«Դիեգո Մարադոնա»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 55. | Տող 55. | ||
Դիեգոյի ընտանիքն ապրում էր երեքսենյականոց բնակարանում, որը գտնվում էր [[Բուենոս Այրես]]ի հարավային ծայրամաս հանդիսացող Վիլյա Ֆիորիտո աղքատ թաղամասում,<ref name="article-item/55867">{{cite web|title=Я — Диего|url=http://www.sovsport.ru/gazeta/article-item/55867|publisher=euro-football.ru|date=16 января 2001|accessdate=2010-06-10|archiveurl=http://www.webcitation.org/5w9p5kfHD|archivedate=2011-02-01}}</ref> Ասամոր և Մարիո Բրավո փողոցների խաչմերուկում:<ref name="Выборнов"/> Ընտանիքն էլ աղքատ էր, և երեխաները, ծնողներին օգնելու համար, կավից ծաղկամաններ էին ծեփում ու վաճառում տեղի շուկայում և աշխատած ողջ գումարը տալիս էին մորը:<ref name="Выборнов"/> Դրանով զբաղվում էր նաև Դիեգոն: Ավելի ուշ Դիեգոն ասել է. «Եթե ծնողներս լուսինն էլ խնդրեն ինձնից, ես ամեն ինչ կանեմ, որ ձեռք բերեմ այն: Եվ դա դեռ չնչին բան կլինի այն ամենի համեմատ, ինչ նրանք են արել ինձ համար»: <ref name="footballplayers.ru1"/> |
Դիեգոյի ընտանիքն ապրում էր երեքսենյականոց բնակարանում, որը գտնվում էր [[Բուենոս Այրես]]ի հարավային ծայրամաս հանդիսացող Վիլյա Ֆիորիտո աղքատ թաղամասում,<ref name="article-item/55867">{{cite web|title=Я — Диего|url=http://www.sovsport.ru/gazeta/article-item/55867|publisher=euro-football.ru|date=16 января 2001|accessdate=2010-06-10|archiveurl=http://www.webcitation.org/5w9p5kfHD|archivedate=2011-02-01}}</ref> Ասամոր և Մարիո Բրավո փողոցների խաչմերուկում:<ref name="Выборнов"/> Ընտանիքն էլ աղքատ էր, և երեխաները, ծնողներին օգնելու համար, կավից ծաղկամաններ էին ծեփում ու վաճառում տեղի շուկայում և աշխատած ողջ գումարը տալիս էին մորը:<ref name="Выборнов"/> Դրանով զբաղվում էր նաև Դիեգոն: Ավելի ուշ Դիեգոն ասել է. «Եթե ծնողներս լուսինն էլ խնդրեն ինձնից, ես ամեն ինչ կանեմ, որ ձեռք բերեմ այն: Եվ դա դեռ չնչին բան կլինի այն ամենի համեմատ, ինչ նրանք են արել ինձ համար»: <ref name="footballplayers.ru1"/> |
||
=== Los Cebollitas === |
|||
Ութ տարեկանում Մարադոնան ծանոթացավ տասնամյա [[Գոյյո Կարիսո]]յի հետ, որը խաղում էր «Արխենտինոս Խունիորս» ակումբի մանկական թիմում: Կարիսոն տարված էր ֆուտբոլով, այդ հողի վրա էլ տղաներն ընկերացան. առավել փորձված Կարիսոն կրտսեր ընկերոջը պատմում էր անցյալի ականավոր ֆուտբոլիստների մասին, որոնք Մարադոնային շատ էին հետաքրքրում<ref name="Выборнов"/>: |
|||
[[1969|1969 թվական]]ի կեսերին Կարիսոն Մարադոնային ծանոթացրեց «Արխենտինոս Խունիորս»-ի [[սկաուտ]] և մինչև 14 տարեկանների թիմի մարզիչ Ֆրանսիսկո Կորնեխոյի հետ<ref name="article-item/55867"/><ref name="О себе">{{Ռուսերեն գիրք|автор = Марадона Д. А., перевод Юнгер М.|заглавие = Диего Армандо Марадона. О себе о футболе и не только|оригинал = Yo soy el Diego|ссылка = |ответственный = |издание = |место = Москва|издательство = АСТ и У-Фактория|год = 2010|том = 1|страницы =18-22, 24-25, 28, 32-35, 38, 40, 47-50, 53-58, 66-67, 69-71, 75-76, 80-84, 87-88, 99-100, 106-107, 111-112, 115-117, 119, 122, 126, 128, 130, 136, 139-142, 143-145, 147, 149, 157, 161, 165-166, 174-175, 177-178, 181, 186, 192, 194-195, 197-199, 202-203, 205, 208, 211-212, 217-220, 222-224, 233, 245-247, 250-252, 254, 256, 258-259, 261, 268, 271, 276-280|страниц = 320|серия = |isbn =9785170592685|тираж =4000}}</ref>: Առաջին իսկ ցուցադրական խաղում Մարադոնան այնքան լավ խաղաց, որ Կորնեխոն կասկածեց նրա