժեցման և տուբերկուլյոզի սեմինարների համար:[3]

Աղբյուրներ

  1. «Տուբերկուլյոզը Հայաստանում, թեեւ դանդաղ, բայց նահանջում է». Վերցված է 2012-03-13-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Հայ Բչշկական Ֆոնդ (անգլերեն)». Վերցված է 2009-05-27-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Հայ Բժշկական Ֆոնդի նախագծեր (անգլերեն)». Վերցված է 2009-05-27-ին.
  4. «Դիլիջանի Երեխաների Թոքախտի Առողջարան (անգլերեն)». Վերցված է 2009-05-27-ին.

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA