Yelawolf

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Yelawolf
Բնօրինակ անունանգլ.՝ Michael Wayne Atha
Նաև հայտնի է որպեսYelawolf
Ծնվել էդեկտեմբերի 30, 1979(1979-12-30)[1][2] (44 տարեկան)
Gadsden, Ալաբամա, ԱՄՆ[3]
Երկիր ԱՄՆ
Ժանրերհիփ հոփ, էմո ռոք, country rap? և ռոք
Մասնագիտությունռեփեր, երգիչ, երգերի հեղինակ և դերասան
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլColumbia Records
ԿրթությունAntioch Comprehensive High School?
Կայքyelawolf.com
 Yelawolf Վիքիպահեստում

Մայքլ Ուայն Էտնա (անգլ.՝ Michael Wayne Atha, դեկտեմբերի 30, 1979(1979-12-30)[1][2], Gadsden, Ալաբամա, ԱՄՆ[3]), ամերիկացի ռեփեր, ավելի հայտնի է Yelawolf մականունով։ Պայմանագրեր է ունեցել Shady Records և Interscope Records ձայնագրման լեյբլների հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլը ծնվել է Գադսդենում (Ալաբամա), նրա երակներով հոսում է եվրոպացու և հնդական չերոկի ցեղի արյունը։ Ծնողները բաժանվել են և նա մնացել է մոր հետ՝ փոխելով բազմաթիվ դպրոցներ։ Ընտանիքը անընդհատ տեղափոխվում էր, այդ իսկ պատճառով Yelawolf-ն ապրել է Լուիզիանայում, Ատլանտայում, Նեշվիլում, ինչպես նաև Կալիֆոռնիայում, բայց իր իրական հայրենիքը ռեփերը համարում է Գադսենը, որտեղ նա ընտանիքով վերադարձել էր երկար ճամփորդությունից հետո։

Ինչպես յուրաքանչքուր դեռահաս, այնպես էլ Yelawolf-ը մոլեգնում էր դառնալ պրոֆեսիոնալ սկեյթբորդիստ։ Նա իր թմի հետ երթևեկում էր քաղաքներով։ Սակայն Մայքլը որոշում է զբաղվել երաժշտությամբ։ Հիմա նա արդեն ունի պայմանագիր Shady Records-ի հետ և հաջողակ ալբոմ, բայց առաջ նա անծանոթ քաղաքում նույնիս ապրելու տեղ չուներ։

Շնորհակալ եմ Աստծուն, որ ճիշտ ընտրություն եմ կատարել։ Այդ բոլոր տասը տարիների ընթացքում ես գնում էր երազանքի հետևից՝ փորձելով իրականացնել այն։ Շատերը չեն գնում մինչև վերջ, չեն օգտագործում բոլոր ուժերը և այդ պատճառով 99%-ը չեն հասնում հաջողության, նրանք ոչինչ չեն զոհաբերի։ Նրանք չեն հասկանում, որ դա նորմալ է, երբ քեզ մոտ չի հաջողվում, դու պետք է ունենաս դժվարություններ, միշտ չէ որ կարող ես լինել բարձրության վրա, երբ գնում ես երազանքիդ հետևից։ Դու ունես ռիսկ կորցնել ամեն ինչ՝ ընկերների, ընտանիքը, ամեն ինչ։ Ոչինչ նշանակություն չունի, միայն երազանքը։ Ես չունեի պլան Բ, ես շարժվում էի միայն Ա պլանով։
- Մայքլ Ուայն Էտնա

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին նա մասնակցել է Միսի Էլիոթի հետ «The Road to Stardom» հեռուստահաղորդմանը։ 2010 թվականին Exclaim! կանադական երաժշտական վեբ կայքի հարցազրույցում ասել է, որ հիփ-հոփ առաջխաղացմանն իրեն ոգեշնչում է André 3000-ը ամերիկական OutKast ռեփ դուետից։

2007 թվականին Yelawolf-ը ստորագրեց պայմանագիր Columbia Records-ի հետ և ձայնագրեց Fearin' And Loathin' In Smalltown, U.S.A. ալբոմը, բայց ալբոմը չի թողարկվել և նույն տարի նա դուրս է գալիս լեյբլից։ 2010 թվականին նա ստացել էր հրավեր Friday Night At St.Andrews-ից (D-12-Bizarre խմբի անդամների ալբոմ), հայտնվել Big Boi, Paul Wall և Juelz Santana ալբոմներում։ Նրա միքսթեյփը՝ Trunk Muzik 0-60-ը եղել է նրա առաջին ծրագիրը, որը ձայնագրման լեյբլի հետ, և թողարկվել է 2010 թվականի նոյեմբերի 22-ին Ghet-O-Vision Entertainment և Interscope Records-ի նշանով։

