Մարգարիտա Լուի Դրեյֆուս
Մարգարիտա Լուի Դրեյֆուս ռուս.՝ Маргарита Олеговна Богданова | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1, 1962[1][2][3] (62 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Շվեյցարիա |
Մասնագիտություն | գործարար |
Ամուսին | Robert Louis-Dreyfus? |
Երեխաներ | Kyril Louis-Dreyfus? |
Margarita Louis-Dreyfus Վիքիպահեստում |
Մարգարիտա Լուի Դրեյֆուս (ի ծնե՝ Մարգարիտա Օլեգովնա Բոգդանովա[4], հունիսի 1, 1962[1][2][3], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ֆրանսիացի գործարարուհի, Եվրոպայի ամենահարուստ կանանցից մեկը՝ 3,4 միլիարդ դոլար կարողությամբ[5], աշխարհի ամենահարուստ ռուս կինը[6], Շվեյցարիայի քաղաքացի։ Մարսելի «Օլիմպիկ» ֆուտբոլային թիմի նախկին մեծամասնական սեփականատեր։ Louis Dreyfus Company կոնգլոմերատի տնօրենների խորհրդի նախագահ։ Գործարար ամուսնու՝ Ռոբերտ Լուիս Դրեյֆուսի մահից հետո ժառանգել է նրա կարողությունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1962 թվականին[7] Լենինգրադի աղքատ ընտանիքում։ Ինչպես ասում Լուի Դրեյֆուսը, նրա ծնողները մահացել են գնացքի վթարից, երբ նա դեռ 10 տարեկան էր։ Սանկտ Պետերբուրգի Fontanka ինտերնետային հրատարակությունը 2016 թվականին իրականացրել է սեփական հետաքննությունը, որի համաձայն՝ Լուի Դրեյֆուսի ծնողները՝ բազմիցս դատապարտված Օլեգ Իվանովը և Նատալյա Բոգդանովան, ձերբակալվել են 1966 թվականին, այդ ժամանակ Լուի Դրեյֆուսը մանկատանն էր։
1980-ականներին նա ամուսնացել է շվեյցարացի ուսանողի հետ և տեղափոխվել Ցյուրիխ։ Աշխատել է բիզնես ֆիրմայում որպես օգնական։ 1989 թվականին հանդիպել է Ռոբերտ Լուի Դրեյֆուսին, ում հետ ամուսնացել է 1992 թվականի մայիսի 15-ին։ Ունի երեք երեխա։ 1992 թվականին ծնվել է Էրիկը, իսկ 1998 թվականին՝ երկվորյակները՝ Մորիսը և Սիրիլը։ Տիրապետում է հինգ լեզուների՝ ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, անգլերեն և գերմաներեն։ Երբ Ռոբերտ Լուի Դրեյֆուսը մահացավ լեյկոզից 2009 թվականի հուլիսի 4-ին, նա ժառանգեց Louis Dreyfus Group-ը, ընտանեկան ընկերությունը, որը հիմնադրվել էր 1851 թվականին, ինչպես նաև Օլիմպիկ ֆուտբոլային ակումբը (Մարսել)։ Մարգարիտան ներկայումս փաստացի ամուսնացած է բանկիր Ֆիլիպ Հիլդենբրանդի հետ։ Զույգը ունի երկվորյակ դուստրեր՝ Արինա Գիլդենբրանդ և Իզաբելլա Գիլդենբրանդ (ծնված 2016 թվականի մարտի 20-ին)։
2020 թվականի նոյեմբերին Լուի Դրեյֆուսի կարողությունը Forbes-ի կողմից գնահատվել է 5,6 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ հայտնի դարձավ, որ Louis-Dreyfus-ը, ով ուներ հացահատիկի վաճառող Louis Dreyfus Group-ի 96% բաժնետոմսերը, պայմանավորվածություն է ձեռք բերել ընկերության 45%-ը վաճառել ADQ Աբու Դաբի սուվերեն հարստության հիմնադրամին։ Նպատակն է մարել մոտ 1 միլիարդ դոլարի պարտքերը, որոնք գոյացել են ամուսնու մահից հետո ակտիվների միավորման արդյունքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.bloomberg.com/billionaires/profiles/margarita-louisdreyfus/
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ Бульварная мечта. «Фонтанка» дарит вам историю не детскую, но правдивую, будто сказку Արխիվացված 2016-04-19 Wayback Machine «Фонтанка»
- ↑ «Margarita Louis-Dreyfus on Forbes Lists». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Margarita Louis-Dreyfus - Forbes». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
- ↑ Laurent Telo, Margarita Louis-Dreyfus, la tsarine de l’OM Արխիվացված 2012-06-07 Wayback Machine sur lemonde.fr, 4 mai 2012
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.kp.ru/daily/26511.3/3379278/
- САМАЯ БОГАТАЯ РОССИЯНКА ЖИВЁТ ВО ФРАНЦИИ
- Louis Dreyfus Արխիվացված 2022-05-27 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարիտա Լուի Դրեյֆուս» հոդվածին։ |
|