The Christmas Song

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«The Christmas Song»
The King Cole Trio?ի երգը
Ձայնագրված1946
Ժանրսուրբծննդյան երգ
Լեզուանգլերեն
Տևողություն3։10
ՀեղինակRobert Wells?[1]
ԿոմպոզիտորՄել Թորմե

«The Christmas Song» («Սուրբծննդյան երգ», կոչվում է նաև Chestnuts Roasting on an Open Fire), Մել Թորմեի սուրբծննդյան երգը Բոբ Ուելսի տեքստի հիման վրա, որը գրվել է 1945 թվականի հուլիսին։

Երգն սկսվում է ձմեռային տոների տիպիկ սեզոնի՝ կրակի վրա տապակած շագանակների, հնդկահավի, սառնամանիքի, տաք հագնված մարդկանց և երգչախմբի կողմից կատարվող սուրբծննդյան օրհներգերի նկարագրությամբ։ Այնուհետև տեքստը կենտրոնանում է Սանտա Կլաուսի առաջիկա ժամանման և «մեկից մինչև իննսուներկու տարեկան երեխաներին» ուղղված սուրբծննդյան բարեմաղթանքների վրա։

Ըստ Թորմեի հուշերի՝ երգը գրվել է ռեկորդային կարճ ժամանակում (45 րոպե) սարսափելի շոգին, և իրենք այն գրել են Ուելսի հետ, որպեսզի խուսափեն այդ շոգից։ Ոգեշնչման աղբյուր են ծառայել Ուելսի նոթատետրում ուրվագրված մի քանի տողեր[2]։ Երգը առաջին անգամ ձայնագրվել է 1946 թվականին Նեթ Քինգ Քոուլի եռյակի կողմից՝ Capitol լեյբլի հետ, նույն թվականի նոյեմբերին ընդգրկվել է հիթ-շքերթների առաջատարների թվում և մնացել յոթ շաբաթ[3]։ Հետագայում Քոուլը ձայնագրել է ևս երեք տարբերակ՝ ինչպես իր տրիոյի մասնակցությամբ, այնպես էլ առանձին։ 1961 թվականին թողարկված տարբերակը մնում է մինչ օրս ամենահայտնի տարբերակը։ «The Christmas Song»-ը դարձել է սևամորթ երգչի կատարմամբ առաջին տոնական ստանդարտը[2]։ 2018 թվականի վերջին սուրբծննդյան ներբեռնումները երգին թույլ են տվել առաջին անգամ ընդգրկվել «Բիլբորդի» լավագույն քսանյակում[4][5]։

Երգը բազմիցս ձայնագրել են նաև Մել Թորմեն, որն այն անվանել է իր «ռենտան», ինչպես նաև շատ այլ երգիչներ[6]։ 1974 թվականին երգը ներառվել Է «Գրեմմի» փառքի սրահում[7], իսկ 2006 թվականին կոմպոզիտորների, հեղինակների և հրատարակիչների ամերիկյան միությունը հաղորդել է, որ այն XXI դարի սկզբի ամենահանրաճանաչ տոնական հիթն է (ռադիոյում կատարումների թվով)[8]։

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (1961) Ամենաբարձր
հորիզոնական
Շվեդիա Sverigetopplistan[9] 28
Illegal chart entered Billboardglobal200|16
Հիթ-շքերթ (1991-2021) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրիա Ö3 Austria Top 75[10] 36
Կանադա Canadian Hot 100[11] 15
Դանիա Դանիա (Tracklisten)[12] 30
Ֆրանսիա Ֆրանսիա (SNEP)[13] 139
Իռլանդիա Իռլանդիա (IRMA)[14] 52
Լատվիա Լատվիա (LAIPA)[15] 18
Նիդերլանդներ Mega Single Top 100[16] 49
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[17] 37
Շվեդիա Sverigetopplistan[18] 15
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[19] 51
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[20] 11
US Rolling Stone Top 100[21] 33

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սիմփսոնները պատրաստում են բաց կրակի վրա» («Սիմփսոններ» մուլտսերիալի պիլոտային սերիան, որը կոչվել է այս երգի անունով)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ISWC-Net
  2. 2,0 2,1 Bill DeMain. (December 2006). «The Christmas Song». Performing Songwriter No. 96 (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  3. The Christmas Song(անգլ.) Allmusic կայքում
  4. Billboard Staff (2019 թ․ հունվարի 5). «Billboard Hot 100 (The week of January 5, 2019)». Billboard. Վերցված է 3 января 2019-ին.
  5. Christmas Streaming Sends Nat King Cole and Mariah Carey to Billboard’s Top 10. nytimes.com
  6. Wook Kim. (Dec. 14, 2012). «Yule Laugh, Yule Cry: 10 Things You Didn't Know About Beloved Holiday Songs: "The Christmas Song"». Time (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  7. GRAMMY Hall Of Fame Արխիվացված 2011-02-19 Wayback Machine (Grammy.org)
  8. «ASCAP Announces Top 25 Holiday Songs». The American Society of Composers, Authors and Publishers. 2006 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  9. Swedishcharts.com — NAT KING COLE — THE CHRISTMAS SONG (MERRY CHRISTMAS TO YOU). Singles Top 60. Hung Medien.
  10. Nat King Cole — The Christmas Song (Merry Christmas to You) Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  11. Nat King Cole Album & Song Chart History Canadian Hot 100 for Nat King Cole.
  12. «Track Top-40 Uge 48, 2021». Hitlisten. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  13. «Top Singles (téléchargement + streaming)». Syndicat National de l'édition Phonographique. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  14. «IRMA – Irish Charts». Irish Recorded Music Association. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  15. «Mūzikas patēriņa tops gadu mijā» (լատվիերեն). LAIPA. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.
  16. Dutchcharts.nl — Nat King Cole — The Christmas Song (Merry Christmas to You) (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  17. «NZ Top 40 Singles Chart». Recorded Music NZ. 2018 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  18. Swedishcharts.com — Nat King Cole — The Christmas Song (Merry Christmas to You). Singles Top 60. Hung Medien.
  19. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  20. Nat King Cole Album & Song Chart History Billboard Hot 100 for Nat King Cole.
  21. «Top 100 Songs». Rolling Stone. 2020 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]