Սաբահաթին Ալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաբահաթին Ալի
թուրքերեն՝ Sabahattin Ali
Ծնվել էփետրվարի 25, 1907(1907-02-25)[1][2][3][…]
ԾննդավայրArdino, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էապրիլի 2, 1948(1948-04-02)[4][3][5][…] (41 տարեկան)
Վախճանի վայրԿրկլարելի, Թուրքիա[4]
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, լրագրող, բանաստեղծ և վիպասան
Քաղաքացիություն Թուրքիա և  Օսմանյան կայսրություն
Ուշագրավ աշխատանքներEsirler (The Prisoners)?, Մադոննան մուշտակով, Սատանան մեր ներսում է, Յուսուֆը Կույուջակից և ապակե պալատ
Ստեղծագործությունների ցանկSabahattin Ali bibliography?
ԶավակներՖիլիզ Ալի
Изображение автографа
 Sabahattin Ali Վիքիպահեստում

Սաբահաթին Ալի (Sabahattin Аli, փետրվարի 25, 1907(1907-02-25)[1][2][3][…], Ardino, Օսմանյան կայսրություն - ապրիլի 2, 1948(1948-04-02)[4][3][5][…], Կրկլարելի, Թուրքիա[4]), թուրք գրող։ Պատմվածքները, վիպակներն ու վեպերը գրված են քննադատական ռեալիզմի դիրքերից, պատկերում են Թուրքիայի կյանքը՝ սոցիալական հակասությունների ամբողջ սրությամբ։ Սաբահաթին Ալին համարվում է սոցիալիստական ռեալիզմի նախակարապետը թուրքական գրականության մեջ։ 1945 թվականից աշխատակցել է առաջադիմական մամուլին, հրատարակել «Մարկո Փասա» («Marko Pasa») երգիծաթերթը։ Սպանվել է Թուրքիայից հեռանալու փորձ կատարելիս։ Սահմանվել է թուրք նովելիստներին տրվող Սաբահաթին Ալիի անվան ամենամյա գրական մրցանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբահաթին Ալի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 106