Ծնվել է Արևմտյան ՀայաստանիՎան քաղաքում։ 1920 թ.-ին ավարտել է ԹիֆլիսիՆերսիսյան դպրոցը, 1926 թ.-ին՝ Ադրբեջանի համալսարանի պատմության ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Բաքվի Հովհ. Թումանյանի անվան հայկական միջնակարգ դպրոցում։ 1931 թ.-ից աշխատել է Երևանում։ 1931-1954 թթ.-ին եղել է «Սովետական Հայաստան» օրաթերթի ոճաբանն ու թարգմանիչը։ 1947 թ.-ին «Հայ-հաբեշական առնչությունները VII դարից մինչև XX դարը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։ Մահացել է Երևանում[2]։