տարիքի հարցում` մտածելով, որ տղան [[գաճաճություն|գաճաճ]] է<ref name="О себе"/>: Կորնեխոն Մարադոնային հրավիրեց այցելել ավագ թիմի խաղերը, որտեղ Դիեգոն, մյուս պատանի խաղացողների նման, գնդակ էր տալիս ֆուտբոլիստներին: Այդ տղաներից Կորնեխոն ստեղծեց «Սոխուկներ» ({{lang-es|Los Cebollitas}}) թիմը, որը «Արխենտինոս Խունիորս»-ի պատանեկան թիմն էր հանդիսանում: Նա տղաներին ապահովեց համազգեստով և դաշտով, որտեղ պարբերաբար անցկացվում էին մարզումները: Թիմը բավականին ուժեղ էր ստացվել. պատանի ֆուտբոլիստները հաղթում էին տեղի բոլոր պատանեկան թիմերին: «Սոխուկներ»-ի առաջնորդը Մարադոնան էր, որը տիրապետում էր հրաշալի տեխնիկայի, դաշտում ճիշտ որոշումներ կայացնելու ունակությանը և գտնվում էր գերազանց ֆիզիկական վիճակում, ինչի շնորհիվ կարողանում էր երկու [[խաղակես]]ի ընթացքում անընդհատ վազել` գրեթե առանց հոգնելու: Դիեգոյի անգնահատելի արժանիքներից մեկն էլ այն էր, որ նա ոտքերին հարվածներ ստանալուց վայր չէր ընկնում: [[Ֆրանսիսկո Կորնեխո]]ն ասում էր. ''«Դեռ այն ժամանակ Մարադոնան կարողանում էր գնդակի հետ անել գրեթե ամեն ինչ: Նա նման էր փայտե չընկնող տիկնիկի. ինչքան ուզում ես` հրիր, նա, միևնույն է, կանգնած կմնա»'': Այդ ամենով հանդերձ` Դիեգոն թիմի մյուս անդամներից փոքր էր երեք տարով<ref name="view-sport.ru">{{cite web|title=Диего Армандо Марадона|url=http://view-sport.ru/2008/05/28/diego-armando-maradona-diego-armando-maradona/|publisher=view-sport.ru|accessdate=2010-04-09|deadlink=unknown-host}}</ref><ref name="О себе"/>: |
|||
«Սոխուկները» գնալով կատարելագործվում էին. հաճախակի էին դառնում երկնիշ թվով հաղթանակները: Մարադոնայի թիմի [[ապոթեոզ]]ը դարձավ «Ռիվեր Փլեյթ» երիտասարդական թիմի հետ մրցախաղը [[1971]] թվականի [[սեպտեմբերի 21]]-ին, որն ավարտվեց 7:1 հաղթական հաշվով: Այդ խաղում Դիեգոն, որն ընդամենը 10 տարեկան էր, 5 գոլ խփեց: Բանն այն է, որ նա խաղից առաջ խոստացել էր վնասվածք ստացած ընկերոջը, որ երկու գոլ կխփի իր, երեքն` ընկերոջ փոխարեն: ''«Դաշտում մենք մեքենաներ էինք հիշեցնում: Բոլորին հաղթում էինք, նույնիսկ 20:0 հաշվով: Մենք երազում էինք խաղալ հանրահայտ «Ռիվեր Փլեյթ»-ի պատանեկան թիմի հետ, որն այդ ժամանակ Արգենտինայի չեմպիոնն էր: Վերջապես այդ մրցախաղը կայացավ: Մենք հաղթեցինք 7:1 հաշվով, և ես մի հրաշալի գոլ խփեցի, իսկ ընդամենը խփեցի 5-ը, ինչպես և խոստացել էի: Պետք էր տեսնել, թե հակառակորդն ինչպես էր կատաղում և դաշտով մեկ վազում հետևիցս»''<ref name="soccerland.ru">{{cite web|title=Диего Марадона. Биография игрока|url=http://www.soccerland.ru/footballstars/trofyroom21.html|publisher=soccerland.ru|accessdate=2010-05-11|archiveurl=http://www.webcitation.org/5w9p86WhK|archivedate=2011-02-01}}</ref>: |
|||
Այդ մրցախաղից հետո Մարադոնայի մասին սկսեցին խոսել` որպես արգենտինական ֆուտբոլի ապագա գերաստղի, իսկ ''Clarín'' թերթը Դիեգոյի մասին հոդված գրեց, որում սխալմամբ նրան անվանել էին Կարադոնա<ref name="Себольитас"/>: Թիմն այնքան ուժեղ էր խաղում, որ հասավ 136 խաղ անընդմեջ առանց պարտության ցուցանիշին<ref name="О себе"/><ref name="Себольитас">{{cite web|title=Официальный сайт Марадоны — Себольитас|url=http://www.diegomaradona.com/historia/cebollas/ceb76.html|lang=es|publisher=diegomaradona.com|accessdate=2010-04-09|deadlink=404|archiveurl=http://web.archive.org/20061104152650/www.diegomaradona.com/historia/cebollas/ceb76.html|archivedate=2006-11-04}}</ref>: «[[Բենֆիլդ]]»-ի երիտասարդական թիմի հետ խաղից առաջ Դիեգոն լուրջ վնասեց ձեռքը, վերքի