Jump to content

«Ալմանսայի ամրոց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 29. Տող 29.
== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* Իսպանիայի ամրոցներ․ Ալմանսայի ամրոց; [http://www.castillosnet.org/espana/informacion.php?ref=AB-CAS-001 castillosnet.org] {{ref-es}}
* Իսպանիայի ամրոցներ․ Ալմանսայի ամրոց; [http://www.castillosnet.org/espana/informacion.php?ref=AB-CAS-001 castillosnet.org] {{ref-es}}
* Տուրիզմը Կաստիլիա-Լա Մանչայում․ Ալմանսայի ամրոց; [http://www.turismocastillalamancha.es/patrimonio/castillo-de-almansa-4764/visita/ turismocastillalamancha.es] {{ref-es}}
* Պատկերասրահ; [http://www.minube.com/fotos/rincon/68790 minube.com] {{ref-es}}
{{ՎՊԵ|Castillo de Almansa}}
{{ՎՊԵ|Castillo de Almansa}}
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}

10:21, 2 Սեպտեմբերի 2016-ի տարբերակ

Ալմանսայի ամրոց
Castillo de Almansa
Նկարագրություն
Տեսակդղյակ և հուշարձան
Վարչական միավորԱլմանսա[1]
Երկիր Իսպանիա[1]
Կառուցված12-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Castillo de Almansa Վիքիպահեստում

Ալմանսայի ամրոց (իսպ.՝ Castillo de Almansa), արաբների կողմից կառուցված, ապա կաթոլիկների կողմից հիմնավորապես վերանորոգված պաշտպանական կառույց Իսպանիայի հարավ-արևելքում՝ Ալբասետե գավառի Ալմանսա քաղաքում[2]: Հիմնադրվել է 12-րդ դարում մահմեդական Ալ-Մոհադների տոհմի ներկայացուցիչների կողմից[2], առաջին անգամ վերանորոգվել է 14-րդ դարում իսպանացի Խուան Մանուելի կողմից[3]: 15-րդ դարում ենթարկվել է երկրորդ, ավելի զգալի վերանորոգման մարքիզ Խուան Պաչենկոյի ղեկավարությամբ[3]:

Պատմություն

Ռեկոնկիստայի ուշ շրջանում ժամանակակից Ալմանսա քաղաքի տարածքը եղել է սահման քրիստոնեական Կաստիլիայի ու Արագոնի թագավորությունների և մահմեդական Մուրսիայի (Ալ-Անդալուսի մի մասը) միջև[4]: Այդ տարածքում 12-րդ դարում մահմեդականները հիմնադրում են բերդ-ամրոց: Որպես ամրոցի շինարարության վայր ընտրվել է ժայռապատ ամրոցը, որ շինարարությանը կապահովեր լրացուցիչ պաշտպանություն մի կողմից[4]: 13-րդ դարում ամրոցը գրավվել է քրիստոնյաների կողմից, որոնց ղեկավարում էր Խայմե I թագավորը: Դրանից հետո ամրոցն ընդլայնվել է ու ավելի ամրացվել[5]:

Հետագա մի քանի դարերի ընթացքում բերդն ունեցել է տարբեր տերեր, 13-րդ դարում մի որոշ ժամանակ եղել է Տաճարականների միաբանության սեփականություն: 15-րդ դարում անցել է Կաստիլիայի Խուան Պաչեկո մարքիզի տիրապետության տակ, ով՝ որպես Վիլենի երկրորդ մարքիզ, զգալի փոփոխություններ է կատարել ամրոցում, որոնց արդյունքում կառուցվել են դոնժոնը, պատերի կիսաշրջանաձև աշտարակները ու պաշտպանական հրակնատը: Կորցնելով իր ռազմավարական նշանակությունը՝ 14-րդ դարից ամրոցն Իսպանիայի շատ այլ ամրոցների նման երկար ժամանակ եղել է լքված և ավերվել է:

1919 թվականին Ալմանսայի քաղաքապետը հանդես է եկել ամրոցը քանդելու առաջարկությամբ[2], սակայն Պատմության թագավորական ակադեմիայի ու Սան Ֆերնանդոյի կերպարվեստի թագավորական ակադեմիայի ներկայացուցիչների ջանքերի շնորհիվ ամրոցը ոչ միայն պահպանվել է, այլև 1921 թվականին ստացել է Իսպանիայի պատմա-գեղարվեստական ազգային հուշարձանի կարգավիճակ[6]: 1952 թվականից ամրոցում անցկացվում են վերակառուցողական աշխատանքներ, որոնց նպատակն է շինությանը տալ այն տեսքը, ինչ այն ուներ Պաչեկոյի դարաշրջանում[2]:

Ամրոցի կառուցվածք

Ամրոցը կառուցվել է հարաբերականորեն փոքր ժայռի վրա, որն ունի «Արծվի բլուր» (իսպ.՝ Cerro del Águila) պատմական անունը: Ամրոցն ունի տարբեր բարձրությունների վրա գտնվող մի քանի մակարդակներ[3]: Ամենաբարձր մակարդակում գտնվում է դոնժոնը: Ամրոցն ունի մի քանի գետնուղիներ, արևելյան ու արևմտյան կողմերում կան դարպասներ, սակայն ներկայում օգտագործվում են միայն արևմարդեն գոյություն չունեցող տյան դարպասները[4]: Դոնժոնի աշտարակը ունի նկուղ, որտեղ կարելի էր իջնել առաջին հարկի հատակին գտնվող դռնակով, ներկայում գոյություն չունեցող միջանկյալ հարկից կամ աշտարակի վերին հատվածում գտնվող պատշգամբից, ուր կարելի էր բարձրանալ ժայռի մեջ փորված պտուտակաձև աստիճաններով: Ամրոցի պատերը գոտևորել են ժայռը, անկյուններում տեղակայված են կիսաշրջանաձև աշտարակները, պատերը վերևում ատամնաձև են:

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Իսպանիայի ամրոցներ․ Ալմանսայի ամրոց; castillosnet.org (իսպ.)
  • Տուրիզմը Կաստիլիա-Լա Մանչայում․ Ալմանսայի ամրոց; turismocastillalamancha.es (իսպ.)
  • Պատկերասրահ; minube.com (իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմանսայի ամրոց» հոդվածին։