Օտտո Կուուսինեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտտո Կուուսինեն
ֆիններեն՝ Otto Wille Kuusinen և ռուս.՝ Отто Вильгельмович Куусинен
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 4, 1881(1881-10-04)[1][2]
ԾննդավայրLaukaa, Կենտրոնական Ֆինլանդիա, Ֆինլանդիա
Մահացել էմայիսի 17, 1964(1964-05-17)[3][1][2][…] (82 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[3]
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
ՔաղաքացիությունՖինլանդիայի մեծ իշխանություն,  Ֆինլանդիա, Ֆինլանդիայի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուֆիններեն
ԿրթությունՀելսինկիի համալսարան և Ալեքսանդրյան կայսերական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող, բանաստեղծ, գրական քննադատ և դիվանագետ
ԱմուսինԱյնո Կուուսինեն
Զբաղեցրած պաշտոններՖինլանդիայի խորհրդարանի պատգամավոր և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունՖինլանդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, ԽՄԿԿ, Ֆինլանդիայի կոմունիստական կուսակցություն և Socialist Workers' Party of Finland?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո
ԵրեխաներՀերտտա Կուուսինեն
 Otto Wille Kuusinen Վիքիպահեստում

Օտտո Վիլհելմովիչ Կուուսինեն (ռուս.՝ Отто Вильгельмович Куусинен, հոկտեմբերի 4, 1881(1881-10-04)[1][2], Laukaa, Կենտրոնական Ֆինլանդիա, Ֆինլանդիա - մայիսի 17, 1964(1964-05-17)[3][1][2][…], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), Ֆին կոմունիստ, հետագայում՝ խորհրդային քաղաքական գործիչ, գրական պատմաբան և բանաստեղծ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, Կոմունիստական կուսակցության անդամ (1904

1904 թվականից ղեկավարել է ֆիննական սոցիալ-դեմոկրատական կուսակցության ձախ թևը։ 1906-1908 թվականներին եղել է ՖՍԴԿ տեսական օրգան «Սոսիալիստինեն այկակաուսլեհտի», 1907-1916 թվականներին՝ կենտրոնական օրգան «Տյույոմիես»-ի խմբագիր, 1909-1910 թվականներին՝ ՖՍԴԿ ԳԿ անդամ, 1911-1917 թվականներին՝ նախագահ, 1908-1917 թվականներին՝ Ֆինլանդիայի սեյմի դեպուտատ։

1918 թվականի օգոստոսին մասնակցել է Ֆինլանդիայի կոմկուսի ստեղծմանը, եղել է Կոմինտերնի I, III-VII կոնգրեսների պատգամավոր, III կոնգրեսում, 1921 թվականին, ընտրվել է ԿԻԳԿ անդամ, 1921-1939 թվականներին՝ քարտուղար։ 1940-1958 թվականներին՝ Կարելա-Ֆիննական ԽՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահ։ Եղել է կուսակցության XII-XVII, XIX-XXII համագումարների պատգամավոր, 1941 թվականից՝ ԽՄԿԿ ԿԿ անդամ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի խորհրդա-ֆիննական ռազմաճակատում («Ձմեռային պատերազմ») կարմիրբանակայինների ջախջախումից հետո փախչել է Խորհրդային Միություն և մինչև կյանքի վերջն ապրել այնտեղ։

1952-1953 թվականներին և 1957 թվականից՝ ԽՄԿԿ ԿԿ նախագահության անդամ և ԽՄԿԿ ԿԿ քարտուղար։ ԽՍՀՄ I-VI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ 1956-1962 թվականներն՝ ԽՍՀՄ պառլամենտական խմբի, ԽՍՀՄ Գերագույն սովետի Ազգությունների սովետի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Куусинен Отто Вильгельмович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Työväentutkimus (фин.) — 2010. — P. 120. — ISSN 0784-1272; 1459-7780
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Կուուսինեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 37