վրա 7 կար դրվեց, և Կորնեխոն չէր ցանկանում նրան դաշտ թողնել: Սակայն Մարադոնան, մարզչին համոզելով, խաղաց այդ մրցախաղում` խփելով 5 գոլ, և նրա ակումբը հաղթեց 7:1<ref name="О себе"/> հաշվով: Ներքին մրցաշարերից բացի` թիմը մասնակցում էր նաև [[Պերու]]ում և [[Ուրուգվայ]]ում տեղի ունեցող մրցույթներին: «Սոխուկներ»-ում խաղի հետ միաժամանակ` Մարադոնան ելույթ էր ունենում «Արխենտինոս Խունիորս»-ի խաղերի ընդմիջումներում` գնդակով հնարքներ ցուցադրելով: Այդ ունակության համար նա հրավիրվեց հեռուստատեսություն` ''«Sabados Circulares»'' հեռուսատածրագրի կողմից<ref>{{cite web|title=En el recuerdo|url=http://www.clarin.com/diario/1999/09/25/c-01106d.htm|lang=es|publisher=Clarin|accessdate=2010-04-09|archiveurl=http://www.webcitation.org/6121Tp7uq|archivedate=2011-08-18}}</ref>: |
|||
12 տարեկանից Մարադոնան սկսեց խաղալ «Արխենտինոս Խունիորս»-ի երիտասարդական կազմում: Որպեսզի Դիեգոն կարողանար խաղալ «Խունիրս»-ում, մարզիչն ստիպված էր թաքցնել նրա տարիքը, որը ցածր էր թույլատրելի սահմանից: Այդ պատճառով Մարադոնան սկսեց խաղալ «Կարմիր բզեզներ» թիմում` ուրիշի անվան տակ<ref name="Yo soy el Diego">{{Ռուսերեն գիրք|автор = Diego Armando Maradona.|часть = |заглавие = Yo soy el Diego|оригинал = |ссылка = |ответственный = |издание = |место = |издательство = Planeta|год = 2000|том = 1|pages = 20, 26, 47, 71, 79, 84, 93—96, 220, 221, 240, 250|allpages = |серия = |isbn = |тираж = }} |
|||
</ref>: [[1973]] թվականին «Արխենտինոս»-ի երիտասարդական թիմը Էվիթի գավաթի եզրափակչում հաղթեց «Ռիվեր Փլեյթին»` 5:4 հաշվով: Այդ խաղում Մարադոնան գոլ խփեց` շրջանցելով 7 խաղացողի: Խաղից մեկ շաբաթ անց «Ռիվեր Փլեյթ»-ի նախագահ [[Ուիլյամ Քեյթ]]ը Դիեգոյի հորն առաջարկեց գնել Մարադոնային, սակայն մերժում ստացավ: Հաջորդ տարի թիմը հաղթեց Արգենտինայի իններորդ լիգայի չեմպիոնատը` դուրս գալով ութերորդ լիգա: 1975 թվականին թիմը կարողացավ առաջ անցնել ամենամոտ գտնվող թիմից 10 միավորով, և Դիեգոն ուղարկվեց «Արխենտինոս»-ի յոթերորդ թիմ: Յոթերորդ թիմում նա խաղաց ընդամենը երկու խաղ, և նրան անմիջապես տեղափոխեցին հինգերորդ թիմ: Հինգերորդ թիմում Մարադոնան խաղաց չորս մրցախաղ և տեղափոխվեց երրորդ թիմ: Երրորդ թիմում Դիեգոն անցկացրեց երեք խաղ, որից հետո նրան տեղափոխեցին «Արխենտինոս Խունիորս»-ի հիմնական կազմ<ref name="О себе"/>: |
|||
Չնայած այս նվաճումներին, Մարադոնայի ընտանիքն առաջվա պես աղքատ էր: Դիեգոյից հետո ընտանիքում ծնվել էին եղբայրները` Ռաուլը և Ուգոն, և քույրը` Կլավդիան: Հայրը խրախուսում էր որդու նախասիրությունը` ամեն օր աշխատանքից հետո նրան ակումբ մարզումների տանելով, հույս ունենալով, որ որդին հռչակավոր ֆուտբոլիստ կդառնա և դուրս կբերի ընտանիքն այդ աղքատություհից: ''«Հայրս շարունակում էր աշխատել ալրաղացում: Նա միշտ աշխատանքից գալիս էր հոգնած: Աշխատում էր երկու հերթով` առավոտյան և երեկոյան: Ցորենը բերվում էր ամբողջ օրն անընդմեջ, և թարմ աղացած ալյուրն անմիջապես վերադարձվում էր տիրոջը: Այնուամենայնիվ, ցերեկը նա բռնում էր ձեռքս և տանում ինձ ակումբ...»''<ref name="Выборнов"/>: |
|||
== Նվաճումները == |
== Նվաճումները == |
09:32, 26 Մայիսի 2014-ի տարբերակ
Դիեգո Մարադոնա իսպ.՝ Diego Armando Maradona | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Դիեգո Արմանդո Մարադոնա | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Մականուն | El Pibe de Oro[1] | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 30, 1960 (63 տարեկան) | ||
Ծննդավայր |
Լանուս, ![]() | ||
