Էդ Շիրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Էդ Շիրան
Հիմնական տվյալներ
Ծնվել է փետրվարի 17, 1991 (1991-02-17) (23 տարեկան)
Մեծ Բրիտանիա Հալիֆաքս (Արևմտյան Յորքշիր), Մեծ Բրիտանիա
Երկիր Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ժանրեր Փոփ, ֆոլք, աքուսթիք
Մասնագիտություն Հեղինակ-կատարող, երաժիշտ
Կայք www.edsheeran.com

Էդվարդ Քրիստոֆեր Շիրան (Edward Christopher Sheeran) (Փետրվար 17, 1991) անգլիացի հեղինակ-կատարող։ Առաջին կոմերցիոն հաջողությունն ունեցավ 2011 թվականի հունիսին «The A Team» սինգլի շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել]

Շիրանը ծնվել է Հալիֆաքսում (Արևմտյան Յորքշիր), ավելի ուժ տեղափոխվել է Ֆրամլինգհեմ (Սուֆոլք)։ Վաղ հասակում նա սովորեց կիթառ նվագել և սկսեց երգեր հորինել Thomas Mills High School-ում սովորելու ժամանակ։ 2005 թվականին արված առաջին ձայնագրությունները լույս են տեսել "The Orange Room" մինի-ալբոմում։ Շիրանը թողարկեց ևս որկու մինյոն․

  • Ed Sheeran (2006),
  • Want Some? (2007

2008 թվականին տեղափոխվեց Լոնդոն, որտեղ սկսեց ամենօրյա համերգներ տալ՝ սկսելով ոչ մեծ հրապարակներից։ 2009 թվականին Շիրանը տվեց 312 համերգ։ Իր խոսքերով, նա կարդաց հարցազրույցը Ջեյմս Մորիսոնի հետ, որում վերջինս անկեղծացավ, որ տարվա ընթացքում տվել է 200 համերգ։ Շիրանը որոշեց գերազանցել այդ թիվը։ Նույն ժամանակ նա թողարկեց "You Need E’s" մինի-ալբոմը և շուտով գնաց շրջագայության "Just Jack"-ով։ 2010 թվականի փետրվարին "YouTube"-ի "SB.TV" ալիքով Շիրանը թողարկեց «You Need Me, I Don’t Need You» երգի տեսահոլովակը և լույս ընծայեց հերթական "Loose Change" մինի-ալբոմը։ Ապրիլին նա մեկնեց Լոս-Անջելես, ունեցավ կատարումներ ամբողջ քաղաքով մեկ և գրավեց Ջեյմի Ֆոքսիուշադրությունը, որը երգչին կանչեց իր ռադիո-շոուին։ 2011 թվականին Էդ Շիրանը պայմանագիր կնքեց "Asylum և Atlantic Records"-ի հետ, և սեպտեմբերին դուրս եկավ նրա մեկնարկային տաղավարային (ստուդիո) ձայնասկավառակը՝ «+» անվանումով, որը գլխավորեց բրիտանական հիթ-շքերթները։ 2012 թվականին Շիրանը ելույթ ունեցավ Նիք Մեյսոնի ("Pink Floyd") և Մայք Ռեզերֆորդի ("Genesis, Mike & the Mechanics") հետ նույն բեմում Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ։ Էդ Շիրանից (կիթառ),Ռեզերֆորդից (12-լարանոց կիթառ), Ռիչարդ Ջոնսից (բաս) և Նիք Մեյսոնից (հարվածային գործիքներ) կազմված խումբը կատարեց «Wish You Were Here» երգը՝ "Pink Floyd"-ի 1975 թվականի համանուն ալբոմից։ Շիրանը եղավ 2012 թվականին "One Direction" խմբի կողմից, որպես սինգլ թողարկված,«Little Things» երգի համահեղինակը։2012 թվականի վերջին ուղևորվեց միջազգային շրջագայության Մայքլ Ռոզենբերգի ("Passenger") հետ։

Սկավառակագրություն[խմբագրել]

Ed Sheeran.jpg
Տաղավարային ալբոմներ[խմբագրել]
Այլ ալբոմներ[խմբագրել]
  • 2011 — No. 5 Collaborations Project
Մինի-ալբոմներ[խմբագրել]
  • 2005 — The Orange Room
  • 2006 — Ed Sheeran
  • 2007 — Want Some?
  • 2009 — You Need Me
  • 2010 — Loose Change
  • 2010 — Songs I Wrote with Amy
  • 2010 — Live at the Bedford
  • 2011 — One Take
  • 2011 — iTunes Festival։ London 2011
  • 2012 — Slumdon Bridge ( "Yelawolf"-ի հետ համատեղ )
Սինգլներ[խմբագրել]
Ed Sheeran (8507718279).jpg

Մրցանակներ[խմբագրել]

  • Q Awards։ «Տարվա Հայտնություն» (2011)
  • BRIT Awards։ «Բրիտանական կատարող», «Բրիտանական հայտնություն» (2012)[1][2][3]

Ծանոթագրություններ[խմբագրել]