2011 թվականի մարտին «XXL» հայտնի ամսագրի կազմին հայտվեց նա Էմինեմի և այլ Shady Records 2.0-ի նոր դեմքերի, ամերիկական անդերգրաունդ ռեփ գրուպայի՝ Slaughterhouse-ի հետ։ 2011 թվականի նոյեմբերի 21-ին նրա առաջին ստուդիական ալբոմը՝ Radioactive-ը հայտնվեց վաճառակետերում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Creek Water (2005 թվական)
  • Fearin' And Loathin' In Smalltown, U.S.A. (2007 թվական) (Չի թողարկվել)
  • Radioactive (2011 թվական)
  • Love Story (2015 թվական)
  • Trial By Fire (2017 թվական)

EP[խմբագրել | խմբագրել կոդը]

Միասնական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Slumdon Bridge EP (Էդ Շիրանի հետ միասին) (2012 թվական)
  • Psycho White (Psycho White EP (Տրևիս Բարկերի հետ միասին) (2012 թվական)
  • Black Fall EP (DJ Paul-ի հետ միասին) (2013 թվական)
  • Hotel (Jim Jonsin-ի հետ միասին) (2016 թվական)
  • Country Cousins (Big K.R.I.T.-ի հետ միասին) (2016—2017թվականներ)
  • Whiskey Boys (Rittz թվականներ) (2016—2017 թվականներ)
  • Միասնական ծրագիր Bones Owens և DJ Klever հետ միասին (2016—2017 թվականներ)
  • Psycho White 2 (Տրևիս Բարկերի հետ ) (2016—2017 թվականներ)
  • Միասնական ծրագիր Մերիլին Մենսոնի հետ (2016—2017 թվականներ)

Микстейпы[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Piss’n in a Barrel of Bee’z (2005 թվական)
  • Ball of Flames: The Ballad of Slick Rick E. Bobby (2007 թվական)
  • Stereo (2008 թվական)
  • Trunk Muzik (2010 թվական)
  • Heart of Dixie (2012 թվական)
  • Trunk Muzik Returns (2013 թվական)

Սոլո սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանոււմ Թվական Ալբոմ
Kickin' 2007 թվական Fearin' And Loathin' In Smalltown, U.S.A.
Pop The Trunk 2010 թվական Trunk Muzik 0-60
I Just Wanna Party (ft. Gucci Mane) 2010 թվական Trunk Muzik 0-60
Daddy's Lambo 2011 թվական Trunk Muzik 0-60
Hard White (Up In The Club) (ft. Lil Jon) 2011 թվական Radioactive
Let's Roll (ft. Kid Rock) 2012 թվական Radioactive
Push'Em (with Travis Barker) 2012 թվական Psycho White
Box Chevy V 2014 թվական Love Story
Honey Brown 2014 թվական TDE
Till It’s Gone 2014 թվական Love Story
Whiskey In A Bottle 2015 թվական Love Story
American You 2015 թվական Love Story
Best Friend (ft. Eminem) 2015 թվական Love Story
Devil In My Veins 2015 թվական Love Story
To Whom It May Concern 2015 թվական Trial By Fire [?]
Daylight 2016 թվական Trial By Fire
Shadows 2016 թվական Trial By Fire
Row Your Boat 2017 թվական Trial By Fire
Punk 2017 թվական Trial By Fire
Get Mine 2017 թվական Trial By Fire

Հրավիրվածն կատարումներ (միասնական երգեր)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դիրքը ԱՄՆ-ի հիթ շքերթում Ալբոմ
U.S. U.S. R&B U.S. Rap
2009 թվական «Rocketman» (Prof & St. Paul Slim) Recession Music[4]
«I Run» (Slim Thug) 49 20 Boss of all Bosses
«Mixin' Up the Medicine» (Juelz Santana) Born to Lose, Built to Win
2010 թվական «Down this Road» (Bizarre) Friday Night at St. Andrews
«You Ain’t No DJ» (Big Boi) Sir Lucious Left Foot: The Son of Chico Dusty
«Live It» (Paul Wall featuring Jay Electronica and Raekwon) Heart of a Champion
2011 թվական «Worldwide Choppers» (Tech N9ne featuring Twista and Busta Rhymes)[5] All 6s and 7s
«Let’s Go» (Travis Barker featuring Lil Jon, Busta Rhymes and Twista) Give the Drummer Some
«2.0 Boys» (Eminem featuring Slaughterhouse and Yelawolf) TBA
«Rough» (Game featuring Yelawolf) The R.E.D. Album
2016 թվական «Out Of Control featuring Travis Barker» Psycho White 2 [?]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1018046860 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Recession Music | Stophouse
  5. «In The Studio: Tech N9ne & Yelawolf Work On 'Worldwide Choppers'». hiphop-n-more.com. 2011 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Yelawolf» հոդվածին։