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 25, 2020[2] (60 տարեկան) | ||
Մահվան վայր | Dique Luján, Tigre Partido, Բուենոս Այրես, Արգենտինա[3] | ||
Հասակ | 1.67 սմ | ||
Քաշ | 70 կիլոգրամ | ||
Դիրք | Կիսապաշտպան, Հարձակվող | ||
Պատանեկան կարիերա | |||
1970-1976 | Արգենտինոս Ջունիորս | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1976–1981 1981–1982 1982–1984 1984–1991 1992–1993 1993 1995–1997 |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
166 (116) 42 (28) 36 (22) 188 (81) 26 (5) 5 (0) 30 (7) | |
Ազգային հավաքական | |||
1977-1994 | Արգենտինա | 91 (34) | |
Մարզչական կարիերա | |||
1994 1995 2008-2010 2011-ներկա |
Մանդիյու Ռասինգ Ավելյանեդա Արգենտինա Ալ-Վասլ | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Դիեգո Արմանդո Մարադոնա (իսպ.՝ Diego Armando Maradona; 1960թ. հոկտեմբերի 30, Լանուս, Բուենոս-Այրես նահանգ), արգենտինացի ֆուտբոլիստ, նրա խաղը աչքի է ընկել արտակարգ տեխնիկայով և ստանդարտ դրությունների հիանալի կատարմամբ։
Ծնվել է 1960 թ. հոկտեմբերի 30-ին Լանուսում։ Մարադոննայի ընտանիքն ապրում էր Վիլյա Ֆիորիտո շրջանում, որը քաղաքի ամենաաղքատ բնակավայրն էր համարվում։ Մանկուց զբաղվել է ֆուտբոլով՝ 10 տարեկանում հայտնվելով Արգենտինոս «Խունիորս» երիտասարդական թիմում։ Ակումբի առաջին թիմում իր նորամուտը նշել է 15 տարեկանում, իսկ մեկ տարի անց հագել է Արգենտիանայի ազգային երիտասարդական հավաքականի մարզաշապիկը։ 1978 թ. Մարադոնային վերջին պահին հանում են ազգային թիմից, որը Սեսար Մենոտիի գլխավորությամբ դառնում է աշխարհի չեմպիոն։ Մարադոնան հավաքականի կազմում մասնակցել է 1979 թ. երիտասարդական արաջնությանը՝ նվաճելով ոսկե մեդալ։
1981 թվականին տեղափոխվել է «Բոկա Խունիորս» թիմ։ 1982 թ. Մարադոնան ազգային հավաքականի կազմում մասնակցել է Իսպանիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը։ 21-ամյա արգենտինացին երկու անգամ գրավել է Հունգարիայի հավաքականի դարպասը, սակայն նրա թիմը չի կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը։ 1986 թ. Մեքսիկայում Արգենտինայի հավաքականը նվաճել է ոսկե մեդալները, իսկ Մարադոնային շատերը սկսել են համարել աշխարհի լավագույն խաղացող։ Մրցաշարում Դիեգոն խփել է 5 գնդակ, որոնցից մեկը հետագայում ճանաչվել է աշխարհի արաջնությունների պատմության մեջ լավագույնը։ Այդ գոլը Մարադոննան խփել է անգլիացիների հետ 1/4 եզրափակիչ խաղում, շրջանցելով մրցակցի 5 ֆուտբոլիստի և դարպասապահ Պիտեր Շիլտոնին։ Դրանից 3 րոպե առաջ Մարադոնան գոլ էր խփել ձեռքով, որը սակայն մրցավարի կողմից հաշվվել էր։ Խաղից հետո կայացած մամլո-ասուլիսի ժամանակ Մարադոնան հայտարարեց, որ այդ վիճելի գոլը խփել է «մասամբ իր գլխով, և մասամբ էլ Աստծո ձեռամբ»[6]։
1982 թ. Մարադոնան տեղափոխվել է Եվրոպա։ Երկու տարի հանդես գալով «Բարսելոնայի» կազմում՝ Մարադոնան 1984 թ. տեղափոխվում է Իտալական «Նապոլի»։ 1986-87 թթ. մրցաշրջանում նեապոլցիները դառնում են Իտալիայի չեմպիոն և երկրի գավաթակիր։ 1989-90 թթ. մրցաշրջանում նրանք նորից հաջողութjան են հասնում ազգային առաջնությունում։ 1989 թ. «Նապոլին», եզրափակչում հաղթելով «Շտուտգարտին», նվաճում է ՈւԵՖԱ-ի գավաթը։
Աշխարհի 1990 թ. առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը, որի կազմում հանդես էր գալիս Մարադոնան, 0-1 հաշվով զիջել է ԳՖՀ-ի հավաքականին։
