«Վալերի Զոլոտուխին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 15. Տող 15.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

== Արտաքին հղումներ==
* {{imdb name|id=0957749|name=Վալերի Զոլոտուխին}}
* [http://video.glasweb.com/persona/skp/валерий-золотухин/ Валерий Золотухин в программе «Смотрите, кто пришёл»], 27 декабря 2010 {{ref-ru}}
* [http://web.archive.org/web/20130308153204/http://www.itar-tass.com/c112/187912.html Досье] // на сайте ИТАР-ТАСС {{ref-ru}}
* [http://mr-peeping-tom.livejournal.com/2013/04/02/ Мистика судьбы: Золотухин и Линдт] {{ref-ru}}
* [http://chanson.ru/about/istorii_shansona/valeriy_zolotuhin-pevets_russkoy_dushi.html Валерий Золотухин — певец русской души] {{ref-ru}}

{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}


Տող 20. Տող 28.
[[Կատեգորիա:Ռուս դերասաններ]]
[[Կատեգորիա:Ռուս դերասաններ]]
[[Կատեգորիա:ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստներ]]
[[Կատեգորիա:ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստներ]]


{{Bio-stub}}

15:57, 15 փետրվարի 2017-ի տարբերակ

Վալերի Զոլոտուխին
ռուս.՝ Валерий Сергеевич Золотухин
Ծնվել էհունիսի 21, 1941(1941-06-21)
ԾննդավայրԲիստրիյ Իստոկ (գյուղ, Բիստրիյ Իստոկի շրջան), Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 30, 2013(2013-03-30) (71 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (1963)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, գրող, քաղաքական գործիչ, երգիչ և թատերական ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ

Վալերի Սերգեյի Զոլոտուխին (ռուս.՝ Валерий Сергеевич Золотухин, հունիսի 21, 1941, Բիստրի Իստոկ, Ալթայի երկրամասմարտի 30, 2013, Մոսկվա), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, ՌՍՖՍՀ ժողովրդական դերասան (19872011 թվականի սեպտեմբերից մինչև 2013 թվականի մարտը եղել է Տագանկայի թատրոնի գեղարվեստական ղեկավարը[1][2]։

Կենսագրություն

Վալերի Զոլոտուխինը ծնվել է Ալթայի երկրամասի Բիստրի Իստոկ գյուղում, կոլխոզի նախագահ Սերգե Իլարիոնովիչ և Մատրյոնա Ֆեդոսեևնա Զոլոտուխինների ընտանիքում: Մանկության տարիներից երազել է դառնալ դերասան և 1958 թվականին ընդունվել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի երաժշտական կոմեդիայի բաժին: Ինստիտուտն ավարտելուց հետո՝ 1963 թվականին, հրավիրվել է Մոսսովետի անվան թատրոն, որտեղ աշխատել է մեկ տարի[3]:

1964 թվականից Զոլոտուխինը եղել է Տագանկայի թատրոնի դերասան. այդ թատրոնի բեմում նրա առաջին աշխատանքը եղել է ջրկիր Վանգի դերը «Բարի մարդը Սեզուանից» ներկայացման մեջ: Նրա խաղացած դերերի թվում են Գրոշնիցկին «Մեր ժամանակի հերոսը», Ֆեոդոր Կուզկինը «Ողջը», Ալցեստը «Միզանտրոպ», Մեֆիստոֆելն ու Ֆաուստը «Խնջույք ժանտախտի ժամանակ» ներկայացումներում: Նա մասնակցել է նաև «Ընկածներն ու ողջերը» (ռուս.՝ «Павшие и живые»), «Լսե՛ք», «Ընկեր, հավատա...», «Վլադիմիր Վիսոցկի» բանաստեղծական ներկայացումներին[3]:

Կինոյում Վալերի Զոլոտուխինի նորամուտը կայացել է 1965 թվականին, երբ նա կատարել է Պետյա Տրոֆիմովի գլխավոր դերը Վլադիմիր Նազարովի «Փաթեթ» ֆիլմում, որ նկարահանվել է Լ. Պանտելեևի վիպակի հիման վրա[3]:

1960-ական թվականների վերջից դերասանը շատ է նկարահանվել կինոյում. նրան ճանաչում է բերել հատկապես տեղամասային ոստիկան Սերյոժկինի դերը «Տայգայի տերը» (ռուս.՝ «Хозяин тайги», 1969), «Վկայի անհետացումը» (ռուս.՝ «Пропажа свидетеля», 1971) և «Նախնական քննություն» (ռուս.՝ «Предварительное расследование», 1978) ֆիլմերում, ինչպես նաև գլխավոր դերը «Բումբարաշ» (ռուս.՝ «Бумбараш», 1971) ֆիլմում:

Ծանոթագրություններ

  1. «Валерий Золотухин попал в реанимацию: Голос России». Արխիվացված է օրիգինալից 2013-03-09-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
  2. «Валерий Золотухин покидает пост директора Театра на Таганке». Արխիվացված է օրիգինալից 2013-03-09-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Валерий Золотухин». Труппа. Театр на Таганке (официальный сайт). Արխիվացված է օրիգինալից 2013-04-04-ին. Վերցված է 2013-03-30-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Զոլոտուխին» հոդվածին։