Լիլի Պոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլի Պոնս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունֆր.՝ Lily Pons
Ի ծնե անունԼիլի Պոնս
Ծնվել էապրիլի 12, 1898(1898-04-12)[1][2][3][…]
Դրագինյան[4]
Երկիր Ֆրանսիա և  ԱՄՆ
Մահացել էփետրվարի 13, 1976(1976-02-13)[1][2][3][…] (77 տարեկան)
Դալաս[4]
ԳերեզմանԳրան Ժաս
Ժանրերօպերա
Մասնագիտությունքնարակոլորատուրային սոպրանո
Երգչաձայնկոլորատուրային սոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
ԱմուսինAndre Kostelanetz?
Պարգևներ
 Lily Pons Վիքիպահեստում

Լիլի Պոնս (ֆր.՝ Lily Pons, ապրիլի 12, 1898(1898-04-12)[1][2][3][…], Դրագինյան[4] - փետրվարի 13, 1976(1976-02-13)[1][2][3][…], Դալաս[4]), ֆրանսիացի երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես օպերային երգչուհի առաջին անգամ հանդես է եկել 1927 թվականին, Լակմեի դերերգով (Լ․ Դելիբի «Լակմե»)։ Լիլի Պոնսի գործունեությունը կապված է եղել հիմնականում Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա»-ի հետ (1931-1955 թթ.)։ Կատարել է գլխավորապես քնարական դերերգեր իտալական և ֆրանսիական օպերաներում՝ Ջիլդա, Վիոլետա (Վերդիի «Ռիգոլետտո», «Տրավիատա»), Ռոզինա (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Ֆիլինա (Թոմայի «Մինյոն») են։ Հյուրախաղերով հանդես է եկել «Քովենտ Գարդեն» (Լոնդոն), «Կոլոն» (Բուենոս Այրես) և այլ թատրոններում։ Ելույթներ է ունեցել նաև որպես համերգային երգչուհի։ Լիլի Պոնսը 20-րդ դարի ականավոր երգչուհիներից էր՝ օժտված տեմբրի մաքրությամբ ու փայլով աչքի ընկնող թեթե, ճկուն և դինամիկ ձայնով։ Նկարահանվել է կինոյում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլի Պոնս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 377