Որոշ ժամանակ խաղալով «Սևիլիայում»՝ Մարադոննան 1993 թ. տեխափոխվել է հայրենիք։ 1994 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում Մարադոնան 15 ամսով որակազրկման է ենթարկվում, քանի որ նրա արյան մեջ հայտնաբերվեցին թմրադեղեր, որոնք ժամանակավորապես բարձրացնում են կենսագործունեությունը (դոպինգ)։ Առանց Մարադոնայի Արգենտինայի հավաքականը պարտվում է խմբային խաղերում և դուրս մնում մրցաշարից։ Արգենտինայի հավաքականի կազմում Մարադոնան անցկացրել է 91 խաղ և խփել 34 գոլ։ Երեք տարի անց՝ 1997 թ. ֆուտբոլիստն ընդհանրապես հեռանում է պրոֆեսիոնալ ֆուտբոլից։ 2008 թ.-ին Մարադոնան գլխավորել է Արգենտինայի ազգային հավաքականը։ Աշխարհի 2010 թ.-ի առաջնությունում նրա սաները 1/4 եզրափակիչում պարտվել են գերմանացիներին և դուրս մնացել հետագա պայքարից։ Մրցաշարի ավարտից որոշ ժամանակ անց Դիեգո Մարադոնային հեռացնում են զբաղեցրած պաշտոնից։
Դիեգո Մարադոնան իր երկրպագուների կողմից ստացել է «ոսկե տղա» մականունը։
Կենսագրություն
Մանկություն
Դիեգո Արմանդո Մարադոնան ծնվել է 1960 թվականի հոկտեմբերի 30-ին (կիրակի)` առավոտյան ժամը 5-ին, Բուենոս-Այրես գավառում գտնվող Լանուս քաղաքի Էվիտա կլինիկայում: Նա ծնվել է Դոն Դիեգոյի ընտանիքում: Հայրն աշխատում էր Տրիտումոլ հողմաղացում [7] որպես բանվոր, իսկ մայրը` Դալմա Սալվադորա Ֆրանկոն, տնային տնտեսուհի էր: Դիեգոն ընտանիքի հինգերորդ, բայց առաջին արու զավակն էր, ուներ չորս քույր` Ռիտան, Աննան, Էլզան և Մարիան: [8] Դալմա Սալվադորան ասում էր. «Նա բոլորովին չչարչարեց ինձ. շաբաթ ամբողջ օրը ես ինձ շատ լավ էի զգում, իսկ գիշերն ինձ կլինիկա տարան: Նա շատ արագ լույս աշխարհ եկավ: Այդ պահին ես միայն մի բան էի խնդրում. որպեսզի նա առողջ ծնվի և լավ մարդ դառնա: Բարեբախտաբար, այդ ամենն իրականացավ, կարծում եմ, դեռ մի բան էլ ավելի»:[7]
Մարադոնայի ընտանիքի արմատները ծագում են Իտալիայից: Դիեգոն Մարկո Պոլոյի հետնորդներից է:[9][10] Նա ունի նաև խորվաթական արմատներ. Սալվադորայի տատիկի օրիորդական ազգանունն էր` Կարիոլիչ, իսկ նրա հայրը ծնվել էր Կորչուլա կղզում:[11]
10 ամսական հասակում Դիեգոն սկսեց քայլել: Ինչպես Արգենտինայի երեխաների մեծամասնությունը, Մարադոնան վաղ հասակից սկսել է գնդակով վազվզել. այն, ինչ անում էին երեխաները, դժվար է ֆուտբոլ անվանել. նրանք պարզապես վազվզում էին և հարվածում գնդակին:[8]
Երբ Մարադոնան 7 տարեկան էր, նրա հորաքույր Նենոյի որդին` Բետոն,[7] նվիրեց նրան կյանքի առաջին գնդակը: Դիեգոն այնքան էր ուրախացել նվերի համար, որ առաջին գիշերը գնդակը գրկած անցկացրեց: Հետո Դիեգոն գնդակը դուրս բերեց բակ, որպեսզի պարծենա ընկերների մոտ, սակայն, որոշելով գնդակը ոչ ոքի չտալ, կրկին տուն բերեց այն: Ամբողջ ձմեռ գնդակը մնաց Դիեգոյի ննջարանում, և միայն երբեմն-երբեմն նա տանը քույրերի հետ խաղում էր գնդակով:[8] Գարնանը Դիեգոն այնուամենայնիվ որոշեց գնդակը բակ հանել. հայրը նրան ցույց տվեց, թե ինչպես է պետք հարվածել, իսկ որդին պարզապես մարզվում էր պատի մոտ` ձախ ոտքով գնդակին հարվածներ հասցնելով:
Երբ Դիեգոն մարզումների շնորհիվ արդեն սովորել էր բավականին լավ հարվածել գնդակին, նա սկսեց իրենից մեծ տղաների հետ արդեն իսկական ֆուտբոլ խաղալ: Սակայն խաղում նա դեռ հաջողակ չէր. ավելի մեծ խաղացողները սլանում էին նրա կողքով կամ պարզապես շրջանցում նրան, և վիրավորված Մարադոնան գրկում էր գնդակն ու ամուր սեղմում կրծքին:[8] Աստիճանաբար Մարադոնան սկսեց սովորել և, ինչպես բոլորը դաշտում, սկսեց խաղալ: Նա կարող էր ժամերով խաղալ, այսպես կոչված, «Յոթ դաշտեր» տարածքում, որտեղ կազմակերպվում էին բակային մրցախաղերը:[12] Դիեգոն գերադասում էր խաղալ ազատ պաշտպանի դերում, միայն ավելի մեծ հասակում նա անցավ հարձակվողի դերին:[13] Աստիճանաբար Մարադոնան դարձավ բակի խաղացողներից տեխնիկապես ամենաուժեղը, և դպրոցական թիմերից յուրաքանչյուրն ուզում էր, որպեսզի նա իրենց կազմում խաղա: «Ռեմեդիոս դե Էսկալադա Սան-Մարտին» դպրոցն ընդունվելուց անմիջապես հետո Մարադոնան ընդգրկվեց Էսկալադայի ֆուտբոլային թիմի կազմում, որտեղ խաղում էին տարրական դասարանների աշակերտները:[8] 1999 թվականին իր գրքում Մարադոնան գրել է. «Ես միշտ ասում եմ, որ պրոֆեսիոնալ եմ դարձել` սկսած ամենավաղ հասակից: Ես խաղում էի այն թիմի կազմում, որն առաջինն էր ինձ հրավիրում: Երբեմն ինձ տնից դուրս չէին թողնում, և այդ ժամանակ ես խելագարի պես ոռնում էի: Այնուամենայնիվ, մրցախաղից 5 րոպե առաջ Տոտան միշտ թույլ էր տալիս դուրս գալ: Բայց հորս` դոն Դիեգոյին, համոզելու համար շատ ավելի մեծ ջանքեր էին պահանջվում: Ես հասկանում էի ծերուկիս, և ինչպե՞ս չհասկանայի, եթե նա բացարձակապես ամեն ինչ անում էր, որպեսզի մենք քաղցած չմնանք ու սովորենք: Նա շատ էր ուզում, որ ես ուսում ստանամ»:[7]
Դիեգոյի ընտանիքն ապրում էր երեքսենյականոց բնակարանում, որը գտնվում էր Բուենոս Այրեսի հարավային ծայրամաս հանդիսացող Վիլյա Ֆիորիտո աղքատ թաղամասում,[12] Ասամոր և Մարիո Բրավո փողոցների խաչմերուկում:[8] Ընտանիքն էլ աղքատ էր, և երեխաները, ծնողներին օգնելու համար, կավից ծաղկամաններ էին ծեփում ու վաճառում տեղի շուկայում և աշխատած ողջ գումարը տալիս էին մորը:[8] Դրանով զբաղվում էր նաև Դիեգոն: Ավելի ուշ Դիեգոն ասել է. «Եթե ծնողներս լուսինն էլ խնդրեն ինձնից, ես ամեն ինչ կանեմ, որ ձեռք բերեմ այն: Եվ դա դեռ չնչին բան կլինի այն ամենի համեմատ, ինչ նրանք են արել ինձ համար»: [9]
Los Cebollitas
Ութ տարեկանում Մարադոնան ծանոթացավ տասնամյա Գոյյո Կարիսոյի հետ, որը խաղում էր «Արխենտինոս Խունիորս» ակումբի մանկական թիմում: Կարիսոն տարված էր ֆուտբոլով, այդ հողի վրա էլ տղաներն ընկերացան. առավել փորձված Կարիսոն կրտսեր ընկերոջը պատմում էր անցյալի ականավոր ֆուտբոլիստների մասին, որոնք Մարադոնային շատ էին հետաքրքրում[8]:
1969 թվականի կեսերին Կարիսոն Մարադոնային ծանոթացրեց «Արխենտինոս Խունիորս»-ի սկաուտ և մինչև 14 տարեկանների թիմի մարզիչ Ֆրանսիսկո Կորնեխոյի հետ[12][14]: Առաջին իսկ ցուցադրական խաղում Մարադոնան այնքան լավ խաղաց, որ Կորնեխոն կասկածեց նրա տարիքի հարցում` մտածելով, որ տղան գաճաճ է[14]: Կորնեխոն Մարադոնային հրավիրեց այցելել ավագ թիմի խաղերը, որտեղ Դիեգոն, մյուս պատանի խաղացողների նման, գնդակ էր տալիս ֆուտբոլիստներին: Այդ տղաներից Կորնեխոն ստեղծեց «Սոխուկներ» (իսպ.՝ Los Cebollitas) թիմը, որը «Արխենտինոս Խունիորս»-ի պատանեկան թիմն էր հանդիսանում: Նա տղաներին ապահովեց համազգեստով և դաշտով, որտեղ պարբերաբար անցկացվում էին մարզումները: Թիմը բավականին ուժեղ էր ստացվել. պատանի ֆուտբոլիստները հաղթում էին տեղի բոլոր պատանեկան թիմերին: «Սոխուկներ»-ի առաջնորդը Մարադոնան էր, որը տիրապետում էր հրաշալի տեխնիկայի, դաշտում ճիշտ որոշումներ կայացնելու ունակությանը և գտնվում էր գերազանց ֆիզիկական վիճակում, ինչի շնորհիվ կարողանում էր երկու խաղակեսի ընթացքում անընդհատ վազել` գրեթե առանց հոգնելու: Դիեգոյի անգնահատելի արժանիքներից մեկն էլ այն էր, որ նա ոտքերին հարվածներ ստանալուց վայր չէր ընկնում: Ֆրանսիսկո Կորնեխոն ասում էր. «Դեռ այն ժամանակ Մարադոնան կարողանում էր գնդակի հետ անել գրեթե ամեն ինչ: Նա նման էր փայտե չընկնող տիկնիկի. ինչքան ուզում ես` հրիր, նա, միևնույն է, կանգնած կմնա»: Այդ ամենով հանդերձ` Դիեգոն թիմի մյուս անդամներից փոքր էր երեք տարով[15][14]:
«Սոխուկները» գնալով կատարելագործվում էին. հաճախակի էին դառնում երկնիշ թվով հաղթանակները: Մարադոնայի թիմի ապոթեոզը դարձավ «Ռիվեր Փլեյթ» երիտասարդական թիմի հետ մրցախաղը 1971 թվականի սեպտեմբերի 21-ին, որն ավարտվեց 7:1 հաղթական հաշվով: Այդ խաղում Դիեգոն, որն ընդամենը 10 տարեկան էր, 5 գոլ խփեց: Բանն այն է, որ նա խաղից առաջ խոստացել էր վնասվածք ստացած ընկերոջը, որ երկու գոլ կխփի իր, երեքն` ընկերոջ փոխարեն: «Դաշտում մենք մեքենաներ էինք հիշեցնում: Բոլորին հաղթում էինք, նույնիսկ 20:0 հաշվով: Մենք երազում էինք խաղալ հանրահայտ «Ռիվեր Փլեյթ»-ի պատանեկան թիմի հետ, որն այդ ժամանակ Արգենտինայի չեմպիոնն էր: Վերջապես այդ մրցախաղը կայացավ: Մենք հաղթեցինք 7:1 հաշվով, և ես մի հրաշալի գոլ խփեցի, իսկ ընդամենը խփեցի 5-ը, ինչպես և խոստացել էի: Պետք էր տեսնել, թե հակառակորդն ինչպես էր կատաղում և դաշտով մեկ վազում հետևիցս»[16]:
Այդ մրցախաղից հետո Մարադոնայի մասին սկսեցին խոսել` որպես արգենտինական ֆուտբոլի ապագա գերաստղի, իսկ Clarín թերթը Դիեգոյի մասին հոդված գրեց, որում սխալմամբ նրան անվանել էին Կարադոնա[17]: Թիմն այնքան ուժեղ էր խաղում, որ հասավ 136 խաղ անընդմեջ առանց պարտության ցուցանիշին[14][17]: «Բենֆիլդ»-ի երիտասարդական թիմի հետ խաղից առաջ Դիեգոն լուրջ վնասեց ձեռքը, վերքի վրա 7 կար դրվեց, և Կորնեխոն չէր ցանկանում նրան դաշտ թողնել: Սակայն Մարադոնան, մարզչին համոզելով, խաղաց այդ մրցախաղում` խփելով 5 գոլ, և նրա ակումբը հաղթեց 7:1[14] հաշվով: Ներքին մրցաշարերից բացի` թիմը մասնակցում էր նաև Պերուում և Ուրուգվայում տեղի ունեցող մրցույթներին: «Սոխուկներ»-ում խաղի հետ միաժամանակ` Մարադոնան ելույթ էր ունենում «Արխենտինոս Խունիորս»-ի խաղերի ընդմիջումներում` գնդակով հնարքներ ցուցադրելով: Այդ ունակության համար նա հրավիրվեց հեռուստատեսություն` «Sabados Circulares» հեռուսատածրագրի կողմից[18]:
12 տարեկանից Մարադոնան սկսեց խաղալ «Արխենտինոս Խունիորս»-ի երիտասարդական կազմում: Որպեսզի Դիեգոն կարողանար խաղալ «Խունիրս»-ում, մարզիչն ստիպված էր թաքցնել նրա տարիքը, որը ցածր էր թույլատրելի սահմանից: Այդ պատճառով Մարադոնան սկսեց խաղալ «Կարմիր բզեզներ» թիմում` ուրիշի անվան տակ[19]: 1973 թվականին «Արխենտինոս»-ի երիտասարդական թիմը Էվիթի գավաթի եզրափակչում հաղթեց «Ռիվեր Փլեյթին»` 5:4 հաշվով: Այդ խաղում Մարադոնան գոլ խփեց` շրջանցելով 7 խաղացողի: Խաղից մեկ շաբաթ անց «Ռիվեր Փլեյթ»-ի նախագահ Ուիլյամ Քեյթը Դիեգոյի հորն առաջարկեց գնել Մարադոնային, սակայն մերժում ստացավ: Հաջորդ տարի թիմը հաղթեց Արգենտինայի իններորդ լիգայի չեմպիոնատը` դուրս գալով ութերորդ լիգա: 1975 թվականին թիմը կարողացավ առաջ անցնել ամենամոտ գտնվող թիմից 10 միավորով, և Դիեգոն ուղարկվեց «Արխենտինոս»-ի յոթերորդ թիմ: Յոթերորդ թիմում նա խաղաց ընդամենը երկու խաղ, և նրան անմիջապես տեղափոխեցին հինգերորդ թիմ: Հինգերորդ թիմում Մարադոնան խաղաց չորս մրցախաղ և տեղափոխվեց երրորդ թիմ: Երրորդ թիմում Դիեգոն անցկացրեց երեք խաղ, որից հետո նրան տեղափոխեցին «Արխենտինոս Խունիորս»-ի հիմնական կազմ[14]:
Չնայած այս նվաճումներին, Մարադոնայի ընտանիքն առաջվա պես աղքատ էր: Դիեգոյից հետո ընտանիքում ծնվել էին եղբայրները` Ռաուլը և Ուգոն, և քույրը` Կլավդիան: Հայրը խրախուսում էր որդու նախասիրությունը` ամեն օր աշխատանքից հետո նրան ակումբ մարզումների տանելով, հույս ունենալով, որ որդին հռչակավոր ֆուտբոլիստ կդառնա և դուրս կբերի ընտանիքն այդ աղքատություհից: «Հայրս շարունակում էր աշխատել ալրաղացում: Նա միշտ աշխատանքից գալիս էր հոգնած: Աշխատում էր երկու հերթով` առավոտյան և երեկոյան: Ցորենը բերվում էր ամբողջ օրն անընդմեջ, և թարմ աղացած ալյուրն անմիջապես վերադարձվում էր տիրոջը: Այնուամենայնիվ, ցերեկը նա բռնում էր ձեռքս և տանում ինձ ակումբ...»[8]:
Նվաճումները
Թիմային
- «Բոկա Ջունիորս»
- ։ Արգենտինայի չեմպիոն - 1981
- «Բարսելոնա»
- ։ Իսպանիայի գավաթ -1983
- ։ Իսպանիայի լիգայի գավաթ - 1983
- ։ Իսպանիայի սուպերգավաթ - 1984
- «Նապոլի»
- ։ Իտալիայի չեմպիոն -1987, 1990
- ։ Իտալիայի գավաթ - 1987
- ։ ՈւԵՖԱ-յի գավաթ - 1988-1989
- ։ Իտալիայի սուպերգավաթ - 1990
- Արգենտինայի հավաքական
- ։ Աշխարհի չեմպիոն (մինչև 20 տարեկան), 1979
- ։ Աշխարհի չեմպիոն - 1986
- ։ Աշխարհի առաջնության արծաթե մրցանակ - 1990
- ։ Արտեմիո Ֆրանկիի գավաթ - 1993
Անձնական
Ծանոթագրություններ
- ↑ https://encuentro.gob.ar/programas/10416
- ↑ https://autority.snk.sk/cgi-bin/koha/opac-authoritiesdetail.pl?marc=1&authid=200320
- ↑ https://www.clarin.com/zonales/conmocion-country-murio-maradona-recibimos-vecino-_0_JQopO_t9U.html
- ↑ http://de.fifa.com/worldcup/awards/golden-ball/intro.html
- ↑ https://www.fundacionkonex.org/premios1990-deportes
- ↑ Maradona: I hold my hands up Wells, Tom; The Sun; Accessed 29-01-08
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «Биография Диего Марадоны». maradona.cc. Արխիվացված է օրիգինալից 2011-02-01-ին. Վերցված է 2010-06-10-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 Выборнов Ю. В., Горанский И. В. Марадона, Марадона…. — Физкультура и спорт, 1989. — Т. 1. — 192 с. — (Звезды зарубежного спорта). — ISBN 5278001860
- ↑ 9,0 9,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «footballplayers%ru1
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «Потомок Марко Поло». Спорт-Экспресс. 27 сентября 2002. Արխիվացված է օրիգինալից 2011-02-01-ին. Վերցված է 2010-04-09-ին.
- ↑ «Biography of Diego Armando Maradona» (անգլերեն). new-dimension-software.com. Արխիվացված է օրիգինալից 2011-02-01-ին. Վերցված է 2010-05-21-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 «Я — Диего». euro-football.ru. 16 января 2001. Արխիվացված է օրիգինալից 2011-02-01-ին. Վերցված է 2010-06-10-ին.
- ↑ «Двуличный гений: Диего Армандо Марадона». euro-football.ru. 12 апреля 2006. Արխիվացված է օրիգինալից 2011-02-01-ին. Վերցված է 2010-04-09-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Марадона Д. А., перевод Юнгер М. Диего Армандо Марадона. О себе о футболе и не только = Yo soy el Diego. — Москва: АСТ и У-Фактория, 2010. — Т. 1. — С. 18-22, 24-25, 28, 32-35, 38, 40, 47-50, 53-58, 66-67, 69-71, 75-76, 80-84, 87-88, 99-100, 106-107, 111-112, 115-117, 119, 122, 126, 128, 130, 136, 139-142, 143-145, 147, 149, 157, 161, 165-166, 174-175, 177-178, 181, 186, 192, 194-195, 197-199, 202-203, 205, 208, 211-212, 217-220, 222-224, 233, 245-247, 250-252, 254, 256, 258-259, 261, 268, 271, 276-280. — 320 с. — 4000 экз. — ISBN 9785170592685
- ↑ «Диего Армандо Марадона». view-sport.ru. Վերցված է 2010-04-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Диего Марадона. Биография игрока». soccerland.ru. Արխիվացված է օրիգինալից 2011-02-01-ին. Վերցված է 2010-05-11-ին.
- ↑ 17,0 17,1 «Официальный сайт Марадоны — Себольитас» (իսպաներեն). diegomaradona.com. Արխիվացված է օրիգինալից 2006-11-04-ին. Վերցված է 2010-04-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «En el recuerdo» (իսպաներեն). Clarin. Արխիվացված է օրիգինալից 2011-08-18-ին. Վերցված է 2010-04-09-ին.
- ↑ Diego Armando Maradona. Yo soy el Diego. — Planeta, 2000. — Т. 1. — P. 20, 26, 47, 71, 79, 84, 93—96, 220, 221, 240, 250.
Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA